Գազարներ պարոն Բելլամիի համար Երբեմն ավելի լավ է կրծել, քան շատախոսել
«Պիֆ-պաֆ, օյ՜-օյ-օ՜յ»: — այսպես է կոչվում մեծահասակների համար երաժշտական անիմացիոն ֆիլմը; այն կազմված է՝ Ֆյոդոր Միլլերի հանրահայտ կատակերգական պոեմի սյուժեի վրա կազմված թատերական պարոդիաներից։ Այսպես, մուլտֆիլմի հինգերորդ մասը սկսվում է օպերայի հեղինակի մենախոսությամբ, ով պատմում է իր մասին և այն մասին, որ երաժշտությունը վերցված է հայտնի կոմպոզիտորներից։ Հենց այդ ժամանակ բեմ է բարձրանում Նապաստակը` կարճահասակ, գիրուկ տենորը՝ ու երգում է իր մեներգը, որտեղ պատմում է իր վատ նախազգացումների մասին: Երգչախմբի «Նախազգացումները նրան չխաբեցին» արտահայտությունից հետո, բեմի վրա հայտնվում է Որսորդը՝ բարձր, բարակ բաս ձայնով, արտաքնապես Էյզենշտեյնի Իվան Գրոզնիին շատ նման երգիչ։ «Ահա թե, որտե՞ղ եք դուք»: Ինձ հենց դուք եք պետք։ Դուք եք կերել իմ գազարը», - ասում է նա։
Ինչո՞ւ եմ ես այդքան մանրամասն անդրադարձել հայտնի մուլտֆիլմի այս դրվագին։ Որովհետև, դա չափազանց նման է ոմն Ֆրանսուա-Քսավյե Բելլամիի ելույթներին։ Նա ֆրանսիացի էսսեիստ է, ուսուցիչ և քաղաքական գործիչ։ Նա եղել է Վերսալի փոխքաղաքապետը, իսկ ներկա ժամանակ հանդիսանում է Եվրախորհրդարանի անդամ։ Այնտեղ նա հանդիսանում է Ձկնորսության կոմիտեի (PECH) և Արդյունաբերության, հետազոտությունների ու էներգետիկայի կոմիտեի (ITRE) անդամ։ Ի լրացում կոմիտեում իր պարտավորությունների՝ Բելլամին անդամակցում է Չինաստանի հարցերով Միջխորհրդարանական դաշինքին։ Ընդհանրապես՝ մեր առջեւ բազմակողմանի անհատ է։ Այստեղ, սակայն, միտս եկավ Միխայիլ Ժվանեցկու աֆորիզմը. «Եթե ձեզ ասում են, որ դուք բազմակողմանի անձնավորություն եք՝ չգայթակղվեք։ Միգուցե նկատի ունեն, որ դուք միաժամանակ գարշելի, անպիտան և մակաբույծ եք»։ Պարոն Բելլամիի հաշվով նման ոչ մի բան չեմ պնդելու։ Ընդամենը կնշեմ, որ նա ինձ բավականին ծիծաղեցրեց իր «փաստարկի» խղճուկությամբ։
Այո, նախկինում ոչնչով աչքի չընկած այս կերպարը որոշել է միանալ՝ Ադրբեջանի մասին բացահայտ սուտ տիրաժավորող ստախոսների անկարգ խառնախմբին։ Ըստ էության նա հենց հիշեցնում է վերը նշված մուլտֆիլմի կերպարին, ով դժգոհում էր, որ «իրեն վայելել են գազար ուտել»։ Պարոն Բելլամիի «գազարի» դերում է հանդես գալիս Հայաստանը։ Նրան անծանոթ չէ տարբեր ստատուսները, բայց այս մեկը, ենթադրում եմ, ամենաէկզոտիկն է։
Այնուամենայնիվ, ֆրանսիացու ելույթները նույնն են։ Նա հանպատրաստից սկսել է հրեշավոր կերպով ստել: Օրինակ, նա հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «մեկ անգամ չէ, որ հարձակվել է իր վրա, որպեսզի նրան վտարի Լեռնային Ղարաբաղի պատմական հողերից»: Բայց սա այնքան պարզունակ սուտ է, որ նույնիսկ ինչ-որ կերպ անհարմար է ձկնորսության մասնագետին և էսսեիստին հիշեցնել, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է եղել:
Առաջին ղարաբաղյան պատերազմը, 44-օրյա պատերազմը և մեկօրյա հակաահաբեկչական գործողությունը՝ այս ամենը անցկացվել են Ադրբեջանի տարածքում։ Հայաստանի տարածքում պատերազմներ չեն եղել։ Այդ Ադրբեջանական, այլ ոչ թե հայկական քաղաքներն են վերածվել ավերակների։ Այդ ադրբեջանական Աղդամն է կոչվել «Կովկասյան Հիրոսիմա»։ Հասկանալի է ֆրանսիացու ցանկությունը՝ պաշտպանել «իր գազարը», այսինքն՝ Հայաստանին։ Բայց նույնիսկ այս դեպքում չարժե իրեն ներկայացնել բացահայտ ծաղրածուական լույսի ներքո։
Եվ ամեն ինչ հենց այսպես է։ Այդ թվում նաև այն պատճառով, որ պարոն Բելլամին «մոռացել է» նշել այն մասին, որ այդ Հայաստանի վրաչապետ Նիկոլ Փաշինյանն է՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական խաղաղ քաղաքների վրա հրթիռային հարվածներ հասցնելու հրաման տվել։ Միայն Գյանջան հինգ անգամ ենթարկվել է դրան։ Ռմբակոծել են նաև ադրբեջանական մյուս քաղաքները։ Եվ այդ հարձակումների հետեւանքով զոհված ու վիրավորված ադրբեջանցի ծերերի, կանանց ու երեխաների թիվը հասնում է հարյուրների։
Այո, ըստ էության Նիկոլ Փաշինյանը մեղավոր է մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ։ Բայց պարոն Բելլամին այնքան հեռու է ակնհայտը խոստովանելու պատրաստ լինելուց, նա այնքան է տենչում ոչ թե մտնել, այլ ներքաշվել պատմության մեջ, որ նույնիսկ հակասում է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Ով արել է մի շարք՝ զարմանալիորեն սթափ հայտարարություններ։ «Ղարաբաղը եղել և մնում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք»,- նա դա հայտարարել է՝ խորհրդարանի ամբիոնից ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ բանավոր վիճաբանության ժամանակ։ Փաստն այն է, որ ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի խոսնակը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Ադրբեջանը Ղարաբաղում գործողություն է իրականացրել՝ ձեռքի տակ ունենալով «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առնվազն 3-4 բանաձեւ»։
Մանուկյանը մատնանշել է այս խոսքերը, որ Սիմոնյանն ասել է հարցազրույցում։ Ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասել է, որ յուրաքանչյուր բառի մեջ կարելի է ինչ-որ իմաստ փնտրել, յուրաքանչյուր բառ կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ «Սակայն փաստը մնում է փաստ, որ այն տարածքը, որի մասին մենք խոսում ենք (Ղարաբաղը) եղել և մնում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը»,- ընդգծել է հայ խոսնակը։
Այո, նա ինչ-որ կերպ ուշ է «հասունացել»։ Բայց փաստը մնում է փաստ, որ Սիմոնյանի խոսքերից հետո պարոն Բելլամին ծիծաղելի տեսք ունի։ Որովհետև նրա «փաստարկները» հերքել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը։ Որից հետո ֆրանսիացուն մնում է միայն գազար կրծել։ Իսկական, այլ ոչ թե ամորֆ, ոչ հիպոթետիկ: Որքան այն մեծ լինի, այնքան լավ ինքնին ֆրանսիացու համար։ Բերանը զբաղված կլինի գործով և ավելի քիչ հնարավորություններ կլինեն այն կեղծիք ու հիմարություն բարձրաձայնելու համար։