Ղարաբաղ
A+
A-
Քելբեջարում շահագործման կհանձնվի ևս 4 ՀԷԿ
29 Ապրիլի 2024 13:19
«Ազերէներժի» ԲԲԸ-ն այս տարի նախատեսում է շահագործման հանձնել՝ Քելբեջարի շրջանում գտնվող չորս հիդրոէլեկտրակայանները։
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են ընկերությունում, խոսքը գնում է՝ 4,3 մեգավատ հզորությամբ «Զար», 8,8 մեգավատ հզորությամբ «Նադիրխանլը», 8,6 մեգավատ հզորությամբ «Աշաղը Վենգ» և 22.5 մեգավատ հզորությամբ «Յուխարը Վենգ» հիդրոէլեկտրակայանների մասին, որոնց շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են շրջանի տարածքում։
Ընկերությունում նշել են, որ հիդրոէլեկտրակայանների շինարարությունը իրականացվում է՝ կանաչ էներգիայի անցումը արագացնելու, ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման, բնական գազի խնայողության և էկոլոգիական մաքուր էներգիայի արտադրությանն ուղղված միջոցառումների շրջանակում։
Caliber.Az
Դիտումներ: 118