Հայաստանը և Եղիշե Չարենցի իրավացիության հաստատումը Սադրանքներ և երեսպաշտություն
33 տարի առաջ՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, ողջ Հարավային Կովկասի կյանքի համար ողբերգական դեր ունեցող մի իրադարձություն տեղի ունեցավ։ Ադրբեջանի Հանրապետության այդ պահին արդեն չեղարկված ԼՂԻՄ-ի տարածքում հայ ազգայնականների կողմից կազմակերպվեց սադրիչ գործողություն՝ «ԽՍՀՄ-ից Լեռնային Ղարաբաղի անկախության» հարցով «հանրաքվեյի» անվան տակ։ «Դուք համաձայն եք արդյո՞ք, որպեսզի հռչակված լեռնային ղարաբաղի հանրապետությունը լինի մյուս պետությունների և համայնքների հետ համագործակցությունը ինքնուրույն որոշող անկախ պետություն», այսպիսի հարց էր դրված «հանրաքվեյում»։
Հասկանալի է, որ այս սադրիչ միջոցառումը բոյկոտվեց տարածաշրջանի ադրբեջանական բնակչության կողմից։ Չէ՞ որ այն անցկացվում էր առանց պաշտոնական Բաքվի համաձայնության։ Բացի այդ, անջատողականների գործողությունները, որոնք կոչված էին բռնի միջոցով վերափոխել Ադրբեջանի Հանրապետության սահմանները՝ հակասում էին այն ժամանակ դեռ գործող ԽՍՀՄ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին և որևէ օրենսդրական հիմք չունեին։ Մասնավորապես, ԽՍՀՄ Սահմանադրության նշված հոդվածներում ասվում էր. «Հոդված 78. Միութենական հանրապետության տարածքը չի կարող փոխվել առանց նրա համաձայնության։ Միութենական հանրապետությունների միջև սահմանները կարող են փոխվել համապատասխան հանրապետությունների փոխադարձ համաձայնությամբ, որը ենթակա է ԽՍՀ Միության կողմից հաստատման»: Իսկ 79-րդ հոդվածում ասվում էր. «Միութենական Հանրապետությունն է որոշում իր երկրամասային, մարզային, օկրուգային, շրջանային բաժանումները և լուծում է վարչատարածքային կառուցվածքի այլ հարցեր»։ Բայց հայ ազգայնականներին նման «մանրուքները» չկանգնեցրին։ Նրանք իրականացնում էին Ադրբեջանի նկատմամբ վաղեմի տարածքային պահանջները։
Անցյալ դարի 80-ականների վերջից Հայաստանում սկսվեցին հանրահավաքներ, որոնց ժամանակ հռչակվեց «միացում», այսինքն՝ Ղարաբաղի հետ «վերամիավորման» մասին կարգախոսը։ Այդ քարոզարշավի գլխավոր հերոսներից մեկը՝ Հայաստանի ապագա առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր։ Ով արդեն շատ ավելի ուշ՝ Հայաստանի կողմից մեր երկրի տարածքների 20%-ի օկուպացումից հետո, սկսեց «խաղաղության կողմնակից» խաղալ: Դրանով նա շատ է հիշեցնում Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով նախ բղավում էր այն մասին, որ «Ղարաբաղը՝ Հայաստան է և վերջակետ», իսկ հիմա հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության լիովին ճանաչման մասին։
Բայց վերադառնանք ոչ վաղ անցյալին։ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ-ի «ազգային խորհուրդը» Ղարաբաղը Հայաստանի կազմում ընդգրկելու մասին համատեղ որոշում ընդունեցին։ Սա հայ ազգայնականների ևս մեկ, ավելի վաղ սադրիչ քայլ էր։ Սա Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքում հայկական անջատողականությանը բացահայտ աջակցություն էր։ Այնպես որ 1991թ. դեկտեմբերի 10-ին Ղարաբաղում անցկացված «հանրաքվեն» ընդամենը հայկական կողմի այս սադրանքների շղթայի օղակն էր։
Բնական է, որ այս «հանրաքվեն» չի ճանաչվել աշխարհի ոչ մի երկրի կողմից։ Բայց դա, ինչպես հայկական կողմի բազմաթիվ այլ գործողությունները, անխուսափելի դարձրեց պատերազմը երկու հարեւան հանրապետությունների միջեւ։ Եվ սա է, որ բոլորի համար կարևոր է հիշել՝ առաջին հերթին աշխարհի տարբեր պետությունների ղեկավարներին, ովքեր պաշտոնական Բաքվին կոչ են անում խաղաղ պայմանագիր կնքել պաշտոնական Երևանի հետ։ Այդ մենք չեինք սանձազերծել այդ հակամարտությունը։ Դա արել էր հայկական կողմը։ Եվ հենց նա է, որը մինչև հիմա Հայաստանի սահմանադրությունից չի հանել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հնչեցնում է նոր պատրվակներ, և չի անում այն քայլը, որը հանդիսանում է գլխավոր խոչընդոտներից մեկը՝ խաղաղություն ճանապարհին։
Եվ սա՝ նրա անազնվության, նրա երեսպաշտության հերթական ապացույցն է։ Նրա «խաղաղասիրությունը» հանդիսանում է պարտադրված։ Այն բխում է մեր երկրի Ղարաբաղի տարածաշրջանում 44-օրյա պատերազմի և մեկօրյա հակաահաբեկչական գործողության արդյունքներից, որոնց արդյունքում լիովին վերականգնվեց Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Բայց չէ որ Փաշինյանը ամեն ինչ արեց, որպեսզի դա տեղի չունենա։ Հենց նա էր, որ 2020 թվականի ամռանը հայկական զինված ուժերին՝ հայ-ադրբեջանական պայմանական սահմանի Թովուզի հատվածում ռազմական բախումներ հրահրելու հրաման տվեց։ Նա նույն թվականի սեպտեմբերի վերջին նաև հրաման տվեց հրետանային հարվածներ հասցնել մեր երկրի բնակավայրերին՝ հրահրելով 44-օրյա պատերազմի սկիզբը։ Որի ընթացքում, Փաշինյանի անձնական հրամանով Հայաստանի տարածքից հրթիռային հարվածներ հասցվեցին Գյանջային, Բարդային, Թերթերին, որի հետևանքով զոհվեցին ու վիրավորվեցին հարյուրավոր ադրբեջանցի ծերեր, կանայք, երեխաներ։ Այս հանցագործությունների համար ինչպես Հայաստանը, այնպես էլ Փաշինյանը որևէ պատիժ չեն կրել։
Առավել ևս, արդեն 44-օրյա պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Փաշինյանը կատարեց հերթական սադրիչ քայլը։ Խոսքը այն մասին է, որ 2021 թվականի փետրվարի 20-ին նա շնորհավորական ուղերձ հղեց ղարաբաղյան խունտայի պարագլուխներին՝ «արցախի վերածննդի օրվա» առթիվ։ Այսպիսով, նա Ադրբեջանի համար անխուսափելի դարձրեց հակաահաբեկչական գործողության իրականացումը Ղարաբաղի տարածաշրջանում։ Այն անցկացվեց փայլուն, և ղարաբաղյան խունտայի առաջնորդները, ում Փաշինյանը հղել էր այդ ուղերձը՝ այժմ Բաքվում սպասում են իրենց նկատմամբ արդար դատավարության։
Իսկ մենք, հիշելով այս բոլոր իրադարձությունները, արձանագրում ենք, որ մենք ոչ մի հիմք չունենք վստահել պաշտոնական Երեւանի խոսքերին։ Որովհետև այնտեղ ապրում են հենց հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի՝ «Երեսպաշտությունը մեր մեջ դրսևորվում է դեռ մոր արգանդում» պնդմանը լրիվ համապատասխան։