Քաղաքականություն
A+
A-
Քննարկվել է ադրբեջանա-իրանական հարաբերությունների ներկա վիճակը
05 0Հոկտեմբերի 2023 17:06
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը՝ Իրան կատարած այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել՝ Իրանի նախագահ Սեյիդ Էբրահիմ Ռայիսիի, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի և այս երկրի արտգործնախարար Հուսեյն Ամիր-Աբդուլլահիանի հետ։
Caliber.Az-ի փոխանցմամբ, հանդիպումներում քննարկվել են՝ ադրբեջանա-իրանական հարաբերությունների ներկա վիճակը, երկկողմ կապերի զարգացման փոխադարձ քայլերը և նոր փուլի անցումը։
Քննարկվել է նաև Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքը վերսկսելու հարցը՝ հունվարի 27-ին դեսպանատան վրա հարձակում իրականացրած ահաբեկչին խստագույնս պատժելու համատեքստում։
Caliber.Az
Դիտումներ: 133