Քաղաքականություն
A+
A-
Ֆրանսիայում բացահայտորեն ինստիտուցիոնալացվել են ռասիզմը և իսլամաֆոբիան
15 Մարտի 2023 15:29
Ռասիզմը և իսլամաֆոբիան այսօր բացահայտորեն ինստիտուցիոնալացված և օրինականացված են Ֆրանսիայում:
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին Բաքվում անցկացվող՝ «Իսլամաֆոբիան որպես ռասիզմի և խտրականության հատուկ ձև. նոր գլոբալ և անդրազգային մարտահրավերներ» միջազգային համաժողովում հայտարարել է՝ Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարի (օմբուդսմեն) գրասենյակի ղեկավար, Իսլամական համագործակցության կազմակերպության մարդու իրավունքների անկախ մշտական հանձնաժողովի անդամ Այդըն Սաֆիխանլըն։
Նրա խոսքով, այսօր եվրոպական որոշ երկրներում, մասնավորապես Ֆրանսիայում, նկատելի է իսլամաֆոբիայի աճ. «Շատ մուսուլմաններ, ովքեր Ֆրանսիայի քաղաքացիներ են և ծնվել են այս երկրում, ամեն օր ոստիկանական դաժանության և ատելության զոհ են դառնում»:
Caliber.Az
Դիտումներ: 71