Անջատողական հանցախմբի հերթական ապատեղեկատվությունը Ղարաբաղում
Ղարաբաղում անջատողական վարչակարգի մնացորդների «Ներքին գործերի նախարարը» հերթական զավեշտալի տեղեկությունն է տարածել. Հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանական բանակի զինծառայողները, իբր, կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող 43-ամյա քաղաքացու և նրա կառավարած տեխնիկայի ուղղությամբ։
Ի դեպ, անջատողական վարչակարգի համար, հատկապես վերջին շրջանում, արդեն սովորություն է դարձել նման կեղծ տեղեկություններ տարածելը։
Հասկանալի է, որ Խանքենդիում ավազակապետական վարչակարգը միտումնավոր կիրառում է այդ մարտավարությունը՝ ապատեղեկատվության միջոցով փորձելով ուշադրություն հրավիրել իր վրա։
Բացի այդ, Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ անգամ Հայրենական պատերազմի ժամանակ, ի տարբերություն Հայաստանի Զինված ուժերի, ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացել խաղաղ բնակչության և օբյեկտների վրա։ Մեր բանակի թիրախը միայն հակառակորդի օրինական ռազմական թիրախներն էին։