ԻԿՕՄՕՍ-ը համագործակցում է Ադրբեջանի հետ մշակութային ժառանգության պահպանման հարցում
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհուրդը (ԻԿՕՄՕՍ) սերտորեն համագործակցում է Ադրբեջանի հետ։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ԻԿՕՄՕՍ-ի փոխնախագահ Զեյնեպ Գյուլ Ունալը հայտարարել է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ԱՀ Ազգային հանձնաժողովի, Ադրբեջանի ԻԿՕՄՕՍ-ի ազգային կոմիտեի և ԱԴԱ համալսարանի զարգացման և դիվանագիտության ինստիտուտի համատեղ կազմակերպած՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաների դերը մշակութային արժեքների պաշտպանության գործում և դրանց կիրառման բարելավման ասպեկտները» թեմայով միջազգային գիտաժողովում։
«Մարտահրավերները, որոնց հետ մենք այսօր բախվում ենք, շատ լուրջ են։ Կլիմայի փոփոխություն, հիբրիդային պատերազմներ՝ այս ամենը վնասում է մշակութային ժառանգությանը»,- ասել է նա՝ հավելելով, որ այս առումով հատկապես սուր է դրա պահպանման հարցը։
«Մենք սերտորեն համագործակցում ենք Ադրբեջանի հետ։ Այսօրվա միջոցառումը ևս մեկ ներդրում կլինի՝ մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված մեր ջանքերում»,- ասել է Զեյնեփ Գյուլ Ունալը: