«Ղարաբաղը՝ Հայաստանի համար հոգս է տնտեսական զարգացման ճանապարհին»
    Վլադիմիր Կիրեևը՝ պատասխանել է Caliber.Az-ին

    Հարցազրույց  04 Հունվարի 2023 - 11:12

    Մաթանաթ Նասիբովա
    Caliber.Az

    Caliber.Az-ի հարցազրույցը՝ Միջազգային եվրասիական շարժման վերլուծության բաժնի ղեկավար, ռուսաստանցի քաղաքագետ Վլադիմիր Կիրեևի հետ։

    - Վլադիմիր Կոնստանտինովիչ, ինչպե՞ս կգնահատեիք հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները 2022 թվականին։ Ի՞նչը խանգարեց կնքել խաղաղ պայմանագիր Բաքվի և Երևանի միջև։

    - 2022 թվականին մեծ աշխատանք է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ, սակայն չստացվեց այս հարցին վերջնական վերջակետ դնել։ Դրա համար կան մի քանի պատճառներ: Ադրբեջանը, ընդհանուր առմամբ, լուծել է իր առջեւ դրված խնդիրները, սակայն կցանկանար ամրապնդել հաջողությունը Ղարաբաղի եւ Զանգեզուրի միջանցքի հարցում։ Հայ հասարակությունը, ակնհայտ է, որ բավարարված չէ հակամարտության արդյունքից, բայց ընդհանուր առմամբ պատրաստ է հարևանների հետ փոխգործակցության բանաձև փնտրելուն՝ առաջին հերթին հանրապետության տրանսպորտային և լոգիստիկայի առումով մեկուսացումը հաղթահարելու անհրաժեշտության պատճառով։

    Ադրբեջանը, օգտվելով Ռուսաստանի բարեհաճ չեզոքությունից և Թուրքիայի անմիջական օգնությունից, ձգտում է ժամանակը օգտագործել իր խնդիրները լուծելու համար։ Պետք է խոստովանել, որ ընդհանուր հաշվարկը կատարվել է ողջամտորեն, քանի որ բոլոր հարեւանները կառուցողական դիրքորոշում ունեն խաղաղության հասնելու հարցում և, ընդհանուր առմամբ, բարեհաճ են տրամադրված Բաքվի նկատմամբ։ Սա այն պահն է, երբ Հայաստանի վրա կարելի է գործադրել անզեն ճնշում, նրանից զիջումներ ստանալու համար՝ հիմնականում Զանգեզուրի միջանցքի և Ղարաբաղի հարցում։ Քանի որ Հարավային Կովկասում հաշտեցման գործընթացում նոր դերակատարների ի հայտ գալը քիչ հավանական է, Հայաստանի վրա աստիճանական ճնշում գործադրելու մարտավարությունը ձեռնտու է Ադրբեջանին և միանգամայն ընդունակ է խաղաղության պայմանագրի առավել հարմար պայմանների տեսքով արդյունքներ տալուն։ Որպես այս ռազմավարության ռիսկեր կարելի է ենթադրել նոր դերակատարների հայտնվելը, ինչը, հավանաբար, Բաքվի համար կստեղծի ավելի քիչ հարմարավետ իրավիճակ, բայց այս սցենարն այնքան էլ հավանական չէ։

    Այլ հարց է, որ հակամարտող կողմերը շահագրգռված են իրենց համար առավել բարենպաստ պայմանների հասնելու նպատակով իրենց խնդիրները լուծելու մեջ, և հետևաբար շահագրգռված չեն այժմ առկա պայմաններով պայմանագրի արագ ստորագրման հարցում։

    - Հայաստանի արտաքին գործերի նախարարը չներկայացավ Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը՝ անտեսելով ռուսական ուղու վրա բանակցությունների կարևոր փուլը։ Ինչպե՞ս կգնահատեիք Երեւանի այս դեմարշը։

    -Մի քանի տարիների ընթացքում, սկսած 2018 թվականից, Հայաստանի ղեկավարությունը գնալով ավելի է հեռանում Ռուսաստանից։ Ուստի այսօր ոչ մեկին չես զարմացնի Մոսկվայի հասցեին կոշտ արտահայտություններ անող երեւանյան հերթական դեմարշով։ Ակնհայտ է, որ կա որոշակի սառնություն Երևանի և Մոսկվայի հարաբերություններում, որոնք նախորդ տարիներին համարվում էին բավականին վստահելի։ Այս փուլում կարելի է տեսնել Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև հարաբերությունների ինտենսիվությունն ու վստահությունը։ Ընդհանուր առմամբ, սա գործում է որպես լրացուցիչ բացասական գործոն Հայաստանի ղեկավարության դիրքորոշման համար, որը նրան ստիպում է աջակցություն փնտրել մի շարք արևմտյան երկրներում, առաջին հերթին՝ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։

    Ինքնին տարբեր երկրների ժողովուրդների միջև կայուն շփումները զուտ դրական երևույթ են, բայց տվյալ կոնկրետ դեպքում դա կարող է հանգեցնել խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի ձգձգմանը, որովհետև արևմտյան մայրաքաղաքների կողմից հնչում են ապակառուցողական ազդանշաններ, տրվում են խաղաղության պայմանագրի առավել հարմար սցենարներին և պայմաններին հասնելու մեջ օգնության կեղծ խոստումներ, որոնք գործնականում պարզապես՝ իրական խաղաղություն կնքելու և առճակատումից համակեցության և համագործակցության անցնելու հնարավորություն չեն տալիս:

    -Երևանում ուժեղանում են ռևանշիստական տրամադրությունները և Ադրբեջանի հետ նոր պատերազմի կոչերը, այդ մասին վերջերս հայտարարել է նաև Հայաստանի նախկին վարչապետը։ Որքա՞ն է տեսանելի ապագայում նոր ռազմական բախման հավանականությունը։ Դրանում հատկապես ո՞ր ուժերն են շահագռգռված։

    –Բանը նրանում է, որ Փաշինյանի գլխավորությամբ այսօրվա ղեկավարությունը, չնայած ոչ հազվադեպ ռազմատենչ հայտարարություններին, կոմնորոշված է հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ լուծում փնտրելու ուղղությամբ։ Դա առաջին հերթին երկրի տնտեսական և սոցիալական զարգացման հնարավորությունների որոնման մեջ է՝ Ռուսաստանից դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու որոշակի ձգտումով։ Ղարաբաղն այս դեպքում հանդիսանում է ավելի շուտ հոգս, քան այս խնդրի լուծման համար արժեքավոր ակտիվ, քանի որ Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ է տրանսպորտային լոգիստիկայի բացում, իսկ Ադրբեջանի հետ անընդհատ հակամարտությունը հանդիսանում է խոչընդոտ դրա համար։

    Միանշանակ հին էլիտաների մոտ ներկա է՝ Սարգսյանի և նույնիսկ Քոչարյանի նախագահության հետ կապված «իրավիճակը նորից խաղալու» ցանկություն, բայց նրանք երկիրը ղեկավարելու ընտրական շանսեր չունեն։

    Եթե վերցնենք միջազգային իրավիճակը, ապա չնայած Հարավային Կովկասի իրավիճակում Արևմուտքի աճող ներգրավվածությանը և օգնության կեղծ խոստումներ տալու ճանապարհով այս տարածաշրջանում իր կշիռը մեծացնելու ցանկությանը, Հայաստանի մոտ նույնիսկ Արևմուտքի կողմից ռազմական օգնություն, առավել ևս այդ օգնությունը ստանալու շանսը շատ փոքր է։ Արևմուտքը զբաղված է այլ հարցերով, հատկապես Ուկրաինայի հակամարտությամբ և Թայվանի ռազմականացմամբ: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ը չի ցանկանա սրել հարաբերությունները տարածաշրջանում ՆԱՏՕ-ի կարևոր անդամ Թուրքիայի հետ, ինչը նման սցենարը դարձնում է չափազանց անհավանական։

    - Ի՞նչ եք կարծում, Հայաստանը կորոշի արդյո՞ք դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից՝ հաշվի առնելով իր դժգոհությունն ու հավակնությունները ռազմական դաշինքի, հատկապես Ռուսաստանի հանդեպ։

    - Հայաստանը ներկայումս ղեկավարվում է այնպիսի մարդկանց կողմից, ովքեր մեծացել և կրթվել են ոչ առևտրական արևմտամետ կազմակերպություններում, ովքեր չեն թաքցնում առավելապես արևմտյան երկրների հետ հարաբերություններ ունենալու իրենց ձգտումները, նույնիսկ ոչ իրենց պրագմատիկ առավելությունների պատճառով, այլ որպես աշխարհահայացքային ընտրության մաս, անձնական գաղափարախոսության զգալի մաս։ Ու թեև Հայաստանը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ է, տվյալ միավորումները նրանց ձանձրալի ու անհետաքրքիր են թվում։ Փոխարենը ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն շատ ավելի հետաքրքիր են՝ ուղղակի էսթետիկ գրավչության սկզբունքով։ Բայց փաստացի մի ամբողջ շարք պատճառներով ոչ Ֆրանսիան, ոչ ԱՄՆ-ը չեն կարող փոխարինել Ռուսաստանին։ Նախ և առաջ դեր է խաղում հարցի ամենակարևոր կողմը՝ աշխարհագրությունը։ Երկրորդը՝ ԱՄՆ-ը թույլ չի տա Թուրքիայի հետ հարաբերությունների չափազանց սրում, քանի որ դա կարևոր է ինչպես Ռուսաստանին զսպելու, այնպես էլ Չինաստանի հետ շարունակվող առճակատման համար։ Ընդհանուր առմամբ, Թուրքիան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար նշանակալից դերակատար է տարածաշրջանում, և նրանց միջև տարանջատումը, թեև հնարավոր է, բայց դժվար թե երկու կողմից էլ ցանկալի է։ Եվ եթե Ռուսաստանին «տեղում» ԵԱՀԿ և ՄԱԿ-ի խաղաղապահներով փոխարինելը բավականին խնդրահարույց է, ապա դա չի նշանակում, որ այդ նույն ֆրանսիացիները չեն փորձի դա անել, թեկուզ որպես միջազգային հարթակներում քննարկման առարկա։ Հայաստանում ընդհանուր առմամբ հասկանում են, որ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին իրական այլընտրանք չկա, բայց Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը գրգռվածություն է առաջացնում հասարակության մեջ և ստիպում համարել, որ Ռուսաստանը գրավում է Ադրբեջանին աջակցելու միակողանի դիրքորոշում, կամ թույլ է վերահսկում իրավիճակը։ Եվ առաջին, և երկրորդ պատճառը մեծացնում են ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու և դեպի ԵՄ և ՆԱՏՕ վերակողմնորոշվելու հարցի շուրջ քննարկումների կարգավիճակն ու ինտենսիվությունը։ Արդյո՞ք իրատեսական է նման սցենարը։ Իրադարձությունների նման զարգացման որոշակի հավանականությունը իրոք գոյություն ունի, այդ մասին է խոսում հայ հասարակությունում քննարկումը և նրա ղեկավարության հայացքների սկզբնավորման պատմությունը, և Մոսկվայի դիրքորոշման նկատմամբ կտրուկ նկատողություններ անող իշխող անձանց որոշակի դեմարշները։

    - Ի դեպ, հայկական քաղաքական դաշտում բացահայտ ճամարտակում են Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին։ Այդ տեղի վրա արդյո՞ք հավակնում են Փարիզն ու Վաշինգտոնը: Որքանո՞վ է հավանական Հայաստանում արեւմտյան զինուժի տեղակայման սցենարը ռուսական 102-րդ ռազմաբազան այնտեղից դուրս բերելու դեպքում։

    - Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը և ընդհանրապես Հայաստանում Մոսկվայի ռազմական ներկայության վերացումը, բնական է, կապված են դրանք ֆրանսիական, հնարավոր է նաև ամերիկյան ներկայությամբ փոխարինելու հույսերի հետ։ Բայց պետք է հասկանալ, որ եթե նույնիսկ կա տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու և այն սեփական ներկայությամբ փոխարինելու Վաշինգտոնի և Փարիզի ցանկությունը, ապա դա դժվար է անել լոգիստիկ առումով։ Երկիրը դեպի ծով ելք չունի, ամբողջ տեխնիկան ու մարդկանց օդային ճանապարհով տեղափոխելը բավականին դժվար ու թանկ է։ Բացի դրանից, նման ներկայությանը բացասաբար կարձագանքի Թուրքիան, էլ չասած Իրանի ու Ռուսաստանի մասին։

    Մյուս կողմից, ես չէի ասի, որ այս սցենարը բացարձակապես անհնար է։ Հարցը նրանում է, թե Հարավային Կովկասը այսօր որքանով է կարևոր ԱՄՆ-ի համար՝ Չինաստանի հետ աճող հակամարտության համատեքստում, որը պահանջում է այս ուղղությամբ ռեսուրսների կենտրոնացում։ Եթե Հայաստանում ռազմաբազան դիտարկել որպես Չինաստանի տրանսպորտային ենթակառուցվածքի դեպի Եվրոպա ճանապարհին գտնվող տարածաշրջաններից մեկը վերահսկելու միջոց, ապա այդ դեպքում նման հնարավորություն իրոք կարող է լինել, և նման սցենարը կարելի է համարել լիովին իրական։

    Caliber.Az

    Դիտումներ: 86

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Սարմատները, թուրքերը և արդիականությունը Զրույց՝ Դմիտրի Չերնիշևսկու հետ

22 Ապրիլի 2024 - 18:07

ՀԱՊԿ. ներքին պատերազմներ և ռազմական դաշինքի ապագան Սաբիթովն և Մուլլոջանովը՝յ Caliber.Az-կայքում

22 Ապրիլի 2024 - 15:55

«Ռուս խաղաղապահները Ղարաբաղից հեռացան, որովհետև...» Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

19 Ապրիլի 2024 - 11:54

Ինչո՞ւ է Վուչիչը զանգահարել Ալիևին Պարզաբանում է Ստեվան Գայիչը

17 Ապրիլի 2024 - 16:17

«Հայաստանը՝ խաղազինվոր է Արևմուտքի խաղում» Մեժևիչը և Կորնիեչենկոն՝ Caliber.Az-կայքում

18 Ապրիլի 2024 - 10:06

«Խաղաղություն Ադրբեջանի հետ՝ Հայաստանի համար գոյատևման միակ բանաձևն է» փորձագետների կարծիքը՝ Caliber.Az-կայքում

13 Ապրիլի 2024 - 13:00
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Նախագահ. 6 հազար նախկին վերաբնակներ արդեն վերադարձել են իրենց պապենական հողեր

    26 Ապրիլի 2024 - 18:32

    ԱՀ ԱԳՆ. Եվրախորհրդարանի բանաձևը խաթարում է մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում

    26 Ապրիլի 2024 - 18:17

    Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Գերմանիային՝ COP29-ի հետ կապված Ադրբեջանին աջակցելու համար

    26 Ապրիլի 2024 - 18:11

    Բեռլինում կայացել է Ալիևի ու Բերբոքի հանդիպումը

    26 Ապրիլի 2024 - 18:05

    Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները

    26 Ապրիլի 2024 - 17:50

    Ալիև. COP29-ը մեզ թույլ կտա Գլոբալ հարավի երկրներին ներգրավել մեր ընդհանուր օրակարգի իրականացմանը

    26 Ապրիլի 2024 - 17:25

    Ալիև. Մենք պետք է ոչ միայն լավ կազմակերպենք COP29-ը, այլև հասնենք լավ արդյունքների

    26 Ապրիլի 2024 - 16:38

    Աղդամում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

    26 Ապրիլի 2024 - 16:32

    Ահա թե ինչպես են Գերմանիայում ադրբեջանցիները դիմավորում նախագահ Ալիևին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 16:14

    Ալիև. Ավանդական էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն կլիմայի փոփոխության հարցում

    26 Ապրիլի 2024 - 15:55

    Մեկնարկել է Ալիևի և Շոլցի դեմ առ դեմ հանդիպումը

    26 Ապրիլի 2024 - 15:43

    Իլհամ Ալիևը մասնակցել է Պետերսբերգի` «15-րդ կլիմայական երկխոսության բարձր մակարդակի» սեգմենտին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 15:28

    Ազգային գաղափարի առանձնահատկությունները

    «Հին աշխարհի հիստերիկները»

    26 Ապրիլի 2024 - 14:30

    COP29-ի անցկացումը Բաքվում՝ կանաչ էներգիայի ոլորտում մեր գործունեության ճանաչումն է

    Ալիևը՝ Պետերսբերգում

    26 Ապրիլի 2024 - 13:57

    Խոջավենդում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Ապրիլի 2024 - 12:57

    Ալիևը՝ COP29-ի ակտիվ նախապատրաստման գործընթացի մասին

    26 Ապրիլի 2024 - 12:55

    Ավարտվել են «Ալիք-2024» համատեղ մարտավարական զորավարժությունները

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 12:28

    Խանքենդիի զենքից մաքրումը շարունակվում է

    Նոր թվեր

    26 Ապրիլի 2024 - 12:07

    Մենք հայրենիք ենք վերադառնում գլուխներս բարձր, որպես հաղթանակած ժողովուրդ. Մաթանաթ Մամեդովա

    26 Ապրիլի 2024 - 11:42

    Ֆիզուլիի բնակիչ. Հայրենիք եմ վերադառնում որդուս, հարսիս և թոռներիս հետ

    26 Ապրիլի 2024 - 11:01

    Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին COP29-ում

    26 Ապրիլի 2024 - 10:56

    Միլլի Մեջլիսը Եվրախորհրդարանի բանաձևը որակել է կանխակալ և ոչ օբյեկտիվ

    26 Ապրիլի 2024 - 10:27

    Ադրբեջանում ՌԴ դեսպանը Բաշկորտոստանի փոխվարչապետի հետ քննարկել է միջտարածաշրջանային համագործակցությունը

    26 Ապրիլի 2024 - 10:02

    Ֆիզուլիի ևս 140 բնակիչներ վերադառնում են տուն

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Ապրիլի 2024 - 09:46

    Նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա

    26 Ապրիլի 2024 - 09:05

    Ադրբեջանի նախագահի ինքնաթիռն առաջին անգամ չվերթ է իրականացրել Ֆիզուլիի օդանավակայանից Բեռլին

    26 Ապրիլի 2024 - 08:53

    Սիմոնյան. Լեգիտիմ սահմանը խաղաղության երաշխիք է

    25 Ապրիլի 2024 - 23:02

    Ավարտվել է Ժապարովի այցն Ադրբեջան

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 22:49

    Փաշինյանի աշխատակազմը՝ բողոքի ցույցերի մասին. Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է գնում

    25 Ապրիլի 2024 - 22:47

    Մուխթար Բաբաև. Ադրբեջանը հասկանում է, որ պետք է օրինակ ծառայի կլիմայի փոփոխության դեմ պայքարում

    25 Ապրիլի 2024 - 22:34

    Զախարովա. Հայկական ԶԼՄ-ներն անամոթաբար խեղաթյուրում են Ռուսաստանի ղեկավարության խոսքերը

    25 Ապրիլի 2024 - 17:42

    Ալիևը՝ «Մեկ Չինաստանի» քաղաքականության և Միջին միջանցքի ապագայի մասին

    25 Ապրիլի 2024 - 17:23

    Ալիևը Միշելին հրավիրել է COP29

    25 Ապրիլի 2024 - 17:17

    Սիյարտո. Հունգարիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

    25 Ապրիլի 2024 - 17:15

    Ալիև. Պոտենցիալ կերպով Հայաստանը կարող է լինել ադրբեջանական գազի ստացող

    25 Ապրիլի 2024 - 16:35

    Ալեն Սիմոնյան. Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը

    25 Ապրիլի 2024 - 16:11

    Ադրբեջանա-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդունքներով արձանագրություն է ստորագրվել

    25 Ապրիլի 2024 - 15:58

    Խոջալիում նոր գերեզման է հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 15:42

    Արամ Ա-ի հիմարության նոր սահմանները

    Կրքեր առասպելի վերաբերյալ

    25 Ապրիլի 2024 - 15:38

    Հունգարիայի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման մեկնարկի մասին

    25 Ապրիլի 2024 - 15:34

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ