Էրդողանը հայտարարել է ընտրությունների օրը ԹԱՐՄԱՑՎԱԾ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ պետության ղեկավարի, ինչպես նաև 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի մայիսի 14-ին։
Այս մասին հայտնում է Star-ը։
«Մեր Սահմանադրության 116-րդ հոդվածով տրված լիազորությամբ ես ստորագրել եմ՝ մայիսի 14-ին ընտրությունները վերսկսելու մասին որոշումը, որոնք պետք է կայանան 2023 թվականի հունիսի 18-ին։ Համաձայն այս որոշման, որը վաղը կհրապարակվի «Պաշտոնական տեղեկագրում», ԸՀ-ն կնախաձեռնի երկամսյա ընտրությունների օրացույց»,- հայտարարել է պետության ղեկավարը։
16:31
Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ժամը 14.00-ին հանդես կգա՝ 28-րդ գումարման նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ։
TRT Haber-ի փոխանցմամբ՝ պետության ղեկավարը կստորագրի ընտրությունները վերսկսելու մասին որոշումը։
Դրանից անմիջապես հետո կսկսվի 2023 թ. ընտրությունների գործընթացը: Բարձրագույն ընտրական հանձնաժողովը կորոշի ժամանակացույցը: