Տարածաշրջան
A+
A-
Փաշինյան. Խաղաղության պայմանագիրը «մեր երազանքների փաստաթուղթը» չի լինելու
14 Մարտի 2023 15:29
«Եթե ունենանք իրավիճակ, որ մնացել է 2-3 օր, որ ինչ-որ թուղթ ենք ստորագրելու (Ադրբեջանի հետ-Խմբ.), իրականում լավ նորություն է, նշանակում է՝ բանակցային գործընթացում ունեցել ենք առաջընթաց»:
Ինչպես տեղեկացնում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով հայկական մամուլին, այս մասին մարտի 14-ին մամուլի ասուլիսում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշել է, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամությունը ամենևին չի նշանակի, որ հայկական կողմին հաջողվել է հասնել իր «երազանքների փաստաթղթին», այլ միայն ենթադրելու է, որ ստորագրված փաստաթուղթը կարող է երկարաժամկետ խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովել տարածաշրջանում։
Caliber.Az
Դիտումներ: 57