Իցհակ Հերցոգ. Ադրբեջանը մեծ ազդեցություն ունի աշխարհում և տարածաշրջանում
«Պարոն նախագահ, շնորհակալություն հյուրընկալության և հրավերի համար։ Ի պատասխան՝ ցանկանում եմ Ձեզ և առաջին տիկնոջը հրավիրել պետական այցով Իսրայել»։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին ասել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար հայտարարության ժամանակ իր ելույթում։
«Մենք ընդհանուր տեսակետներ ունենք, ես տեսնում եմ, որ Ադրբեջանը մեծ ազդեցություն ունի աշխարհում և տարածաշրջանում։ Դուք ինձ պատմեցիք Ադրբեջանի ազդեցության մասին՝ Եվրոպայի էներգետիկ հատվածի, ընդհանուր առմամբ տարածաշրջանի, Ասիայի, Մերձավոր Արևելքի վրա, մեզ հետ կապված։ Մենք ուսումնասիրեցինք անվտանգության գլոբալ, տարածաշրջանային կառույցը, որտեղ Իրանը վտանգ ու սպառնալիք է ներկայացնում, և մանրամասն քննարկեցինք այդ հարցը։ Իհարկե, մենք անհամբեր սպասում ենք համագործակցության զարգացման հնարսվորություններին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գիտությունը, գյուղատնտեսությունը և շատ այլ ոլորտներ, որոնք դուք նշեցիք ձեր բացման խոսքում:
Ես ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Ձեզ այս հրաշալի պահի համար։ Մենք նշում ենք Իսրայելի անկախության 75-ամյակը, ինչպես նաև մեր պետությունների միջև շատ ամուր կապերի 30-ամյակը։ Վստահ եմ, որ այս այցը նոր ուղենիշ կդառնա՝ մեր հարաբերությունների հետագա զարգացման գործում»,- ասել է Իցհակ Հերցոգը։