Սպորտ
A+
A-
Ադրբեջանի հրաձգության ֆեդերացիա. Հայաստանը հայտ է ներկայացրել Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար
16 Հունիսի 2023 10:56
«Չնայած աշխարհի առաջնության մեկնարկին մնացել է մոտ 2 ամիս, 32 երկիր արդեն դիմել է մեզ։ Դրանցից մեկն էլ Հայաստանն է»։
Այս մասին հայտնել են Ադրբեջանի հրաձգության ֆեդերացիայի հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղեկացնում է Caliber.Az-ը։
Նշվել է, որ բոլոր այն թիմերին, որոնք մասնակցելու հայտ են ներկայացրել, տրվել է նույն պատասխանը. «Այս տարի Բաքուն հյուրընկալել է Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել է ավելի քան 60 երկիր։ Այդ մրցումներն անցկացվել են մեծ հաջողությամբ և անվտանգությունն ապահովվել է բարձր մակարդակով։ Աշխարհի առաջնության անցկացումը Բաքվում, որին կմասնակցեն 100-ից ավելի երկրներ, պայմանավորված է Ադրբեջանի հանդեպ մեծ վստահությամբ»։
Նշենք, որ հրաձգության աշխարհի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 14-ից սեպտեմբերի 3-ը։
Caliber.Az
Դիտումներ: 176