Սոցիում
A+
A-
Ազնեֆթ. Բետոնե սալերի փլուզման հետևանքով երկու նավթագործ է մահացել
24 Օգոստոսի 2023 15:42
Այսօր բետոնե սալերի փլուզման հետևանքով ծովն են ընկել Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) «Ազնեֆթ» արտադրական միավորման Ն. Նարիմանովի անվան նավթի և գազի արդյունահանման վարչության երկու աշխատակից։
Այս մասին Caliber.Az-ին հայտնել են «Ազնեֆթ»-ում:
Հաղորդվում է, որ առաջին արտադրամասի նավթի հավաքման կետում պլանային վերանորոգման աշխատանքների ժամանակ բետոնե սալերի փլուզման հետևանքով «Նեֆթգացթիքինթի» տրեստի աշխատակիցներ Աղամամեդով Շիրվան Աթեշ օղլուն (ծնված 1960 թ.) և Նարիմանով Շամո Մաթլաբ օղլուն (ծնված 1984 թ.) ընկել են ծովը:
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մահացածների դիերը ծովից դուրս են բերվել։
Caliber.Az
Դիտումներ: 172