Քաղաքականություն
A+
A-
Մակրոնը խափանում է Ալիև-Փաշինյան հանդիպումը Գրանադայում Բեռլինն ու Փարիզն ընդդեմ Բաքվի և Անկարայի
04 0Հոկտեմբերի 2023 14:53
Մի շարք ԶԼՄ-ներ հայտնում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ պետք է կայանար՝ ԵՄ, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը։
Caliber.Az-ի աղբյուրները հաստատել են այս տեղեկությունը։
Պատճառը Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչպես նաև Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը՝ հանդիպմանը Թուրքիայի մասնակցելու վերաբերյալ։
Նման պայմաններում ադրբեջանական կողմը հրաժարվել է բանակցություններ վարելուց։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում էր Ալիև-Փաշինյան հանդիպումը։
Caliber.Az
Դիտումներ: 180