Սպորտ
A+
A-
Բաքվում կանցկացվի հերթական բարեգործական «Հաղթանակի վազքը»
20 0Հոկտեմբերի 2023 09:20
Նոյեմբերի 12-ին երիտասարդության և սպորտի նախարարությունը կկազմակերպի հերթական բարեգործական «Հաղթանակի վազքը»՝ նվիրված Հայրենական պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակին։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը, վազքամրցությունն անցկացվելու է «Հպարտությամբ առաջ» կարգախոսով։
Մասնակցել ցանկացողները գրանցման ժամանակ պետք է վճարեն առնվազն 10 մանաթ, հավաքագրված միջոցները կփոխանցվեն YAŞAT հիմնադրամին։
«Հաղթանակի վազքը» մեկնարկում է Ծովափնյա ազգային զբոսայգում՝ «Յոթ գեղեցկուհիներ» շատրվանի մոտ։
Մրցումները կանցկացվեն 2 տարբեր հեռավորությունների վրա (5 կմ և 10 կմ): Դրա շրջանակներում կկազմակերպվեն նաև տարբեր ժամանցային միջոցառումներ։
Նշենք, որ «Հաղթանակի վազքը» անցկացվում է ամեն տարի՝ սկսած 2021 թվականից։
Caliber.Az
Դիտումներ: 216