Քաղաքականություն
A+
A-
Պետդեպարտամենտ. Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցումը հակասում է ԱՄՆ շահերին
06 Դեկտեմբերի 2023 10:48
Ադրբեջանի հետ համագործակցության դադարեցումը հակասում է ԱՄՆ շահերին:
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին ճեպազրույցում ասել է՝ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Նրա խոսքով, ամերիկյան կողմը երբեք չի ասել, որ չի պատրաստվում շարունակել համագործակցությունը Ադրբեջանի հետ։
«Մենք շարունակում ենք ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Եվ մենք նաև շարունակում ենք աշխատել նրանց հետ՝ կայուն խաղաղության հասնելու, և դա կմնա մեր ուշադրության կենտրոնում», - ասել է Միլլերը:
Caliber.Az
Դիտումներ: 349