«Երկաթի դեֆիցիտը» Հայաստանում
    Երեւանը կրկին հանդիպել է փորձանքի

    Վերլուծություն  22 Հունվարի 2024 - 17:11

    Murad Abiyev
    Caliber.Az

    Ստիպված ենք ափսոսանքով հավաստիացնել, որ իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, չեն հաստատում՝ Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի շուտափույթ կնքման առնչությամբ վերջին լավատեսությունը։ Այո, մի կողմից մենք ականատես եղանք Փաշինյանի՝ «Հայաստանի Հանրապետությանը նոր սահմանադրության կարիք ունի։ Ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր սահմանադրության» մասին հայտարարությանը։ Կարելի է ենթադրել, որ, բացի այլ փոփոխություններից, վարչապետը նկատի ուներ նաև Հայաստանի սահմանադրության նախաբանի փոփոխությունը, որն իր ներկայիս տեսքով պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։

    Բայց արդյո՞ք իրականում դա այդպես է: Չէ որ մնացած բոլոր իրադարձությունները իրենց բովանդակությամբ ծածկում են Փաշինյանի հայտարարությունների էֆեկտը, որոնցից շատերի արժեքը, ինչպես մեկ անգամ չէ, որ կարողացել ենք համոզվել՝ մի քոռ կոպեկ է։

    Ուրեմն, վերջերս մեզ լավ ծանոթ «տատանվող» «արցախի նախագահ» Սամվել Շահրամանյանը հերթական անգամ հոգնել է տատանվելուց և այսպես կոչված. «քաղաքաշինության նախկին ղեկավար» Արամ Սարգսյանին նշանակել է «արցախի պետնախարար», հայտնում է հայկական «Ժողովուրդ» պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Պարբերականը հիշեցրել է, որ այդ «պաշտոնը» զբաղեցնում էր նախկին «նախագահ» Արայիկ Հարությունյանի հորեղբոր որդին՝ Արթուր Հարությունյանը։ Ըստ օրաթերթի տեղեկության՝ Հարությունյանը հրաժարականի դիմումը գրել է իր սեփական կամքով։ Նրան այս «պաշտոնին» նշանակել էին 2023 թվականի սեպտեմբերին։

    Այսպես ուրեմն, մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի տարածքում փաստորեն գործում է այսպես կոչված «արցախի վտարանդի կառավարություն», ինչը հանդիսանում է՝ Հայաստանի ղեկավարության երկերեսանիության և նրա քաղաքական ծրագրում Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների պահպանման վառ օրինակ։

    Եվ ահա ևս մեկ նմանատիպ իրադարձություն՝ Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը համաձայնվել է գլխավորել «արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության հանձնաժողովը»։ Հայկական դիվանագիտության հնամաշ ասպետը իրեն ԱԳՆ-ում աշխատանքի տեղավորելու երկար խնդրանքներից հետո՝ վերջապես աշխատանք է ստացել։ «Այս պահին կարող եմ ասել, որ հանձնաժողովի հիմնական խնդիրը լինելու է պաշտպանել և ապահովել «արցախի ժողովրդի» հավաքական հայրենադարձությունը, իր հայրենիքում միջազգային երաշխիքներով անվտանգ, հուսալի և արժանապատիվ ապրելու իրավունքը», - հայտարարել է պաշտոնի երջանիկ զբաղեցնողը։ Նա այս ոգով շատ ավելի բաներ էլ է ասել։

    Ադրբեջանի նկատմամբ Երևանի տարածքային պահանջների պահպանման գիծը հաստատվում է նաև Հայաստանի ինչպես նորմատիվային իրավական ակտերում, այնպես էլ միջազգային իրավական գործունեության մեջ։ Նախ, ինչպես արդեն վերը նշվել է, և ինչպես արդեն հայտնի է բոլորին՝ Հայաստանի Սահմանադրությունը իր նախաբանում հղում է անում Անկախության մասին հռչակագրին։ Իր հերթին, Հայաստանի 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության մասին հռչակագիրը հղում պարունակում է՝ «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» անօրինական որոշմանը։ Այսինքն, Հայաստանի հիմնարար օրենքը, կարելի է ասել, ոչ միայն հավանություն է տալիս, այլ նաեւ հայ ժողովրդին օրհնում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների համար։ Բացի այդ, Հայաստանի խորհրդարանը 1992 թվականի հուլիսի 8-ի իր որոշման մեջ նշում է, որ ցանկացած միջազգային կամ ներքին փաստաթուղթ, որտեղ «լեռնային ղարաբաղի հանրապետությունը» նշված է որպես Ադրբեջանի մաս՝ հանդիսանում է անընդունելի Հայաստանի համար։ Այս որոշումը մինչև հիմա ուժի մեջ է մնում։

    Մտահոգություն է առաջացնում նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը համառորեն չճանաչելու կուրս ցուցադրող Երևանի մեկ այլ միտումը։ Բանը նրանում է, որ ապագաղութացման ժամանակաշրջանում, նախ՝ 19-րդ դարում Հարավային Ամերիկայում, իսկ հետո՝ 20-րդ դարում՝ Ասիայում և Աֆրիկայում, միջազգային իրավական պրակտիկայում ամուր հաստատվել է «Uti possidetis juris» (լատ.- «քանզի տիրապետում եք») սկզբունքը։ Այդ սկզբունքի համաձայն՝ անկախություն ձեռք բերած նոր պետություններն ունեն նույն տարածքը և նույն սահմանները, որոնք ունեցել են նախկինում, լինելով գաղութներ կամ կախյալ տարածքներ, այդ թվում նաև վարչական միավորներ այլ պետությունների կազմում։ Այդ նույն սկզբունքը փաստացի ճանաչվել է նախկին Խորհրդային Միության հանրապետությունների միջև և ամրագրվել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով։

    Եվ թեև Հայաստանը պնդում է, որ «երկու կողմերը միանշանակ համաձայնվել են «uti possidetis juris» սկզբունքին, ի թիվս այլ բաների, ստորագրելով Ալմաթիի հռչակագիրը և Արձանագրությունները՝ դառնալով Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման համաձայնագրի կողմեր», Երևանի բազմաթիվ գործողությունները, այդ թվում նաև պաշտոնական և իրավական գրագրությունը ոչ միայն ցույց է տալիս անհարգալից վերաբերմունք այդ սկզբունքի նկատմամբ՝ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, այլ նաև ուղղակիորեն վիճարկում են այն։

    Դրա վառ օրինակն է հանդիսանում, օրինակ՝ Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի դեմ ներկայացված դիմումը (դիմում թիվ 42521/20)։ Ստորև ներկայացնելու ենք հատվածներ հայտարարության համապատասխան պարագրաֆներից։ Պարագրաֆ 251 – «Այս երկու փաստաթղթերն էլ [Ալմաթիի հռչակագիրը և ԱՊՀ-ի ստեղծման մասին համաձայնագիրը] վերաբերում են տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքներին և չեն ասում «uti possidetis»-ի կամ խորհրդային վարչական սահմանները նորաստեղծ պետությունների սահմաններին վերածելու մասին»։ Պարագրաֆ 225. «Հայաստանը երբեք չի ճանաչել այս սկզբունքի կիրառելիությունը նախկինում Խորհրդային Միության կազմում գտնվող հարևան պետությունների հետ իր սահմանները որոշելու համար»: Պարագրաֆ 223. «Հայաստանի Հանրապետությունը, սակայն, պնդում է, որ ոչինչ չի հաստատում այն եզրակացությունը, որ «uti possidetis juris»-ը պետք է բոլոր երկու պետությունների կողմից հարգվի որպես ապագաղութացման համատեքստից դուրս ընդհանուր միջազգային իրավունքի հարց»: Պարագրաֆ 256. «Դրանիվ հանդերձ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել «uti possidetis juris» սկզբունքի կիրառելիությունը Ադրբեջանի Հանրապետության հետ հարաբերություններում սեփականության իրավունքի որոշման համար։ Ինքնին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վարչական սահմաններում արցախի տարածքի ընդգրկումը ոչ մի դեպքում չի հանդիսանում իրավական փաստարկ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սեփականության իրավունքի օգտին»։

    Վերոնշյալ հատվածները նման բնույթից հեռու ոչ միակներից են։ Մենք ոչ բոլորն ենք մեջբերում, որպեսզի ընթերցողներին չձանձրացնենք մանրամասներով։ Ասվածին ավելացնենք, որ Հայաստանը շարունակում է այսպես կոչված «լղհ»-ի անունից փաստաթղթեր տարածել այնպիսի միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը և այլն։ Բացի այդ, Երևանը իր պաշտոնական գրագրության մեջ Ադրբեջանի տարածքներն անվանում է «Ադրբեջանի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի տարածքներ», «Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ» և այլն, դրանով իսկ կասկածի տակ դնելով Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

    Հասկանալի է, որ նման գործողություններն աջակցվում և նույնիսկ ուղղորդվում են առնվազն մեկ արևմտյան մայրաքաղաքից։ Գնալով ավելի պարզ են դառնում Երեւանի կողմից ընդունված՝ ժամանակի ձգձգման, տարածաշրջանում Արեւմուտքին, և առաջին հերթին Ֆրանսիային ներգրավելուն, նրա օգնությամբ «Ղարաբաղի խնդրի» վերակենդանացմանը, ինչպես նաև վերազինման ճանապարհով ռազմական ռևանշին նախապատրստվելուն ուղղված ռազմավարության ուրվագծերը։

    Երեւանում միամտորեն ենթադրում են, որ խաղաղասիրական հայտարարություններով, մեքենայություններով նրան կհաջողվի Բաքվին ինչ-որ կերպ շեղել իր ճշմարիտ քաղաքականությունից։ Սակայն Հայաստանի բոլոր ապակառուցողական գործողությունները մեզ մոտ վաղուց ներառված են իրադարձությունների զարգացման սցենարներում և դրանցից բոլորի վրա նախատեսված է իր, հաճախ ասիմետրիկ արձագանքը։ Այն մեկ մեկ ընդունում է «Երկաթե բռունցքի» ձև:

    Caliber.Az

    Դիտումներ: 94

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Վայնասունն անօգուտ է Հանգիստ, հետաքննություն է անցկացվում

18 Մայիսի 2024 - 12:55

Արևմուտքին կհաջողվի արդյո՞ք Վրաստանին կրկին անգամ ներքաշել գունավոր «ճահճուտի» մեջ։ Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

17 Մայիսի 2024 - 17:17

Մերկ ազգայնականության կիսափակ կաթսան «Հին աշխարհի հիստերիկներ»

18 Մայիսի 2024 - 10:03

Եվ ահա նորից... Էմին Գալալիի մտորումները

18 Մայիսի 2024 - 11:29

Բնապահպանական աղետ Ադրբեջանի հետ սահմանին Նոր քարտեզը մերկացնում է Հայաստանին

18 Մայիսի 2024 - 10:49

Հինգերորդ հանրապետություն, թե՞ Երրորդ կայսրություն Կանակների համար միևնույն է

17 Մայիսի 2024 - 16:42
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Տասնյակ ականներ և զինամթերք. ANAMA-ի շաբաթական զեկույց է ներկայացրել

    20 Մայիսի 2024 - 16:41

    Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Իրանի զինված ուժերի ԳՇ պետին

    20 Մայիսի 2024 - 16:33

    Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Կամերունի նախագահին

    20 Մայիսի 2024 - 15:45

    Ջաբբարով. Մենք կարևոր ենք համարում Տաջիկստանից մեր գործընկերների մասնակցությունը COP29-ին

    20 Մայիսի 2024 - 15:42

    Քանի՞ հոգի է ուզում բիզնես բացել Ղարաբաղում

    Թվեր KOBİA-ից

    20 Մայիսի 2024 - 15:27

    Ադրբեջանը մեծացրել է գազի արտահանումը

    20 Մայիսի 2024 - 14:52

    Բայրամով. Ցնցված եմ Իրանի նախագահի մահվան լուրից

    20 Մայիսի 2024 - 14:26

    Այս դառը օրը Ադրբեջանը համերաշխ է Իրանի հետ

    Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը

    20 Մայիսի 2024 - 13:51

    Լատվիայի խորհրդարանի նախագահը մեկնել է Շուշա քաղաք

    20 Մայիսի 2024 - 13:20

    Ադրբեջանցի շախմատիստը հաղթել է Հայաստանի ներկայացուցչին և մտել Թոփ-13

    20 Մայիսի 2024 - 13:03

    ԱԻՆ. Ադրբեջանը պատրաստ է 40 փրկարար ուղարկել Իրանում որոնողափրկարարական գործողությանը մասնակցելու համար

    20 Մայիսի 2024 - 12:36

    «Ռուս խաղաղապահների առաքելությունն ավարտված է, նրանք տուն են գնում»

    Russia24-ը՝ ադրբեջանական հողերի վերածննդի մասին

    20 Մայիսի 2024 - 12:11

    Ալիևը ցավակցություն է հայտնել Խամենիին

    20 Մայիսի 2024 - 11:17

    ԱԳՆ. Ադրբեջանը՝ որպես բարեկամ և եղբայր ժողովուրդ, պատրաստ է Իրանին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն

    20 Մայիսի 2024 - 10:32

    Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում քննարկել է ադրբեջանա-ամերիկյան գործընկերությունը

    20 Մայիսի 2024 - 09:53

    Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին և նրա պատվիրակությունը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով

    20 Մայիսի 2024 - 09:36

    Ոչ տարածաշրջանային երկրների միջամտությունը մեր գործերին անընդունելի է. Իլհամ Ալիև

    20 Մայիսի 2024 - 09:14

    Իլհամ Ալիևը մտահոգություն է հայտնել Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի վթարային վայրէջքի կապակցությամբ

    19 Մայիսի 2024 - 21:07

    Ռաիսի. Ադրբեջանի հետ Իրանի հարաբերություններն ավելին են, քան բարիդրացիական հարաբերությունները

    19 Մայիսի 2024 - 15:28

    Ավելի քան 250 հեկտար ազատագրված տարածքներ ականազերծվել են

    ՊՆ սակրավորների աշխատանքի ԼՈՒՍԱՆԿԱՐ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ

    18 Մայիսի 2024 - 13:22

    Հայրենական պատերազմի հերոսը նշանակվել է Ադրբեջանի ՌՕՈՒ-ի հրամանատար

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    18 Մայիսի 2024 - 13:03

    Վայնասունն անօգուտ է

    Հանգիստ, հետաքննություն է անցկացվում

    18 Մայիսի 2024 - 12:55

    Ռևանշիստ արքեպիսկոպոս. Փաշինյանը գնացել է սահմանամերձ գյուղ՝ ժողովրդին համոզելու

    18 Մայիսի 2024 - 12:35

    Թուրք նախարարը նշել է Զանգեզուրի միջանցքի գործարկման հնարավոր ժամկետները

    18 Մայիսի 2024 - 12:28

    Պահեստայինների հետ գեներալներ Վելիևի և Միրզոևի հանդիպման հիմնական թեմաները. մանրամասներ

    18 Մայիսի 2024 - 11:53

    Ադրբեջանում ձյուն է տեղացել

    18 Մայիսի 2024 - 11:40

    Եվ ահա նորից...

    Էմին Գալալիի մտորումները

    18 Մայիսի 2024 - 11:29

    Եվրամիությունն աջակցել է Բաքվի և Երևանի միջև սահմանային հատվածների համաձայնեցմանը

    18 Մայիսի 2024 - 11:22

    Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Ջեյք Սալիվանի հետ

    18 Մայիսի 2024 - 10:54

    Բնապահպանական աղետ Ադրբեջանի հետ սահմանին

    Նոր քարտեզը մերկացնում է Հայաստանին

    18 Մայիսի 2024 - 10:49

    Ավարտվել են «Անատոլիական փյունիկ-2024» միջազգային զորավարժությունները

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    18 Մայիսի 2024 - 10:15

    Բահար Մուրադովան մասնակցել է ԹՊԿ նախարարների ընտանիքի հարցերով առաջին նիստին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    18 Մայիսի 2024 - 10:07

    Մերկ ազգայնականության կիսափակ կաթսան

    «Հին աշխարհի հիստերիկներ»

    18 Մայիսի 2024 - 10:03

    Օվերչուկ. ՌԴ-ն սերտորեն համագործակցում է Ադրբեջանի հետ Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծման հարցում

    18 Մայիսի 2024 - 09:21

    Ավարտվել է Բելառուսի նախագահի պետական ​​այցը Ադրբեջան

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    18 Մայիսի 2024 - 09:04

    Բելառուսը հարյուրավոր ընտանիքների համար բնակավայր կկառուցի Ղարաբաղում

    17 Մայիսի 2024 - 20:31

    Ադրբեջանական հրետանայինները բարձր ճշգրտությամբ ոչնչացրել են նախատեսված թիրախները

    ԼՈՒՍԱՆԿԱՐ զորավարժություններից

    17 Մայիսի 2024 - 19:18

    Որքա՞ն է ավելացել Ադրբեջանի բնակչությունը

    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    17 Մայիսի 2024 - 17:26

    Արևմուտքին կհաջողվի արդյո՞ք Վրաստանին կրկին անգամ ներքաշել գունավոր «ճահճուտի» մեջ։

    Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

    17 Մայիսի 2024 - 17:17

    Ալիևն ու Տոկաևը կարծիքներ են փոխանակել համագործակցության հեռանկարների և ապագա շփումների շուրջ

    17 Մայիսի 2024 - 17:16

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ