twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Փաշինյանն ինքը պետք է փակի Պանդորայի արկղը» Գոգավան և Կասենովը՝ Caliber.Az-կայքում

05 Փետրվարի 2024 15:44

Սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնելու ցանկության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը բուռն քննարկումներ են առաջացրել հայ հասարակության մեջ։ Դրանց վրա ուշադրություն են դարձրել նաեւ Ադրբեջանում։ Սակայն տեսեք ինչումն է հարցը. արդյո՞ք Փաշինյանը ըստ սովորության հետընթացք չի տա, հետագայում արդյո՞ք չի հրաժարվի իր իսկ խոսքերից։ Առավել ևս, որ նա ենթարկվում է հզոր ճնշումների ինչպես երկրի ներսում (հասարակության և քաղաքականության ռեւանշիստական հատված), այնպես էլ դրսում (Ֆրանսիա և սփյուռք):

Բայց, եթե նույնիսկ Սահմանադրության փոփոխության հանրաքվեն կայանա, արդյո՞ք հայ հասարակությունը իր մեջ ուժ կգտնի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, ինչը կարող է լավ հնարավորություն ստեղծել խաղաղ գործընթացի շուտափույթ ավարտի համար։

Այս հարցով Caliber.Az-ի խմբագրությունը դիմել է օտարերկրյա փորձագետներին։

Միջազգային հարաբերությունների հարցերով վրաստանցի փորձագետ, քաղաքագետ Իրակլի Գոգավայի կարծիքով՝ Փաշինյանը տրամաբանորեն առաջ է քաշել՝ Հայաստանի սահմանադրության նախաբանը կանոնավորելու գաղափարը, և եթե դա չարվի, ապա ստացվում է, որ Հայաստանի համազգային նպատակը կայանում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների մեջ։

«Նման դրվածքը վաղ թե ուշ անպայման կհանգեցնի նոր պատերազմի։ Հայտնի չէ, թե ապագայում ով է կառավարելու Հայաստանը և այդ պահին ինչպես է օգտագործվելու Հայաստանի սահմանադրության այդ կետը։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագիրը անհնար է՝ առանց սահմանադրությունից այս իրավական նորմը վերացնելու, ինչի մասին բազմիցս հայտարարել է նախագահ Ալիևը։

Հայաստանում շատերը կարող են ցավալի ընկալել նման քայլը, բայց խաղաղ ապագայի համար նրանք պարտավոր են նման որոշում կայացնել։ Կարծում եմ, հայ հասարակության մեծամասնությունը հասկանում է դա, և Փաշինյանը շարժվում է այդ ուղղությամբ։ Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի տարածքային ամբողջականության սկզբունքը կասկածի տակ դրվի։ Նորագույն պատմությունը մեզ հստակ ցույց է տվել դա։ Պանդորայի արկղը պետք է փակել»,- ընդգծել է Ի. Գոգավան։

Քաղաքագետի կարծիքով, Հարավային Կովկասի երկրներին հարկավոր է որոնել համագործակցության այն մոդելները, որոնք կհանգեցնեն ամուր ու երկարաժամկետ խաղաղության։ Դրա համար պետք է առաջնորդվել մի քանի սկզբունքներով։ Դրանց շարքում է. Հարավային Կովկասի տարածքից զրոյական վտանգ, տարածաշրջանում բոլոր հակամարտությունների կարգավորում, ուժի բոլոր կենտրոնների տնտեսական շահերի հարգում և հավասարակշռում, բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակում և չափավոր ինտեգրացիոն տնտեսական մոդել՝ «Հարավկովկասյան եռյակի» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան) մշակում: Նման մոտեցումը, ըստ Ի. Գոգավայի համոզմունքի՝ ոչ թե ֆուտորոլոգիա է, այլ մեր տարածաշրջանի զարգացման բնական և ողջամիտ ուղին։

«Կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը կձգտի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի պատնեշը վերացնելու նպատակով հասնել հանրաքվեի անցկացմանը, եթե նրան չխանգարի Արևմուտքում պատերազմի խմբերի կոպիտ միջամտությունը։ Իսկ քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից կարեւոր որոշման համար ժողովրդին պատասխանատվությունը կիսելու խնդրանքը՝ բացարձակապես հասկանալի քայլ է։ Մենք բոլորս ունենք «զրոյական խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը իրականացնելու սուր կարիքը,- ասել է Ի. Գոգավան։

Իր հերթին, «A+Analytics» հետազոտական կենտրոնի ղեկավար, ղազախստանցի քաղաքագետ Ֆարհադ Կասենովը, խոսելով սահմանադրական հանրաքվեի մասին, կոչ է արել հաշվի առնել հետևյալը. Նիկոլ Փաշինյանը, բավականին երկար ժամանակ լինելով Հայաստանի ղեկավար՝ վերապրել է իր քաղաքական կարիերայի մի քանի ժամանակահատված՝ սկսած «թավշյա հեղափոխության» հանրաճանաչ ֆավորիտից և առաջնորդից մինչև այն քաղաքական գործչի, որը անձամբ պատասխանատու է պատերազմում պարտության համար։ Եվ այս մարդը սովորել է շատ նրբանկատորեն զգալ և խաղալ իր լսարանի տրամադրությունների վրա, իսկ մյուս կողմից՝ հասկանալ, որ վերջիվերջո երբևիցե և ոչ իր կողմից սկսված քաղաքական խաղը միևնույն է նա ստիպված կլինի ավարտել։

«Կարծում եմ, որ Փաշինյանի համար հիմա կարևոր է ճակատագրական պարտվողի կերպարի իր վարկանիշը վերածել մի անձնավորության, ով խաղաղություն է բերել Հայաստանի ժողովրդին՝ այդ երկիրը դարձնելով Հարավային Կովկասի ողջ ճարտարապետության կարևոր տարր։

Ռացիոնալ առաջնորդի համար խաղաղ գոյակցության ակնհայտ օգուտները շատ գայթակղիչ հեռանկար են՝ հաշվի առնելով խաղաղ պայմանագրի կնքումից հետո Հայաստանի համար բացվող ֆինանսական և տնտեսական հնարավորությունները, հատկապես այն իրավիճակում, երբ առանց այդ էլ արդեն կորցնելու ոչինչ չկա, քանի որ Ադրբեջանը վերջին երեք տրիների ընթացքում կարողացել է իրեն վերադարձնել նախկինում օկուպացված բոլոր տարածքները։ Հարցը միայն նրանում է, թե Փաշինյանը հիմա որքանով է պատրաստ օգտվել պատմական շանսից, և կկարողանա արդյոք քայլ առաջ գնալ՝ զսպելով անհապաղ ռևանշի կողմնակիցներին»,- նշել է Կասենովը։

Նրա կարծիքով, ակնհայտ է, որ Հայաստանի ժողովուրդը այժմ անցնում է կյանքի նկատմամբ սթափ հայացքը վերականգնելու դժվարին փուլը՝ ավելի քան երեսուն տարի, որոնք անցել են միջազգային իրավունքով անօրինական տարածքային ընդլայնման դրոշի տակ։

«Հօգուտ ներքին ինքնազարգացման գաղափարների՝ նման հավակնություններից հրաժարվելը և գաղափարական շրջադարձը ներկա պայմաններում ունեն հսկայական դրական ներուժ, սակայն նրան խանգարում են՝ զանգվածային գիտակցության երկարաժամկետ իներցիան և տեղի անհեռատես քաղաքական գործիչների կողմից էթնիկ բնույթի «ցավալի կետերը» շահագործելու ամուր արմատավորված պրակտիկան։

Փաստորեն, մոտ ապագայում պարզ կդառնա, թե որքանով է և՛Հայաստանի ղեկավարությունը, և՛ ողջ հասարակությունը պատրաստ գալիք փոփոխությունների, և արդյո՞ք կկարողանան դուրս պոկվել խնդիրների այն արատավոր շրջանակից, որի միջով տասնամյակներ անցել են»,- եզրափակել է Ֆ. Կասենովը:

Caliber.Az
Դիտումներ: 130

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Կեղծավորության աղացներ Նիդեռլանդները որպես նոր Ֆրանսիա

253
15 0Հոկտեմբերի 2024 12:36
2

Էրդողան. Թուրքիան չի մոռանա Ադրբեջանի օգնությունը երկրաշարժերի ժամանակ

124
15 0Հոկտեմբերի 2024 09:22
3

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ առաջին անգամ ընտրվելուց 21 տարի է անցել

85
15 0Հոկտեմբերի 2024 10:00
4

Քուրթուլմուշ. Զանգեզուրի միջանցքի բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար

82
15 0Հոկտեմբերի 2024 11:29
5

Անհաջողակների հեղինակության գոլը տանտերերի հաղթական գոլի ֆոնին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

72
15 0Հոկտեմբերի 2024 09:08
6

Ֆիզուլիի ազատագրման չորրորդ տարեդարձն է

72
17 0Հոկտեմբերի 2024 09:52
7

Լաչինում տրամվայի գիծ կկառուցվի

68
15 0Հոկտեմբերի 2024 17:59
8

Համաձայն դիվանագիտության բոլոր կանոնների Ալիևը՝ խաղաղ գործընթացում ԵՄ դերի մասին

66
16 0Հոկտեմբերի 2024 12:46
9

Փաշինյանը մաքրո՞ւմ է Հայաստանում ռուսամետ դաշտը Հովհաննիսյանն ու Վելիզադեն Caliber.Az-ի եթերում

65
17 0Հոկտեմբերի 2024 13:24
10

Թուրալ Նովրուզովը Շուշայում նոր բնակելի շենքերի կառուցման մասին

61
15 0Հոկտեմբերի 2024 18:13
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading