twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում

Հարցազրույց
A+
A-

Փաշինյանը և ՀԱՊԿ-ն. մանևրներ ելքի շեմին Մեկնաբանում են Իբրահիմովն ու Ջակիշևը

04 Սեպտեմբերի 2024 13:43

Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ սառեցրել են իրենց մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բոլոր մարմիններում, հայտարարել է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Դուք գիտեք, որ Հայաստանը բոլոր մակարդակներում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, և տվյալ փուլում մենք այս որոշումը համարում ենք բավարար։ Այս պահին մենք չենք տեսնում այլ որոշում կայացնելու անհրաժեշտություն, բայց դա չի նշանակում, որ հաջորդ պահին այլ որոշում կայացնելու անհրաժեշտություն չենք տեսնի»,- Փաշինյանին մեջբերում են հայկական լրատվամիջոցները։ Նա նաեւ հավելել է, որ չի կարող նշել այն օրը, երբ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։
 
Իսկ հունիսի 12-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Խորհրդարանում իր ելույթի ժամանակ նա ճշտել է, որ Երեւանը դա կանի, երբ հարկավոր համարի։ Փետրվարին վարչապետը խոսել է ՀԱՊԿ-ին երկրի անդամակցությունը սառեցնելու մասին, իսկ մայիսի սկզբին Հայաստանի իշխանությունները հայտարարել են կազմակերպության ֆինանսավորմանը մասնակցությունը դադարեցնելու մասին։
 
Հիշեցնենք, որ հունիսին ԱՄՆ-ը և Հայաստանը հայտարարեցին ռազմավարական գործընկերության մասին, որից հետո Վաշինգտոնը Երևանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը ռազմական ոլորտում։ ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը հիշեցրել է, որ առաջին համատեղ զորավարժությունները անցկացվել են 2023 թվականին և Միացիալ Նահանգների ու Հայաստանի միջև ռազմական ոլորտում հարաբերությունների հետագա զարգացման հույս է հայտնել։ Հուլիսին Հայաստանի տարածքում հայ և ամերիկացի զինծառայողների մասնակցությամբ «Eagle Partner» զորավարժություններ անցկացվեցին։
 
Հետաքրքիր է՝ Փաշինյանը բազմիցս խոսել է ՀԱՊԿ-ից դուրս գալու Հայաստանի մտադրության մասին, բայց ինքնին կազմակերպությունից դուրս գալը չգիտես ինչու ոչ մի կերպ չի վճռում։ Վախենո՞ւմ է ինչ-որ բանից: Թե՞ այնուամենայնիվ փորձում է նստել երկու աթոռների վրա՝ մի կողմից զարգացնելով ռազմական համագործակցությունը Արեւմուտքի հետ, իսկ մյուս կողմից՝ մինչև վերջ չշրխկացնելով դուռը ՀԱՊԿ-ի առջև։
 
Մեկնաբանությունների համար Caliber.Az-ը դիմել է հայտնի քաղաքական տեսաբաններին:
 
Հանքուկի (Հարավային Կորեա) արտասահմանյան հետազոտությունների համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ռովշան Իբրահիմովը հիշեցրել է, որ իր ելույթում անդրադառնալով ՀԱՊԿ-ի հարցին՝ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ, իբր,  նրա երկիրը առայժմ չի պլանավորում դուրս գալ այդ ռազմական բլոկի կազմից։
 
«Այսինքն, նրա այս վերջին արտահայտությունն էլ ընդհանրապես Հայաստանի դիրքորոշումն է։ Սկզբունքորեն, ըստ իրերի տրամաբանության, առնվազն՝ այս կազմակերպությունը  լքելու  նման այլընտրանքներին հասանելիություն չունենալով՝ դա անխոհեմություն է ցանկացած պետության արտաքին քաղաքականության տեսակետից»,- նշել է պրոֆեսորը։
 
Նրա խոսքով, Երևանը համարում է, որ ՀԱՊԿ-ը Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ չի օգնել իրեն, թեև, սկզբունքորեն, նա չպետք է օգներ, քանի որ բոլոր մարտական գործողությունները անցկացվում էին զուտ Ադրբեջանի տարածքում։
 
«Այսինքն, եթե ապագայում որևէ պետության կողմից տեղի ունենա հարձակում Հայաստանի տարածքի վրա, ապա, նույնիսկ չնայած ՀԱՊԿ-ին նրա անդամակցությանը՝ այս կազմակերպության նկատմամբ նրա նման վերաբերմունքը, ինչպիսին այսօր է՝ առնվազն չեզոքացնում է այս դաշինքի մյուս անդամների՝ Երևանի կողմ հանդես գալու կամ պաշտպանելու ցանկությունը։ Առավել ևս, որ ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք ավելի շուտ կօգնեն ոչ թե Հայաստանին, այլ նրա հակառակորդներին։ Եվ այս առումով ՀԱՊԿ-ի աշխատանքներին նրանց մասնակցությունը կապում է նրանց ձեռքերը՝ դրանք, օրինակ, Կենտրոնական Ասիայի երկրներն են։
 
Ես համարում եմ, որ իր արեւմտյան հովանավորների հետ  ևս  Հայաստանը այս հարցը բազմիցս քննարկել է։ Այսինքն, բացի նրանից, թե ինչպես պետք է գործել պոպուլիզմի տեսանկյունից, որը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ անհաշիվ է, այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալն այդ երկրին ոչ մի դրական կամ բեղմնավոր բան չի տա»,- ընդգծել է Իբրահիմովը։
 
Ղրղըզ քաղաքական փորձագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ասկար Ջաքիշևը համարում է, որ Փաշինյանի կառավարության ընթացիկ քաղաքականության վրա ազդում են մի շարք գործոններ. դա ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հարուստ և ազդեցիկ սփյուռքներն են, որոնք ընդհանուր առմամբ ունեն միակերպ քաղաքական օրակարգ Ղարաբաղի խնդրի և ընդհանրապես Հայաստանի ապագայի վերաբերյալ։
 
«Ռուսաստանի հայկական սփյուռքը  վերը նշված խնդիրների վերաբերյալ ունի իր սեփական տեսլականը։ Ինքնին Հայաստանի բնակչությունը մասնատված է և  արտահայտում է տարբեր տեսակետներ»,- ասում է պատմության դոկտորը։
 
Բացի այդ, Փաշինյանի կառավարության վրա գործում է տարածաշրջանի երկրների (Ադրբեջան, Վրաստան, Իրան, Թուրքիա), եվրոպական երկրների (Ֆրանսիա և Անգլիա), ինչպես նաև «ռազմավարական գործընկերոջ»՝ Ռուսաստանի կողմից  քաղաքական և դիվանագիտական ազդեցությունը, համարում է նա։
 
«Բոլոր վերոնշյալ գործոններն ու հանգամանքները որոշում են Փաշինյանի կառավարության քաղաքական քայլերը, որոնք կարելի է բնութագրել որպես մի քանի տախտակների վրա արտաքին խաղացողների (օգտագործելով շախմատային տերմինաբանությունը) հետ խաղալու ձգտում՝ վստահ լինելով իրենց գրոսմայստերական ունակությունների մեջ։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ Փաշինյանի սկսած «շախմատային խաղում» մրցակիցները՝ փորձառու քաղաքական խաղացողներ են, ովքեր թույլ չեն տա իրենցով «խաղալ» և կարող են միանգամայն ուսանելի դաս տալ լրագրող Փաշինյանին»,- եզրափակել է Ջաքիշևը։

Caliber.Az
Դիտումներ: 137

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

180
23 Դեկտեմբերի 2024 15:59
2

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

170
23 Դեկտեմբերի 2024 17:26
3

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

112
25 Դեկտեմբերի 2024 19:02
4

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

108
24 Դեկտեմբերի 2024 18:35
5

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

89
23 Դեկտեմբերի 2024 17:03
6

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

88
24 Դեկտեմբերի 2024 11:09
7

Պուտինը զանգահարել է Ալիևին

78
24 Դեկտեմբերի 2024 13:48
8

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

75
23 Դեկտեմբերի 2024 12:45
9

Իլհամ Ալիևը դարձավ 63 տարեկան

75
24 Դեկտեմբերի 2024 09:21
10

Փաշազադե. Ղարաբաղում կրոնական գործիչների թիվն աճում է

62
23 Դեկտեմբերի 2024 14:58
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading