twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարեգրություն
A+
A-

Ալիևը Շարիֆին. Մենք երախտապարտ ենք Պակիստանին մշտական աջակցության համար

04 Մարտի 2024 18:10

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆին՝ Պակիստանի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, ուղերձում ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Պակիստանի Իսլամական Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Եղբայրական երկրի և վստահելի գործընկեր Պակիստանի հետ մեր հարաբերությունների վերընթաց զարգացումը գոհունակություն է առաջացնում։ Կրոնական և մշակութային արմատներով միմյանց հետ կապված մեր երկրները արդյունավետորեն համագործակցում են՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: Մենք երախտապարտ ենք Պակիստանին՝ մշական աջակցության և արդար դիրքորոշման համար՝ մեր երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հարցում։
Մենք վճռական ենք ավելի ընդլայնելու Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերն ու ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված եղբայրության, բարեկամության, փոխադարձ վստահության և աջակցության վրա։ Հրավիրում եմ Ձեզ այցելել Ադրբեջան՝ շարունակելու մեր քաղաքական երկխոսությունը և կարծիքներ փոխանակելու՝ երկկողմ համագործակցության զարգացման հետագա հեռանկարների շուրջ։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ ձեր առաջիկա պատասխանատու գործունեության մեջ՝ ի շահ եղբայրական Պակիստանի և նրա ժողովրդի»։

Caliber.Az
Դիտումներ: 238

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
Տարեգրություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նվիրված լուրեր
loading