twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարեգրություն
A+
A-

Ալիևը և Թրամփը հանդիպում են ունեցել Դավոսում

22 Հունվարի 2026 16:17

Դավոսում կայացել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։
 
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տեղադրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում։

Հանդիպմանը գոհունակություն է հայտնվել՝ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր տարբեր ոլորտներում ադրբեջանա-ամերիկյան կապերի զարգացման կապակցությամբ: Ընդգծվել է  Դոնալդ Թրամփի պատմական դերը՝ անցյալ տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի  առաջխաղացման համար համաձայնությունների ձեռքբերման գործում։

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման քայլերին՝ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ տարածաշրջանում արդեն տիրում է խաղաղություն, ինչը, ի թիվս այլ բաների, արտացոլվում է երկու երկրների միջև առևտրային կապերի հաստատման մեջ: Իլհամ Ալիևը նշել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների արտահանումը, ինչպես նաև  մեր երկրի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումը: Պետության ղեկավարը ընդգծել է Զանգեզուրի միջանցքի, այդ թվում՝ TRIPP նախագծի կարևոր դերը տարածաշրջանային հաղորդակցության տեսանկյունից:
 
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել՝ ԱՄՆ նախագահի նախագահությամբ ստեղծված Խաղաղության խորհրդի կարևորությանը, նշվել է այս կառույցի կարևորությունը՝ Մերձավոր Արևելքում խաղաղության ամրապնդման և գլոբալ հակամարտությունների կարգավորմանը  նպաստելու գործում:

Ադրբեջանի՝ որպես հիմնադիր պետության, Խաղաղության խորհրդին միանալու հրավերը դիտվել է որպես՝ Ադրբեջանի ու Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության և մեր երկրի դերի դրսևորում համաշխարհային խաղաղության խթանման գործում:

Հանդիպմանը պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել՝ երկկողմ կապերի հեռանկարների վերաբերյալ և նշել են՝ տարբեր մակարդակներում փոխադարձ այցելությունների և շփումների դերը հարաբերությունների խորացման գործում։

Caliber.Az
Դիտումներ: 107

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
Տարեգրություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նվիրված լուրեր
loading