Թուրքիա-Հայաստան. հանգույցը հնարավո՞ր է կտրել
    Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

    Հարցազրույց  01 Ապրիլի 2024 - 15:36

    Samir Ibrahimov

    Թուրքիան հանդիսանում է տարածաշրջանային դերակատար, և բնական է ակնկալել, որ նա պետք է հավասարակշռված դիրքորոշում գրավի՝ տարածաշրջանում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների նկատմամբ։ Այս մասին վերջերս հունական «Kathimerini» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Ոչ պակաս ուշադրություն է դարձվում Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությանը, որը կարող է ինչպես խթանել, այնպես էլ վտանգի տակ դնել մի շարք գործընթացներ։ Մյուս կողմից, Հայաստանը ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը ուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ուժեղացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության առաջխաղացմանը: Ինչպես գիտեք, Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների նորմալացման գործընթացը, որն ուղղված է հարաբերությունների լիովին նորմալացմանը, երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, միջպետական սահմանի լիովին բացմանը։ Այս գործընթացի շրջանակներում ձեռք է բերվել՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը բացելու պայմանավորվածություն։ Մենք իսկապես հավատում ենք, որ այս պայմանավորվածության իրականացումը նույնպես դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային դինամիկայի վրա»,- ընդգծել է Փաշինյանը։

    Նրա խոսքով, Հունաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ հնարավոր է հաղթահարել տարաձայնությունները և ձևավորել հարևանների միջև համագործակցության փոխշահավետ օրակարգ։

    Եվ այստեղ, իհարկե, հարց է ծագում, իսկ իրականում ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը դինամիկություն ձեռք բերի։ Չէ որ առայժմ ոչ մի հատուկ ակտիվություն չի երևում։ Դրա համար Հայաստանը ի՞նչ պայմաններ պետք է կատարի։ Ինչպե՞ս են դա տեսնում Թուրքիայում։

    Այս առնչությամբ Caliber.Az-ի հետ իրենց կարծիքներով կիսվել են օտարերկրյա փորձագետները:

    Թուրք քաղաքագետ, «Անկարա-Մոսկվա» փորձագիտական և վերլուծական ցանցի առաջատար մասնագետ Էնգին Օզերը հայտարարել է, որ Անկարայի տեսանկյունից Հայաստանը առաջին հերթին պետք է կատարի 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորությունները։

    «Այսինքն՝ նա վաղուց պետք է ապաշրջափակեր Նախչըվանի և Ադրբեջանի հիմնական մասի միջև բոլոր հաղորդակցությունները։ Առաջին հերթին ես այստեղ նկատի ունեմ այդ նույն Զանգեզուրի միջանցքը։ Սա հենց այն է, ինչ ակնկալում է Թուրքիան։ Բացի այդ, մինչև այժ խնդիրներ կան Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի հետ կապված։ Եվ կա նաև ադրբեջանական ութ գյուղերի խնդիրը՝ սահմանամերձ և անկլավային, որոնք դեռևս վերահսկվում են Երևանի կողմից։ Անշուշտ, դրանք պետք է վերադառնան Ադրբեջանի իրավասության տակ»,- ասել է փորձագետը։

    Եթե այս բոլոր գործընթացները սկսվեն, Թուրքիան անմիջապես՝ Հայաստանի հետ լիարժեք դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պատրաստակամություն կդրսևորի, վստահ է նա։

    «Այսպիսով, ամեն ինչ դեմ է առնում նրան, որպեսզի Հայաստանը սկսի Ադրբեջանի հետ բոլոր խնդրահարույց հարցերի կարգավորումը։ Զգացողություն կա, որ Երեւանը արդեն սկսում է շարժվել այդ ուղղությամբ։ Հենց որ այս բոլոր հարցերը լուծվեն, Թուրքիան կբացի նաև Հայաստանի հետ սահմանները։ Այսինքն, մեր երկրների միջև նորմալ հարաբերությունների վերականգնման գործողությունների ծրագիրը հայտնի է»,- հայտարարել է Օզերը։

    Մերձավորարևելյան հետազոտությունների կենտրոնի (Կիև) գործադիր տնօրեն Իգոր Սեմիվոլոսը նշում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնումն ունի իր պատմությունը։

    «Այստեղ եղել և՛ ֆուտբոլային դիվանագիտություն, և՛ Հայաստանի ղեկավարների այցեր Թուրքիա, հանդիպումներ Փաշինյանի և Էրդողանի միջև։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո նման շփումները շատացել են, և դրանք վկայում են՝ տարաձայնությունները կարգավորելու և դեպի առաջ վճռական քայլ անելու երկու կողմերի պատրաստակամության մասին։ Սա չի նշանակում, որ կողմերը երկկողմ հարաբերությունների բոլոր դիրքորոշումների շուրջ անպայման համաձայնության կգան։ Միանգամայն հնարավոր է, որ պատմական զգայուն իրադարձությունների մեկնաբանությունը կշարունակի մնալ չկարգավորված, բայց այս փուլում դա հաստատ խնդիր չի լինի»,- համարում է կենտրոնի տնօրենը։

    Մինչդեռ, այս գործընթացն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագիր, հավելել է նա։

    «Ակնհայտ է, որ Անկարան, ունենալով ռազմավարական պայմանավորվածություններ Բաքվի հետ, առաջինը չի լինելու այս գործընթացում։ Հնարավոր եմ համարում, որ նման փաստաթղթերի պատրաստումը կանգ չի առնում, և հենց որ Ադրբեջանի հետ կնքվի խաղաղ պայմանագիր, անհապաղ, առանց ժամանակ կորցնելու, պայմանագիր կկնքվի Թուրքիայի և Հայաստանի միջև։ Համենայն դեպս, ուրիշ խոչընդոտներ ես չեմ տեսնում»,- հայտարարել է Սեմիվոլոսը:

    Պատմական գիտությունների թեկնածու, Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի արտաքին տարածաշրջանային հետազոտությունների ամբիոնի դոցենտ Իքբալ Դուրրեն իր հերթին նշել է, որ այստեղ պատասխանը պարզ է, և Թուրքիայի պաշտոնյաները բազմիցս այդ մասին ասել են՝ Անկարայում սպասում են միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև դեռևս առկա և հայտնի խնդիրների լուծմանը և նրանց միջև խաղաղ պայմանագրի կնքմանը։

    Caliber.Az

    Դիտումներ: 55

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

«Ուշացումով, բայց Հայաստանի ղեկավարությունը գիտակցել է իր հնարավորությունները» Իքբալ Դյուրեն՝ Caliber.Az-կայքում

30 Ապրիլի 2024 - 15:46

«Ահաբեկչությունը միշտ էլ եղել է Քոչարյանի և դաշնակների սիրելի գործիքը» Իշխան Վերդյանը՝ Caliber.Az-կայքում

30 Ապրիլի 2024 - 14:42

COP29-ը և Հայաստանին խաղաղության բերելը

27 Ապրիլի 2024 - 10:20

Սարմատները, թուրքերը և արդիականությունը Զրույց՝ Դմիտրի Չերնիշևսկու հետ

22 Ապրիլի 2024 - 18:07

ՀԱՊԿ. ներքին պատերազմներ և ռազմական դաշինքի ապագան Սաբիթովն և Մուլլոջանովը՝յ Caliber.Az-կայքում

22 Ապրիլի 2024 - 15:55

«Ռուս խաղաղապահները Ղարաբաղից հեռացան, որովհետև...» Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

19 Ապրիլի 2024 - 11:54
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Ադրբեջանի ԿԲ-բ տնտեսական աճ է կանխատեսում

    01 Մայիսի 2024 - 16:56

    Բայրամովը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները քննարկել են COP29-ը և տարածաշրջանային իրավիճակը

    01 Մայիսի 2024 - 16:40

    Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի գլխավոր րաբբիին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    01 Մայիսի 2024 - 16:18

    Ադրբեջանում ընթանում է կրոնական առաջնորդների Բաքվի հանդիպումը

    01 Մայիսի 2024 - 15:29

    Ադրբեջանը սկսովել է էլեկտրոնային բժշկական տեղեկանքների տրամադրումը

    01 Մայիսի 2024 - 15:08

    Միքայիլ Ջաբբարովը մեկնել է Ուզբեկստան

    Օրակարգում ներդրումային ֆորումին մասնակցությունն է

    01 Մայիսի 2024 - 14:55

    Ալիև. Բաքուն և Երևանը սահմանազատում և սահմանագծում են անցկացնում առանց որևէ միջնորդի

    01 Մայիսի 2024 - 14:45

    Ալիև. Որպես COP29-ի հյուրընկալող կողմ, մենք տեսնում ենք մեր դերը կամուրջներ կառուցելու գործում

    01 Մայիսի 2024 - 14:36

    Միջին ուղի թե բաժանարար գծեր

    Ի՞նչ է ընտրելու Փաշինյանը

    01 Մայիսի 2024 - 14:12

    Սկսվել են արձակուրդները տարրական դասարանների աշակերտների համար

    01 Մայիսի 2024 - 13:59

    Իլհամ Ալիև. Ադրբեջանը խաղաղություն է ապահովել պատերազմի միջոցով

    01 Մայիսի 2024 - 13:55

    Աշխարհը չպետք է աչք փակի նեոգաղութատիրության նողկալի պրակտիկայի վրա

    01 Մայիսի 2024 - 13:17

    Նախագահ Ալիև. Ադրբեջանում միջմշակութային երկխոսությունը միշտ շատ դրական է եղել

    01 Մայիսի 2024 - 12:46

    Քամին փոշով պատել է Բաքուն

    01 Մայիսի 2024 - 12:15

    Ադրբեջանի նախագահ. Մենք հաստատակամորեն հավատարիմ ենք բազմակողմանիությանը

    01 Մայիսի 2024 - 12:12

    Ուկրաինան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման մասին պայմանավորվածությունները

    01 Մայիսի 2024 - 11:40

    Ադրբեջանը և Հայաստանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին

    01 Մայիսի 2024 - 11:23

    Ալիև. Դարեր շարունակ Ադրբեջանը եղել է մշակույթների միաձուլման վայր

    01 Մայիսի 2024 - 11:04

    Ամիրբեկովը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին

    01 Մայիսի 2024 - 11:01

    Ալիևը՝ Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորումի նշանակության մասին

    01 Մայիսի 2024 - 10:52

    Բլինկենն անձամբ է զբաղվում Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատմամբ

    01 Մայիսի 2024 - 10:49

    Բաքվում մեկնարկում է Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումը

    Իլհամ Ալիևի մասնակցությամբ /ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ

    01 Մայիսի 2024 - 10:35

    Պակիստանը տեխնիկական աջակցություն է առաջարկում Ադրբեջանին COP29-ի հետ կապված

    01 Մայիսի 2024 - 10:23

    Միրզոյան- Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան

    01 Մայիսի 2024 - 10:21

    Ադրբեջանցի զինծառայողները մշակել են մասնագիտական ​​հմտությունները՝ «Կուրթարան-2024» զորավարժությունների ժամանակ

    01 Մայիսի 2024 - 09:56

    Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ-ի մորմոնական եկեղեցու ղեկավար կազմին

    01 Մայիսի 2024 - 09:22

    Սամեդ Սեիդով. Շվաբեն ցույց տվեց իր իրական դեմքը

    01 Մայիսի 2024 - 09:16

    Ադրբեջանն ու Լեհաստանը քաղաքական խորհրդատվություններ կանցկացնեն

    01 Մայիսի 2024 - 08:48

    ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ. ադրբեջանական գյուղերի վերադարձը կարևոր գործոն է տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար

    30 Ապրիլի 2024 - 18:32

    Մենք մերժում ենք Դարմանենի անհիմն մեղադրանքները

    Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ֆրանսիացի նախարարին

    30 Ապրիլի 2024 - 17:58

    Հայկական տրամաբանություն

    «Հին աշխարհի հիստերիկները»

    30 Ապրիլի 2024 - 17:51

    Բայրամով. COP29-ը կարող է հարթակ դառնալ արաբական երկրների և ԿԱ երկրների հետ համագործակցության համար

    Այլընտրանքային էներգիայի ոլորտներում

    30 Ապրիլի 2024 - 17:36

    Պետական հանձնաժողով. տարածքների ականներով աղտոտումը դժվարացնում է անհայտ կորածների որոնումները

    30 Ապրիլի 2024 - 17:08

    Բուայոնը վերադարձել է Բաքու

    30 Ապրիլի 2024 - 16:38

    Պետական հանձնաժողով. թարմացվել են անհայտ կորածների ցուցակները

    30 Ապրիլի 2024 - 16:21

    «Ուշացումով, բայց Հայաստանի ղեկավարությունը գիտակցել է իր հնարավորությունները»

    Իքբալ Դյուրեն՝ Caliber.Az-կայքում

    30 Ապրիլի 2024 - 15:46

    Լրանում է «Կոլցո» օպերացիայի 33 տարին

    30 Ապրիլի 2024 - 15:28

    Հայաստանի խորհրդարանը մերժել է Քոչարյանի կուսակցության սադրիչ հայտարարությունը

    30 Ապրիլի 2024 - 15:13

    Նախչըվանում ՀՆԱ-ն աճել է

    30 Ապրիլի 2024 - 15:01

    «Ահաբեկչությունը միշտ էլ եղել է Քոչարյանի և դաշնակների սիրելի գործիքը»

    Իշխան Վերդյանը՝ Caliber.Az-կայքում

    30 Ապրիլի 2024 - 14:42

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ