twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարեգրություն
A+
A-

COP29-ի ժառանգությունը՝ դեպի կանաչ աշխարհ կայուն քայլ անելու մեր հնարավորությունը կլինի Իլհամ Ալիևը՝ «Euronews»-ին տված հարցազրույցում/ՖՈՏՈ

23 Մայիսի 2024 17:32

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ ապրիլի 26-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացված «Պետերբերգի 15-րդ կլիմայական երկխոսության» բարձր մակարդակի սեգմենտին մասնակցելու ժամանակ հարցազրույց է տվել «Euronews» հեռուստաալիքին։

ԱզերԹաջ-ը ներկայացնում է հարցազրույցը։

Թղթակից. Նախագահ Ալիև, շատ հաճելի է նորից Ձեզ հետ զրուցելու հնարավորություն ունենալ։ Մենք գտնվում ենք այստեղ՝ Բեռլինում, «Պետերբերգի կլիմայի երկխոսություն» համաժողովում: Սա իրոք դեպի COP29 տանող ճանապարհի սկիզբն է: Ձեր թիմը, հավանաբար, շատ է հուզվում: Ի՞նչ կարող ենք ակնկալել ներկայիս COP29-ից, ի՞նչ հարցեր են իրականացվելու և ոչ միայն քննարկվելու:

Նախագահ Իլհամ Ալիև. Մենք ուզում ենք ստեղծել այնպիսի միջավայր, որը հարմար կլինի բոլոր մասնակիցների համար։ Մենք Չմիավորման շարժման շրջանակներում կամուրջներ անցկացնելու մեծ փորձ ունենք: Ինչպես գիտեք, մենք չորս տարի ղեկավարել ենք 120 անդամ ունեցող այդ շարժումը։ Մենք իրոք հասել ենք մեծ առաջընթացի: Մենք ակտիվորեն աշխատում ենք նաև ԵՄ երկրների հետ։ Ինչպես այսօր ասացի համաժողովում, նրանցից ինի հետ մենք ստորագրել և ընդունել ենք ռազմավարական գործընկերության հռչակագրեր։ Այլ կերպ ասած, Գլոբալ Հարավը և Արևմուտքը համատեղ լուծում են՝ կլիմայի փոփոխության, համերաշխության ամրապնդման, կլիմայի փոփոխության խնդիրների նկատմամբ համատեղ պատասխանատվության և որոշակի անվստահությունը նվազեցնելու հետ կապված հարցերը: Քանի որ հայտնի է, որ մենք ունենք տարբեր գաղափարներ, տարբեր հայացքներ։

Թղթակից. Հանածո վառելիքի գաղափարը եղել է անցյալ տարի ԱՄԷ-ում կայացած COP28 համաժողովի գլխավոր թեման: Ձեր կարծիքով, հաշվի առնելով համաժողովի պատմությունը, նկատվում է արդյո՞ք որևէ դրական միտում այն ուղղությամբ, որ հանածո վառելիք արդյունահանող երկրները գտնվում են փոփոխությունների և անցման առաջնագծում:

Նախագահ Իլհամ Ալիև. Հատկապես դրան ենք ձգտում ենք մենք։ Այսօրվա համաժողովում իմ հայտարարություններից մեկը այսպես է հնչել. «Մեզ մի դատեք նրանով, ինչ մենք ունենք: Մեր մասին դատեք նրանով, թե մենք ինչպես ենք վերաբերվում դրա հետ, ինչ ունենք, մեր օրակարգով»։ Բացի այդ, կարևոր է հասկանալ, որ բացի այն, ինչ ես ասացի Եվրոպայում մեր մասնակցության և Չմիավորման շարժման մասին, մենք նաև ՕՊԵԿ+-ի անդամներից մեկն ենք։ Մենք արդեն աշխատում ենք նավթ արդյունահանող շատ երկրների հետ, որպեսզի դեռ մինչև COP29-ը ստեղծել յուրօրինակ համերաշխության փաթեթ: Ինչպիսի՞ լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ կարող են ներդնել Ադրբեջանի նման նավթ արդյունահանող երկրները։ Կարծում եմ, որ նավթ արդյունահանող երկրները, հատկապես, երբ նավթի գինը բարձր է, պետք է ավելի շատ վճարեն, պետք է ավելի շատ միջոցներ տրամադրեն խնդիրը լուծելու համար։ Համարում եմ, որ համերաշխությունը հանդիսանում է ֆինանսավորման անբաժանելի մասը։ Դժվար է ասել, թե ինչպես կհասնենք հաջողության, չէ որ մենք միայն ընդունող կողմն ենք։

Թղթակից. Դուք ի՞նչ կցանկանայիք տեսնել որպես COP29-ի երկարաժամկետ ժառանգություն:

Նախագահ Իլհամ Ալիև. COP29-ի ամենակարևոր ժառանգությունը կլինի մեր հնարավորությունը՝ կատարել լրացուցիչ, շոշափելի և կայուն քայլ դեպի կանաչ աշխարհ: Միևնույն ժամանակ, ինչպես գիտեք, մենք առաջ ենք քաշել ևս մեկ նախաձեռնություն, որը կլինի նորարարություն COP-ի համար։ Սա երկրների եռյակի ստեղծումն է։ Օգտագործելով ԱՄԷ-ի, հիմա էլ Ադրբեջանի, իսկ այնուհետև նաև Բրազիլիայի փորձը, մենք ուզում ենք ստեղծել համագործակցության եռակողմ ձևաչափ։ Քանի որ այս երեք երկրներից յուրաքանչյուրը ներգրավված է՝տարածաշրջանային, քաղաքական, տնտեսական և այլ տարբեր բնույթի խնդիրների լուծման մեջ։ Դա պետք է լինի ջանքերի և համերաշխության համադրություն; մենք պետք է դադարենք միմյանց մեղադրել։ Այն երկրները, որոնք նավթ չունեն, չպետք է մատ թափ տան նրանց վրա, ովքեր ունեն։ Փոքր զարգացող երկրները չպետք է մեծ երկրներից պահանջեն պատասխանատվություն կլիմայական աղետի համար։ Դա վերաբերում է դիվանագիտական, քաղաքական և ֆինանսական ոլորտներին։ Կարծում եմ, որպես ընդունող երկիր՝ մենք կարող ենք հարթակ ստեղծել դրա համար։

Թղթակից. Շատ հաճելի էր ձեզ հետ հանդիպել: Շատ շնորհակաություն ժամանակ տրամադրելու համար։

Նախագահ Իլհամ Ալիև. Շատ շնորհակալութուն

Caliber.Az
Դիտումներ: 246

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
Տարեգրություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նվիրված լուրեր
loading