twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

28 տարվա ողբերգություն Այն երբեք չի կրկնվի

08 Մայիսի 2024 17:36

Ավելի քան 28 տարի։ Հավասարապես այդքան է տևել Ղարաբաղի մարգարիտի՝ ադրբեջանական մշակույթի բնօրրան, գեղատեսիլ Շուշայի օկուպացիան։ Հայ օկուպանտները նրա գրոհը խանդավառությամբ անվանել էին «Հարսանիք լեռներում» գործողություն։ Նրանք չէին հասկանում, որ ուրիշի տանը նման «հարսանիքների» նկատմամբ, որտեղից վտարվել են նրա տերերը, միշտ և ամենուր կլինի համապատասխան վերաբերմունք. այդ գոծողության մասնակիցներին ոչ մի տեղ և ոչ ոք չի գրանցի, չի ճանաչի։

Իսկ ամենակարեւորը՝ միշտ ակնհայտ էր, որ տան տերերը կվերադառնան։ Եվ այդ ժամանակ «հարսանիքը» կվերածվի օկուպանտների պատրանքների ու առասպելների թաղման։ Բայց սկզբի համար իմաստ ունի հիշեցնել մեկ ցինիկ խոստովանության պատմությունը։ «1992 թվականի մարտ ամսին Տեր-Պետրոսյանը ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի լիարժեք ինքնավարությունը կարող է «ընդունելի լինել ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Ադրբեջանի համար»: Այս հայտարարությունից երկու ամիս անց մենք գրավեցինք Շուշան։ Ես ասացի, որ այս ռազմական գործողությունը արդեն նախպատրաստված էր, իսկ հայտարարությունը հնչել է ընդամենը որպես ռազմական գործողությունների տեղեկատվական աջակցության բաղադրիչ»,- անցյալ տարվա սեպտեմբերին ֆեյսբուքի իր էջում նման աղմկահարույց խոստովանական հայտարարություն է արել Լեւոն Զուրաբյանը, ով եղել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «աջ ձեռքը»։ Սա եղել է նրա հաստատումը, որ 1992 թվականի մայիսին ադրբեջանական Շուշա քաղաքի գրավման ռազմական գործողությունից առաջ Հայաստանի իշխանությունները սկսել են գաղափարական նախապատրաստություններ, որպեսզի մոլորացնեն համաշխարհային հասարակական կարծիքը։

Միայն այս փաստը բավական է, որպեսզի հասկանալ, որ Հայաստանի նախկին ու ներկա ղեկավարներից ոչ մեկին չի կարելի վստահել։ Իսկ նրանց դիրքորոշման փոփոխությունը միշտ կապված է եղել և կապված կլինի Ադրբեջանին դիմակայելու ռեսուրսների բացակայության ըմբռնման հետ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քաղաքականապես սնուցվել է հենց Տեր-Պետրոսյանի կողմից՝ հանդիսանում է ընդամենը այդպիսի քաղաքական գործիչներից մեկը։ Դրանում կասկածողներին հիշեցնեմ, որ «խորովածային հեղափոխության» հաղթանակից հետո, Հայաստանի խորհրդարանը Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրեց 2018 թվականի մայիսի 8-ին՝ Շուշայի օկուպացիայի օրը։ Սա փաշինյանական թիմի կողմից արդեն իսկ շատ հստակ մեսիջ էր այն մասին, որ նրանք Ղարաբաղի հարցով ոչ կառուցողական, իսկ ավելի պարզ ասած, բացահայտ սադրիչ դիրքորոշում են գրավել։ Դա հաստատեց նաև այն, որ Հայաստանի խորհրդարանի առջև իր ելույթում Փաշինյանը այդ ժամանակ հայտարարեց, որ հեղափոխությունը կհանգեցնի «Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը»։ Եվ Հայաստանի գործող վարչապետը շարունակեց հետագայում ևս հավատարիմ մնալ այդ դիրքորշմանը։ Այո, մենք արդյունքում տեսանք նրա հարբած պարը Շուշայում, և հայտարարությունը այն մասին, որ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջակետ»։ Այս ամենը, ինչպես նաև 2020 թվականի ամռանը Թովուզի ուղղությամբ սադրանքը անխուսափելի դարձրեցին պատերազմը Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այն տեւեց 44 օր եւ ավարտվեց հայկական բանակի լիակատար ջախջախմամբ։

Տեղին է հիշեցնել, որ 2020 թվականի նոյեմբերի 6-ին՝ 400 հոգուց բաղկացած և թեթև զենքով, 100-ական հոգուց բաղկացած չորս խմբին բաժանված ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումը հակառակորդի կրակի կարկուտի տակ մագլցելով Շուշա ժայռերի վրայով՝ առավոտյան չորս կողմով մտավ քաղաք։ Հայ զինյալները, հսկայական կորուստներ կրելով, լքեցին քաղաքը։ Քաղաքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու նպատակով Շուշայի վրա հարձակվելու հայկական փորձերը ձախողվեցին։ Շուշայի ազատագրումը դարձավ «Երկաթե բռունցք» կոչվող գործողության ամենակարևոր փուլը։ Հատկապես նա՝ ադրբեջանական բանակի հզոր բռունցքը ընկավ հայ զավթիչների գլխին։ Եվ 2020 թվականի նոյեմբերի 8-ին Գերագույն գլխավոր հրամանատար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժողովրդին հայտնեց Շուշայի ազատագրման ուրախալի լուրը։

«Թանկագին Շուշա, դու ազա՜տ ես։ Թանկագին Շուշա, մենք վերադարձա՜նք։ Թանկագին Շուշա, մենք քեզ կվերականգնենք»,- այդ ժամանակ հայտարարել է նա։

Եվ մենք տեսնում ենք, թե որքան սրընթաց է զարգանում այդ հոյակապ քաղաքը, որքան փայլուն տեսք է ձեռք բերում իր ազատագրումից հետո։ Դա հաստատում են բոլոր օտարերկրյա հյուրերը, ովքեր արդեն եղել են այնտեղ։ Եվ շուտով Շուշան կընդունի հարազատ օջախը ընդմիշտ վերադարձող իր իսկական տերերին։

Աքպեր Հասանով

Caliber.Az
Դիտումներ: 106

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Թուրքական մամուլ. եղբայրական Ադրբեջանը օգնության ձեռք մեկնեց Սիրիային

146
04 Հունվարի 2025 09:50
2

Ալիևը ծանոթացել է «Շահդաղ» զբոսաշրջային համալիրի տարածքում Lakeside հյուրանոցում կատարված աշխատանքներին

143
03 Հունվարի 2025 08:48
3

Մահմեդական կառավարիչների՝ հայկական եկեղեցիներին ուղղված նամակների վերլուծություն «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

119
03 Հունվարի 2025 09:00
4

Պետդեպ. Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Բաքվի և Երևանի հետ ցանկացած ձևաչափով, որը կապահովի առաջընթաց

113
04 Հունվարի 2025 12:06
5

Նայում ես գրքին՝ տեսնում ես ինտրիգ «Հին աշխարհի հիստերիկները»

103
04 Հունվարի 2025 11:32
6

Հուլուսի Քըլըչ. Ֆրանսիան չի կարողանում ընդունել ժամանակակից Ադրբեջանի հաջողությունները

102
03 Հունվարի 2025 09:03
7

«Հրո երկրի հպարտությունը». Լյութֆի Զադե Caliber.Az-ի նոր նախագիծ

75
05 Հունվարի 2025 21:51
8

Լեհաստանը ծրագրում է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

73
04 Հունվարի 2025 10:57
9

ԱԱՀ-ն՝ Տեր-Պետրոսյանի 32 տարվա վաղեմության ելույթի մասին

73
05 Հունվարի 2025 21:38
10

Ադրբեջան զբոսաշրջային հոսքը կազմել է 2,4 մլն մարդ

63
04 Հունվարի 2025 11:45
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading