Արդյունավետ լոբբինգից դեպի ցածրակարգ ֆեյք-ահաբեկչություն
    ԱՄՆ-ում հայկական սփյուռքի անփառունակ ուղին

    Վերլուծություն  25 Հունվարի 2022 - 15:46

    Հուսեյն Սաֆարով
    Caliber.Az

    Ամերիկայում լոբբինգը ծագել է ինքնին պետության հետ միաժամանակ, իսկ նրա արագ զարգացմանը մեծ հաշվով նպաստել է կառավարման համակարգը։ «Լոբբինգ» տերմինի հեղինակը՝ ըստ տարբերակներից մեկի, հանդիսանում է ԱՄՆ-ի 18-րդ նախագահ Ոլուս Գրանտը։ Այդ տարբերակի համաձայն, Գրանտը լոբիստներ է անվանել վաշինգտոնյան հյուրանոցի նախասրահում հավաքվող խնդրատուներին։ Մինչդեռ «ոսկեզօծված դարի» և առաջադիմության դարաշրջանի (1870-1920) ժամանակաշրջանում երկրի արագ տնտեսական զարգացումը և դաշնային իշխանությունների ազդեցության ընդլայնումը, քաղաքական կյանքի վրա ազդեցության նկատմամբ հետաքրքրության աճը նպաստեցին լոբբինգի զարգացմանը։ Դրանից հետո շատ ժամանակ է անցել և «լոբբինգ» տերմինը զգալի փոփոխություններ է կրել, թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ։

    Ամերիկայում լոբբինգի իրավունքը ամրագրվել է սահմանադրությունում ուղղումով և հասանելի է դարձել յուրաքանչյուր ցանկացողի համար։ Ինքնին տերմինը թարմացրել է օրենսդրական բազան և ընդլայնել ազդեցության ոլորտների ցանկը, որի արդյունքում բաժանվել է մի քանի ձևերի. էթնիկական, կորպորատիվ, անհատական, ներքաղաքական, արտաքին քաղաքական, ամիջական և միջնորդավորված։

    Լոբբինգի ձևերի միջև հատուկ ուշադրություն է ներկայացնում էթնիկական լոբբինգը։ Այստեղ ավելորդ չի լինի հիշել էթնիկական լոբբինգի վերաբերյալ նախագահ ՌիչարդՆիքսոնի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բզեժինսկիի խոսքերը. «Կասկած չկա, որ այսօր իսրայելական և հայկական լոբբինգը հանդիսանում է ԱՄՆ-ում ամենաարդյունավետը։ Կարելի է նաև նշել իռլանդական և հունական լոբբինգները, նրանք ազդեցիկ են, սակայն այսօր նվազ արդյունավետ են արտաքին քաղաքականության վրա ազդեցության պլանով»։

    Նիքսոնի նախկին խորհրդականի խոսքերը այսօր ևս արդիական են։ Ամերիկայում էթնիկական լոբբինգի հիմնադիրներ են հանդիսանում իռլանդական, իտալական և հրեական էթնիկական խմբերը, որոնք «չոր» օրենքի ժամանակ Նյու Յորքի թաղամասերը բառացիորեն բաժանել էին անկլավների և ստիպված էին իրենց շահերը առաջ տանելու համար քաղաքական կապեր ձեռք բերել։ Հատկապես ազդեցիկ էր համարվում իռլանդական համայնքը, որը միավորվել էր Հիբերնիանների (իռլանդական կաթոլիկ եղբայրական կազմակերպություն) միաբանության շուրջ։ Նախագահներից առաջինը, ով հաջողությամբ խաղաղացրել է իռլանդական քարտը՝ եղել է Ջոն Քենեդին։ Նրանից հետո, իր իռլանդական արմատների մասին հայտարարեցին Ռիչարդ Նիքսոնը, Ռոնալդ Ռեյգանը և Բիլ Քլինտոնը։ Սակայն հիմնական խնդիրները լուծելուց հետո, իռլանդական կազմակերպությունները կենտրոնացել են ներքին խնդիրների վրա, և այսօր իռլանդական լոբբիստները ավելի մեծ հետաքրքրություն են ներկայացնում մյուս էթնիկական խմբերին, ինչը պայմանավորված է արտաքին քաղաքական լոբբինգի բացակայությամբ։

    Իռլանդական լոբբինգի փոխարինման եկան մյուս ազդեցիկ էթնիկական խմբերը՝ հրեական և հայկական։ Ի դեպ, Հիբերնիանների միաբանության առաջատար դեմքերից մեկը՝ Էդվարդ Ռոյսը հանդիսանում է Կոնգրեսում հայկական գործերով աջակցող խմբի նախագահ։ Իսկ 2009 թվականին ԱՄՆ-ի հայ-իռլանդական առաջին համաժողովի անցկացման պահից՝ ամենաազդեցիկ հայկական էթնո-լոբբիստական կազմակերպությունը՝ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ԱՀԱԿ) և Հիբերնիանների միաբանությունը սկսեցին սերտ համագործակցություն։ Մինչդեռ ԱՀԱԿ-ն հանդիսանում է Կոնգրեսում հայկական գործերով վերահսկող խմբի (Armenian Causus) գլխավոր կազմակերպությունը։ Կազմակերպությանը աջակցում են այնպիսի նշանավոր գործիչներ, ինչպես նախագահի նախկին թեկնածուներ Ռոբերտ Դոուլը և Ջոն Քերին, Սպիտակ տան մի ամբողջ շարք բարձրաստիճան պաշտոնյանները նույնպես կապված են ԱՀԱԿ-ի հետ։ ԱՀԱԿ-ի ներկայացուցչությունները գտնվում են Հայաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Կիպրոսում, Ավստրալիայում, ԱՀԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչություն գոյություն ունի նաև ԵՄ-ում։ ԱՀԱԿ-ն նաև ամուր կապեր ունի երկրի առաջատար ԶԼՄ-ների՝ Washington Post, CNN, Сalifornia Courier, The Times-ի հետ, կազմակերպության վերահսկողության տակ են գտնվում երկրի առաջատար՝ Harvard-ի, Prinston-ի, Michigan-ի, California-ի, Zorian Institute-ի, Haygazyan-ի համալսարաններում բազմաթիվ հայկական հետազոտությունների կենտրոններ (Armenian Studies)։ ԱՀԱԿ-ի գործունեության շնորհիվ ԱՄՆ-ը անհատույց ֆինանսական օգնություն է ցուցաբերում ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ղարաբաղում անօրինական կազմավորմանը։ Ընդ որում ԱՄՆ-ից ֆինանսական և ռազմական օգնություն ստացող երկրների ցանկում՝ Հայաստանը գրավում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Իսրայելին։

    ԱՄՆ-ում ըստ նշանակության և ազդեցության երկրորդ կազմակերպությունն է հանդիսանում Ամերիկայի հայկական ասսամբլեայի կենտրոնը։ Հատկապես այս հայկական էթնոլոբիստական կազմակերպությունն է հանդիսանում Ադրբեջանի դեմ հերթական ագրեսիվ քարոզարշավի հեղինակն ու անմիջական նախաձեռնողը, որի առիթ է դարձել Կոնգրեսում ԱՄՆ-Ադրբեջան միջխորհրդարանական խմբի համանախագահ Հենրի Քելերի տանը ՀԴԲ-ի (ՖԲՐ) կողմից անցկացված խուզարկումը։ Հայկական լոբբիի համար Քելերի պաշտոնը բավարար դարձավ, որպեսզի նրա տանը խուզարկությունը անմիջապես կապել Ադրբեջանի հետ։

    Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Մակ Ալեն քաղաքի տեղական «The Monitor» օրաթերթում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ ՀԴԲ-ն և արդարադատության նախարարությունը ընտրական քարոզարշավի ֆինանսավորման հետաքննության շրջանակներում խոզարկություն են անցկացրել կոնգրեսական-դեմոկրատ Հենրի Քելերի տանը և Տեխասի նրա նախընտրական գրասենյակում։ Դրանով հանդերձ ՀԴԲ-ի նշումներում միայն արձանագրվել է խուզարկության անցկացման փաստը։ Չի ասվել, թե ինչի հետ է կապված եղել խուզարկումը և Քելերը հանդիսանում է արդյոք հետաքննությունում վկա, կամ մեղադրյալ։ Կոնգրեսականի գրասենյակի կողմից այդ նույն օրը հրապարակված հայտարարությունում ասվում է միայն այն մասին, որ նա լիովին կհամագործակցի հետաքննության հետ և հավատարիմ է արդարությանը և օրենքի գերակայությանը։

    Սակայն հայկական լոբբիստները չկարողացան ձեռքից բաց թողնել տվյալ ինֆոառիթը։ Այն չօգտագործելով Ադրբեջանի դեմ։ Բառացիորեն հաջորդ օրը, հունվարի 20-ին, տեղեկատվություններով կիսվեցին մի քանի առաջատար ամերիկական ԶԼՄ-ներ, այդ թվում նաև ABC News-ը, CNN-ը, Fox News-ը, New York Post-ը, CBS News-ը և մյուսները։ Սակայն գրառումը արդեն ուշագրավ հավելումով էր։ Հաղորդվել է, որ ՀԴԲ-ի հետաքննությունը կապված է ադրբեջանական և որոշ ամերիկյան գործարարների հետ։ Ընդ որում այդ պնդումների մասով ոչ մի հղումներ, աղբյուրներ և ապացույցներ չեն ներկայացվել։

    Մի շարք հրատարակությունները նույնպես հրապարակեցին ԱՄՆ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Էլին Սուլեյմանովի հետ Քելերի պաշտոնական հանդիպումից համատեղ լուսանկարը։ Դրանից անմիջապես հետո ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպությունները, մասնավորապես՝ ANCA-ն և Ամերիկայի հայկական ազգային ասսամբլեան, սկսեցին ակտիվորեն կեղծ լուրեր տարածել իրենց տեղեկատվական ռեսուրսներում, ներառյալ սոցիալական ցանցերում։ Հատկանշական է, որ տվյալ տեղեկությունը չեն լուսաբանվել ամերիկյան հեղինակավոր հրատարակություններում, ինչպիսիք են Politico-ն, New York Times-ը և Washington Post-ը: Նույնիսկ ԱՄՆ Կոնգրեսում ոչ ոք, այդ թվում՝ հայամետ և Քելերի դեմ տրամադրված կոնգրեսականներից ոչ մեկը չմեկնաբանեց այս դեպքը. հայկական սփյուռքի մեղադրանքներն այնքան հեռուն էին իրականությունից։

    Քելարը կոնգրեսական է 2005 թվականից և Կոնգրեսում ներկայացնում է Տեխասի 28-րդ շրջանի նահանգը: 2021 թվականից հանդիսանում էր Կոնգրեսում Ադրբեջանի հարցով հանձնաժողովի համանախագահ։ Նա երկար ժամանակ եղել է աշխատանքային խմբի անդամ և մի շարք հայտարարություններ է արել ի պաշտպանություն Ադրբեջանի, եղել է ԱՄՆ վարչակազմին նամակների հեղինակ, մի քանի անգամ այցելել է Ադրբեջան։ Ինչպես հասկանում ենք, սա, նույնիսկ հարցի ամենաքննադատական դիտարկմամբ, չի հանդիսանում մեղադրանքի համար առիթ։ Միջպետական հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանների և խորհրդարանականների միջև ինստիտուցիոնալ համագործակցությունը շատ կարևոր և լայնորեն կիրառվող պրակտիկա է մեր ժամանակներում։ Հատկապես ԱՄՆ-ի պես ամուր խորհրդարանական ավանդույթներ ունեցող երկրում այլ երկրների հետ հարաբերությունների աշխատանքային խմբերը հատուկ դեր են խաղում պետական քաղաքականության ձևավորման գործում: Եվ միանգամայն բնական է, որ այդ խմբերն իրենց գործունեության շրջանակներում պաշտոնական և աշխատանքային կապեր են պահպանում Վաշինգտոնում օտարերկրյա պետությունների դեսպանատների հետ, այցելում են այդ երկրներ, կապեր են հաստատում և համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով են հանդես գալիս։ Ընդհանուր առմամբ, Կոնգրեսի աշխատանքային խումբը (caucus) Կոնգրեսի անդամների խումբ է, որը առաջ է տանում ընդհանուր օրենսդրական շահերը: Նրանց գործունեությունը Ներկայացուցիչների պալատում կարգավորվում է պաշտոնական կանոններով։ Սենատում նրանք անցկացնում են ոչ պաշտոնական գործունեություն։ Այսօր ԱՄՆ Կոնգրեսում հաշվվում է շուրջ 500 աշխատանքային խումբ։ Նրանք կապեր ունեն կոնկրետ երկրների հետ, ինչպես նաև գործում են տարբեր ուղղություններով՝ սկսած քաղաքականից և վերջացրած բնապահպանականով:

    Գոյություն ունեն Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և նույնիսկ Մոնղոլիայի հարցերով խմբեր։ Կա Իսրայելի հետ կապված չորս խումբ՝ հունա-իսրայելական դաշինք, Իսրայելի հաղթանակի խումբ, Հանրապետական Իսրայել խումբ և Իսրայելի դաշնակիցներ խումբ: Հետաքրքիր է, որ կոնգրեսականները կարող են միաժամանակ լինել մեկ կամ մի քանի աշխատանքային խմբերի համանախագահներ և անդամներ: Օրինակ, Կոնգրեսի շատ անդամներ, որոնք Ադրբեջանի խմբի անդամ են, հանդիսանում են նաև հայկական հարցերով խմբի անդամներ: Ուշագրավ է նաև այն փաստը, որ Կոնգրեսում Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և այլ երկրների հետ հարաբերությունների աշխատանքային խմբերը կրում են այդ երկրների անունները, իսկ Հայաստանի հարցով միակ աշխատանքային խումբը կոչվում է «Հայկական հարցերով խումբ» (Armenian Issues Caucus): Ինչպես ենթադրվում է անվանումից, այս խմբի հիմնական նպատակը ոչ թե ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը նպաստելն է, այլ Միացյալ Նահանգներում հայկական կազմակերպությունների այսպես կոչված օրակարգն ընդդեմ Վաշինգտոնի հետ սերտ գործընկերություն ունեցող այլ երկրների:

    «Հայկական հարցերով խմբի» համանախագահներ Դեյվիդ Վալադաոն, Ֆրենկ Փալոնեն, Գուս Բիլիրակիսը, Ջեքի Սփերը, փոխնախագահ Ադամ Շիֆը և այլ անդամներ պարբերաբար հանդես են գալիս Ադրբեջանի և Թուրքիայի դեմ օրենսդրական նախաձեռնություններով և հայտարարություններով։ Նայելով նրանց գործունեությանը՝ պարզ է դառնում, որ Կոնգրեսում այդ անձանց ջանքերը ծառայում են ոչ թե Հայաստանի հետ ԱՄՆ երկկողմ քաղաքական օրակարգը զարգացնելուն, այլ այդ հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ուղղելուն։ Հատկանշական է, որ այս անձինք մինչ օրս որևէ հրապարակային հայտարարություն կամ նախաձեռնություն չեն արել Իրանի և Հայաստանի միջև սերտ հարաբերությունների և Հայաստանի կողմից Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սիստեմատիկ խախտման վերաբերյալ։ Միայն այս մոտեցումը բավական է համոզվելու համար, որ դրանք գտնվում են ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների ֆինանսական սնուցման վրա։

    Որոշ ԶԼՄ-ների կողմից Ադրբեջանի Միջադեպի համատեքստում հիշատակումը հանդիսանում է ԱՄՆ-ում հայ լոբբիստների, ինչպես նաև Ադրբեջանին հակադրվող Կոնգրեսի հայամետ անդամների՝ մեր երկրի շուրջ տեղեկատվական բացասական ֆոն ստեղծելու համար ավանդական ռազմավարության մի մասը։ Այս ռազմավարության նպատակը միանգամայն ակնհայտ է՝ Ադրբեջանը վերածել թունավոր գործընկերոջ տեղական քաղաքական գործիչների համար, վախեցնել համագործակցելու պատրաստ պոտենցիալ դաշնակիցներին և այդպիսով հնարավորինս սահմանափակել արդյունավետ դիվանագիտություն իրականացնելու Բաքվի հնարավորությունները։

    Նշենք, որ այս դեպքում հայկական սփյուռքը զարմանալիորեն անշնորհք կերպով աշխատեց։ Չէ որ նման հայտարարությունները մամուլում, պաշտոնական հաստատման բացակայության պայմաններում, ոչ այլ ինչ են, քան ԱՄՆ-ի հասարակական կարծիքի կոպիտ շահարկումը քաղաքական և/կամ նյութական շահերի համար, և դա ակնհայտ է ցանկացած լուրջ դիտորդի համար։

    Վերցնենք, օրինակ, ԱՄՆ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Էլին Սուլեյմանովի հետ՝ պաշտոնական հանդիպման ժամանակ Քելարի համատեղ լուսանկարը: Եթե դա չի կարող վկայել կոնգրեսականի որևէ անօրինական գործողությունների մասին: Ակնհայտորեն, այստեղ մենք գործ ունենք ամերիկյան հանրությանը մոլորեցնելու փորձի հետ՝ օգտագործելով տաբլոիդների ոճով ցածրորակ կեղծ քարոզչության բնորոշ մեթոդները։ Եթե հետևենք հայկական սփյուռքի տրամաբանությանը և որպես հանցագործության մեջ ներգրավվածության ապացույց՝ մեղադրենք Ադրբեջանի ներկայացուցիչների հետ համատեղ լուսանկարը, ապա ավելի տրամաբանական կլինի, որ հայ լոբբիստները սկսեն իրենց պատմական հայրենիքին ուղղված մեղադրանքից։ Բառացիորեն մի քանի օր առաջ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հանդիպել է «Հայկական հարցերով խմբի» անդամներին, նրանց բարեկամության շքանշաններ հանձնել ու լուսանկարվել նրանց հետ։ Կարծում եմ, ԱՄՆ իրավապահ մարմինների համար ավելի օգտակար կլինի հետաքննել հենց այս կոնգրեսականների գործունեությունը, որոնք, ի հեճուկս Միացյալ Նահանգների քաղաքական շահերի, ակտիվորեն ներգրավված են հայկական լոբբիստական կազմակերպությունների օրակարգի առաջմղման գործում։ Առավել ևս, որ հայամետ կոնգրեսականների անօրինական գործունեությունը հաճախ քրեական գործ հարուցելու հիմք է հանդիսանում։

    Բավական է հիշել այն քրեական գործը, որը դաշնային իշխանությունները 2015 թվականին հարուցել էին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ, սենատոր Ռոբերտ Մենենդեսի դեմ։ Մենենդեսին 18 մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածներով։ Սենատորի դեմ մեղադրանքները ներառում էին պաշտոնական դիրքի չարաշահումը, ընկերոջից և գլխավոր հովանավորից թանկ նվերներ ստանալը, բիզնես շահերի համար լոբբինգը և դաշնային գործակալությունների վրա ճնշումը: Մենենդեսի կինը՝ Նադին Արսլանյանը, ոչ միայն ծագումով հայ է, այլև ակտիվորեն քարոզում է հայկական քաղաքական օրակարգը։

    Այնուհետև, 2017 թվականի սեպտեմբերի կեսերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Փալոնը (դեմոկրատ Նյու Ջերսիից), Դեյվիդ Վալադաոն (Հանրապետական՝ Կալիֆորնիայից), Ջեքի Սփեյերը (հայ, դեմոկրատ Կալիֆորնիայից), Աննա Էշուն (հայ, դեմոկրատ Կալիֆորնիաից), Ջեյմս Սենսենբրենները (Հանրապետական - Վիսկոնսին) և Թուլսի Գաբարդը (դեմոկրատ - Հավայան կղզիներ) այցելել են Հայաստան։ Կոնգրեսի անդամները (բացառությամբ Սենսենբրենների), հայ պաշտոնյաների հետ միասին սեպտեմբերի 18-ին Երևանում հանդիպել են Ղարաբաղում անջատողական ռեժիմի ներկայացուցիչ Բակո Սահակյանի հետ։ Բացի այդ, սեպտեմբերի 17-ին Վալադաոն անօրինական այց է կատարել Ղարաբաղ, իսկ սեպտեմբերի 21-ին Փալոնեն ու Գաբարդը նույնպես հանդիպումներ են անցկացրել այնտեղ։ Հազիվ թե կոնգրեսականների անօրինական այցերը Ադրբեջանի օկուպացված տարածքներ համապատասխանեն հայ-ամերիկյան կրթական և մշակութային փոխանակման ծրագրին։ Բացի այդ, կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն 2017 թվականի իր հայտարարության մեջ չի նշել Հայաստան կատարած իր այցի մասին։ Կոնգրեսական Ադամ Շիֆի՝ նախկին օկուպացված տարածքներ այցելելու 2002 թվականի դիմումը նույնպես ներառված չի եղել Պետդեպարտամենտի Արարողակարգի գրասենյակի կողմից կազմված Դաշնային ռեգիստրում։ Այս ամենը գնահատվում է, որպես Կոնգրեսի օրենքների ուղղակի խախտում։ Այնուամենայնիվ հայամետ այս կոնգրեսականների նկատմամբ որևէ քայլ չի ձեռնարկվել։

    Ասում են, որ թշնամու դեմ պայքարում բոլոր մեթոդները լավ են։ Եվ ԱՄՆ հայկական կազմակերպությունները, ինչպես նաև նրանց կողմից ֆինանսավորվող կոնգրեսականները ակտիվորեն հետևում են՝ Ադրբեջանին և Թուրքիային վարկաբեկելու այս կանոնին։ Այնուամենայնիվ, ինչ-որ մեկին անօրինականության մեջ մեղադրելու համար դուք պետք է ձեռքի տակ ունենաք փաստեր, ինչպես նաև ինքներդ լինեք բյուրեղյա մաքուր: Մենք արդեն պարզել ենք փաստերը, հայկական կողմը՝ Հենրի Քելարին Ադրբեջանի հետ իր կապերի մասին չհիմնավորված շահարկումներից բացի ոչինչ չի կարող ներկայացնել։

    Ինչ վերաբերում է բյուրեղյա մաքրությանը, ապա կարող են արդյո՞ք դրանով պարծենալ երկար տարիներ Վաշինգտոնի բարձր գրասենյակներում հայանպաստ օրակարգ քարոզող Փալոնը, Շիֆը և մյուսները։ Հարցը հռետորական է, չէ որ բոլորը քաջատեղյակ են աշխարհասփյուռ հայկական սփյուռքի «հանդարտեցնելու» մեթոդներին՝ փող, կրոնական քարոզչություն և հիպերակտիվ ամուսնաանկողնային դիվանագիտություն։ Վերջին զենքն, ի դեպ, շատ ավելի արդյունավետ է աշխատում, քան ցածրորակ կեղծիքները. հենց նրանց են հարվածել ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսը, եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Ֆրենկ Էնգելը կամ գերմանացի երգիծաբան քաղաքական գործիչ, եվրախորհրդարանական Մարտին Զոննեբորնը:

    Caliber.Az

    Դիտումներ: 769

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Բաքուն և Բեռլինը ստուգել են ժամացույցները

27 Ապրիլի 2024 - 15:43

Ազգային գաղափարի առանձնահատկությունները «Հին աշխարհի հիստերիկները»

26 Ապրիլի 2024 - 14:30

«CNN», «Edelman», Նոբելյան մրցանակ և Վարդանյան Ծայրահեղ ցինիկություն

27 Ապրիլի 2024 - 10:00

Արամ Ա-ի հիմարության նոր սահմանները Կրքեր առասպելի վերաբերյալ

25 Ապրիլի 2024 - 15:38

Ռուս և հայ գործիչները՝ բանաստեղծ Նիզամիի նկատմամբ պարսիկների թշնամանքի մասին «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

25 Ապրիլի 2024 - 10:24

Փաշինյանը փոխում է ձայնապնակը Արդյո՞ք երկար ժամանակով

24 Ապրիլի 2024 - 18:38
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Բաքուն և Բեռլինը ստուգել են ժամացույցները

    27 Ապրիլի 2024 - 15:43

    Բաքվում կայացել են Ղրղզստանի մշակույթի օրեր

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 13:26

    Ադրբեջանի Պետական կոմիտեում հանդիպում է կայացել ԱՄՆ-ի պատվիրակության հետ

    27 Ապրիլի 2024 - 13:22

    Ադրբեջանցի նավաստիները՝ Իտալիայում մրցումներին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 12:36

    Փոխնախարարը՝ COP29-ի դերի մասին՝ Ադրբեջանի բնապահպանական քաղաքականության հարմարեցման գործում

    27 Ապրիլի 2024 - 12:16

    Ադրբեջանական բանակում հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվել

    27 Ապրիլի 2024 - 11:37

    Թուրքական պետությունների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարներն այցելել են Խանքենդի և Շուշա

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 10:56

    Խանքենդին շարունակում են մաքրել հայկական զենքից

    Նաև պայթուցիկ են հայտնաբերում։

    27 Ապրիլի 2024 - 10:55

    Չեռնոգորիայի փոխվարչապետ. Ադրբեջանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ են կրում

    27 Ապրիլի 2024 - 10:39

    Ավարտվել է Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Գերմանիա

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 10:28

    Հայկական ԶԼՄ-ներ. Փաշինյանը խուսափում է զինակիցների հետ հանդիպումներից

    27 Ապրիլի 2024 - 10:24

    COP29-ը և Հայաստանին խաղաղության բերելը

    27 Ապրիլի 2024 - 10:20

    Ադրբեջանի ազատագրված տարածքներում նախատեսվում է թանկարժեք մետաղների որոնումներ իրականացնել

    27 Ապրիլի 2024 - 10:15

    «CNN», «Edelman», Նոբելյան մրցանակ և Վարդանյան

    Ծայրահեղ ցինիկություն

    27 Ապրիլի 2024 - 10:00

    Ադրբեջանի և Հայաստանի սահմանին կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը

    27 Ապրիլի 2024 - 09:28

    Ադրբեջանի և Ղազախստանի ռազմական մասնագետները տարբեր թեմաներով հանդիպումներ են անցկացրել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 08:49

    Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով հանրային լսումները

    27 Ապրիլի 2024 - 08:05

    Նախագահ. 6 հազար նախկին վերաբնակներ արդեն վերադարձել են իրենց պապենական հողեր

    26 Ապրիլի 2024 - 18:32

    ԱՀ ԱԳՆ. Եվրախորհրդարանի բանաձևը խաթարում է մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում

    26 Ապրիլի 2024 - 18:17

    Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Գերմանիային՝ COP29-ի հետ կապված Ադրբեջանին աջակցելու համար

    26 Ապրիլի 2024 - 18:11

    Բեռլինում կայացել է Ալիևի ու Բերբոքի հանդիպումը

    26 Ապրիլի 2024 - 18:05

    Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները

    26 Ապրիլի 2024 - 17:50

    Ալիև. COP29-ը մեզ թույլ կտա Գլոբալ հարավի երկրներին ներգրավել մեր ընդհանուր օրակարգի իրականացմանը

    26 Ապրիլի 2024 - 17:25

    Ալիև. Մենք պետք է ոչ միայն լավ կազմակերպենք COP29-ը, այլև հասնենք լավ արդյունքների

    26 Ապրիլի 2024 - 16:38

    Աղդամում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

    26 Ապրիլի 2024 - 16:32

    Ահա թե ինչպես են Գերմանիայում ադրբեջանցիները դիմավորում նախագահ Ալիևին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 16:14

    Ալիև. Ավանդական էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն կլիմայի փոփոխության հարցում

    26 Ապրիլի 2024 - 15:55

    Մեկնարկել է Ալիևի և Շոլցի դեմ առ դեմ հանդիպումը

    26 Ապրիլի 2024 - 15:43

    Իլհամ Ալիևը մասնակցել է Պետերսբերգի` «15-րդ կլիմայական երկխոսության բարձր մակարդակի» սեգմենտին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 15:28

    Ազգային գաղափարի առանձնահատկությունները

    «Հին աշխարհի հիստերիկները»

    26 Ապրիլի 2024 - 14:30

    COP29-ի անցկացումը Բաքվում՝ կանաչ էներգիայի ոլորտում մեր գործունեության ճանաչումն է

    Ալիևը՝ Պետերսբերգում

    26 Ապրիլի 2024 - 13:57

    Խոջավենդում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Ապրիլի 2024 - 12:57

    Ալիևը՝ COP29-ի ակտիվ նախապատրաստման գործընթացի մասին

    26 Ապրիլի 2024 - 12:55

    Ավարտվել են «Ալիք-2024» համատեղ մարտավարական զորավարժությունները

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 12:28

    Խանքենդիի զենքից մաքրումը շարունակվում է

    Նոր թվեր

    26 Ապրիլի 2024 - 12:07

    Մենք հայրենիք ենք վերադառնում գլուխներս բարձր, որպես հաղթանակած ժողովուրդ. Մաթանաթ Մամեդովա

    26 Ապրիլի 2024 - 11:42

    Ֆիզուլիի բնակիչ. Հայրենիք եմ վերադառնում որդուս, հարսիս և թոռներիս հետ

    26 Ապրիլի 2024 - 11:01

    Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին COP29-ում

    26 Ապրիլի 2024 - 10:56

    Միլլի Մեջլիսը Եվրախորհրդարանի բանաձևը որակել է կանխակալ և ոչ օբյեկտիվ

    26 Ապրիլի 2024 - 10:27

    Ադրբեջանում ՌԴ դեսպանը Բաշկորտոստանի փոխվարչապետի հետ քննարկել է միջտարածաշրջանային համագործակցությունը

    26 Ապրիլի 2024 - 10:02

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ