Դեպի խաղաղություն, տարածքային ամբողջականություն, բայց առանց ԵԱՀԿ ՄԽ-ի
    Վերջաբան բրյուսելյան հանդիպման շուրջ

    Վերլուծություն  07 Ապրիլի 2022 - 16:32

    Սամիր Վելիև
    Caliber.Az

    Այսօր ուշ երեկոյան Բրյուսելում ավարտվել է Ադրբեջանի, Եվրոպական Միության և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Ալիևը, Միշելը և Փաշինյանը քննարկել են՝ ողջ Հարավային Կովկասում կայունության ապահովման մեջ փոխադարձ շահագրգռվածություն ներկայացնող և կարևոր դեր խաղաղցող հարցերի մի ամբողջ սպեկտր։ Անշուշտ, չորս ու կես ժամ տևած բանակցությունների հիմնական օրակարգը՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների նորմալացումն էր։

    Դեռ մինչև Բրյուսելում գագաթնաժողովի մեկնարկը՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և ԵՄ-ի փորձագետային հանրությունները արտահայտել են ՝ լեթարգիական քնով ննջած ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացմից մինչև հակամարտող կողմերի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակային համաձայնագրի կնքման մասին տարբեր ենթադրություններ և կանխագուշակումներ։ Կրակի վրա յուղ է լցրել՝ Երևանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակի մամուլի ասուլիսւմ արված հայտարարությունը այն մասին, որ «կարևոր հայտարարություն կարվի Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպման շուրջ»։ «Պայմանավորվածության համաձայն, առաջինը հայտարարություն կանի ԵԱՀԿ ներկայացուցիչը, և ես հույս ունեմ, որ այն կլինի դրական։ Այս փուլում ինչ որ բան խոստանալ, կարծում եմ կլիներ անիրական։ Եկեք սպասենք հայտարարությանը»,- ասել է լեհաստանցի դեսպանը, ճշտելով, որ «ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի Բաքու և Երևան այցերի ժամանակ քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերականգնման հարցը»։

    Այնուամենայնիվ, Բրյուսելում կարևոր հայտարարություն իրոք արվել է, բայց առանց «զբոսաշրջիկ եռյակի» մասին որևէ հիշատակման։ Այսպես, Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը բանակցությունների արդյունքներով հանդես եկավ հանգամանալից հայտարարությամբ, որը ամեն ինչ դրեց իր տեղը։ Մի փոքր առաջ անցնելուվ, ցանկանում ենք նշել, որ բանակցությունների արդյունքները չնայած և զգույշ, բայց այնուամենայնիվ լավատեսություն են ներշնչում։ Իսկ ինչո՞վ է պայմանավորված այդ լավատեսությունը։ Անցնենք բուն էությանը։

    Գագաթնաժողովի գլխավոր արդյունքը այն է, որ կողմերը պայմանավորվել են սկսել համապարփակ խաղաղ պայմանագրի կնքման շուրջ բանակցություններ։ Առավել ևս, պայմանագրի նախապապատրաստմամբ և նրա շուրջ բանավեճերով կզբաղվեն Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ինչի մասին անմիջապես հայտարարել է Շառլ Միշելը։ Այս համատեքստում արժե հիշատակել այն 5 կետերի մասին, որոնք պաշտոնական Բաքուն ընթացիկ տարվա մարտ ամսին ներկայացրել էր Երևանին։ Այդ կետերը հետևյալն են.

    1. Միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անխախտելիության և քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում։

    2. Միմյանց նկատմամբ պետությունների տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն:

    3. Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգության սպառնալիքներից, ինչպես նաև այլ գործողություններից, որոնք անհամատեղելի են ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների հետ։

    4. Փոխադարձ շահագրգռվածություն ներկայացնող տրանսպոտտային և այլ հաղորդակցությունների անցկացում և համագործակցություն։

    5. Պետական սահմանների սահմանազատման և սահմանագծման անցկացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում։

    Բրյուսելում հանդիպումից մի շաբաթ առաջ, մարտի 31-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է՝ Լեհաստանի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությանը։ Պետության ղեկավարը Զ. Ռաուին տեղեկացրել է այն մասին, որ Բաքուն Երևանից ստանում է «որոշակի մեսիջներ»։

    «Մենք Հայաստանի պաշտոնական անձանցից ստանում ենք որոշակի մեսիջներ։ Ինչպես ինձ հայտնել են վերջերս, այդ մեսիջներից մեկը կայանում է նրանում, որ նրանք մեր առաջարկությունները համարում են ընդունելի։ Սա շատ լավ լուր է, և ես հուսով եմ, որ բրյուսելյան հանդիպմանը տվյալ հարցում ավելի մեծ պարզություն կմտցվի։ Մեր կողմից առաջարկված հինգ սկզբունքները արտացոլում են միջազգային իրավունքի նորմերը, միջազգային պատշաճ վարմունք։ Ինչպես ասվում է, այստեղ մենք նոր բան չենք հնարում։ Այդ բոլոր սկզբունքները հանդիսանում են ցանկացած երկրների միջպետական հարաբերությունների հիմանարար սկզբունքները։ Տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնամխելիության փոխադարձ ճանաչում, այնուհետև՝ սահմանների սահմանազատում,- համարում եմ, որ սրա հիման վրա Կովկասում խաղաղություն կլինի։ Մենք դա ենք ուզում»,- ասել է Իլհամ Ալիևը։

    Caliber.Az-ի տվյալներով, Բրյուսելում հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը հաստատել է այդ սկզբունքների հետ իր համաձայնությունը։ Չենք բացառում, որ կմշակվեն լրացուցիչ տեխնիկական դետալներ և մանրամասներ, բայց կողմերի փոխադարձ ցանկության դեպքում դրանք լիովին լուծելի են։ Ադրբեջանի համար կարևոր էր հասկանալ տվյալ հարցի նկատմամբ Հայաստանի ղեկավարի հստակ տեսլականը։ Այսպես ասած, պատասխանը ստանալ սկզբաղբյուրից։ Դատելով Միշելի ամփոփիչ հայտարարությունից, ինչպես նաև այն դրական թվիթից, որ հանդիպումը շոշափելի արդյունքներ է տվել, պաշտոնական Բաքուն ստացել է այդ պատասխանը:

    Ընդհանուր առմամբ, Միշելի միջնորդությամբ հանդերձ կազմավորվում է կայացած բանակցությունների չափազանց հետաքրքիր համատեքստ։ Նախ և առաջ, Միշելի ամփոփիչ հայտարարությունում ոչ մի հիշատակում չկա ԵԱՀԿ ՄԽ-ի մասին, որը անցած տարիների ընթացքում իրեն լիովին վարկաբեկել ու սպառել է։ Եվ չնայած մինչև Բրյուսելը հայ լսարանի մի մասի մոտ եղել են դրա վերակենդանացման որոշակի հույսեր, հանդիպման արդյունքները դրանք լիովին հերքել են։
    Դրանում առանձնահատուկ դեր է խաղացել նախագահ Ալիևի սկզբունքային դիրքորոշումը, ով ամեն ինչ հետ միասին, հասկանում է տվյալ կառույցի անիմաստությունը, առավել ևս կազմավորված աշխարհաքաղաքական պայմաններում, որի դեպքում բարիկադների հակառակ կողմերում հայտնված Մոսկվան, Վաշինգտոնը և Փարիզը դժվար թե կարողանան հասնել հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ Ադրբեջանին ձեռնտու կոնսենսուսի։ Այնուամենայնիվ, այդ եռյակը անցած ժամանակներում դեպի դրան հատկապես չի էլ ձգտել։

    Երկրորդը, ամփոփիչ հայտարարությունում «Լեռնային Ղարաբաղի» մասին ոչ մի հիշատակում չկա։ Սա Իլհամ Ալիևի կողմից վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հնչող՝ Լեռնային Ղարաբաղ անվան ներքո վարչական միավոր գոյություն չունի, կարևոր վարկածի ավելորդ հաստատումն է։ Ադրբեջանը արդարացի համարում է, որ ղարաբաղյան հակամարտությունը մոռացության է մատնված, և քննարկումները կարող են անցկաացվել միայն համապարփակ խաղաղության պայմանագրի կնքման համար հայ-ադրբեջանական բանակցությունների ձևաչափով։

    Երրորդը, եռակողմ հանդիպման արդյունքներով կազմավորվում է Բրյուսելի անկանխակալ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի անմիջական բանակցությունների բոլորովին նոր ձևաչափ։ Տվյալ չևաչափը ներկա իրավիճակում առավել ռացիոնալ, գործնական է և նպատակաուղղված է կոնկրետ արդյունքին հասնելուն։ Այս գործընթացում Միշելի դերը չափազանց նշանակալից ու կարևոր է, քանզի տվյալ պահին Եվրամիությունը հանդես է գալիս չեզոք դիրքորոշմամբ (ևս մեկ ողջույն տխրահռչակ ԵԱՀԿ ՄԽ-ին)։

    Ինչպես նաև կարևոր է, որ բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են ստեղծել երկկողմ հանձնաժողով, որը պետք է զբաղվի հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման հարցերով։ Եվոպական Միության նախագահ Շառլ Միշելը ողջունել է երկաթգծի վերականգնման ուղղությամբ քայլերը, միաժամանակ Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել՝ գտնել ավտոմոբիլային կապի վերականգնման համար արդյունավետ որոշում։ Այս ուղղությամբ նույնպես կողմերը նպատակադրված են ինտենսիվացնել շփումները։

    Հանդիպման արդյունքները, ինչպես արդեն նշել ենք, զգույշ լավատեսություն են ներշնչում։Եվ այժմ գլխավորը դա է, որպեսզի Հայաստանը նորից չձգձգի գործընթացը, որպեսզի նրա քաղաքական ղեկավարության խոսքերը համընկնեն գործերի հետ։ Հայաստանը կդիմի արդյո՞ք Բրյուսելում արված հայտարարությունների գործնական իրականացմանը՝ արդեն ցույց կտա ամենամոտ ժամանակը։

    Caliber.Az

    Դիտումներ: 2009

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Բաքուն և Բեռլինը ստուգել են ժամացույցները

27 Ապրիլի 2024 - 15:43

Ազգային գաղափարի առանձնահատկությունները «Հին աշխարհի հիստերիկները»

26 Ապրիլի 2024 - 14:30

«CNN», «Edelman», Նոբելյան մրցանակ և Վարդանյան Ծայրահեղ ցինիկություն

27 Ապրիլի 2024 - 10:00

Արամ Ա-ի հիմարության նոր սահմանները Կրքեր առասպելի վերաբերյալ

25 Ապրիլի 2024 - 15:38

Ռուս և հայ գործիչները՝ բանաստեղծ Նիզամիի նկատմամբ պարսիկների թշնամանքի մասին «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

25 Ապրիլի 2024 - 10:24

Փաշինյանը փոխում է ձայնապնակը Արդյո՞ք երկար ժամանակով

24 Ապրիլի 2024 - 18:38
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Բաքուն և Բեռլինը ստուգել են ժամացույցները

    27 Ապրիլի 2024 - 15:43

    Բաքվում կայացել են Ղրղզստանի մշակույթի օրեր

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 13:26

    Ադրբեջանի Պետական կոմիտեում հանդիպում է կայացել ԱՄՆ-ի պատվիրակության հետ

    27 Ապրիլի 2024 - 13:22

    Ադրբեջանցի նավաստիները՝ Իտալիայում մրցումներին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 12:36

    Փոխնախարարը՝ COP29-ի դերի մասին՝ Ադրբեջանի բնապահպանական քաղաքականության հարմարեցման գործում

    27 Ապրիլի 2024 - 12:16

    Ադրբեջանական բանակում հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվել

    27 Ապրիլի 2024 - 11:37

    Թուրքական պետությունների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարներն այցելել են Խանքենդի և Շուշա

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 10:56

    Խանքենդին շարունակում են մաքրել հայկական զենքից

    Նաև պայթուցիկ են հայտնաբերում։

    27 Ապրիլի 2024 - 10:55

    Չեռնոգորիայի փոխվարչապետ. Ադրբեջանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ են կրում

    27 Ապրիլի 2024 - 10:39

    Ավարտվել է Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Գերմանիա

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 10:28

    Հայկական ԶԼՄ-ներ. Փաշինյանը խուսափում է զինակիցների հետ հանդիպումներից

    27 Ապրիլի 2024 - 10:24

    COP29-ը և Հայաստանին խաղաղության բերելը

    27 Ապրիլի 2024 - 10:20

    Ադրբեջանի ազատագրված տարածքներում նախատեսվում է թանկարժեք մետաղների որոնումներ իրականացնել

    27 Ապրիլի 2024 - 10:15

    «CNN», «Edelman», Նոբելյան մրցանակ և Վարդանյան

    Ծայրահեղ ցինիկություն

    27 Ապրիլի 2024 - 10:00

    Ադրբեջանի և Հայաստանի սահմանին կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը

    27 Ապրիլի 2024 - 09:28

    Ադրբեջանի և Ղազախստանի ռազմական մասնագետները տարբեր թեմաներով հանդիպումներ են անցկացրել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 08:49

    Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով հանրային լսումները

    27 Ապրիլի 2024 - 08:05

    Նախագահ. 6 հազար նախկին վերաբնակներ արդեն վերադարձել են իրենց պապենական հողեր

    26 Ապրիլի 2024 - 18:32

    ԱՀ ԱԳՆ. Եվրախորհրդարանի բանաձևը խաթարում է մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում

    26 Ապրիլի 2024 - 18:17

    Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Գերմանիային՝ COP29-ի հետ կապված Ադրբեջանին աջակցելու համար

    26 Ապրիլի 2024 - 18:11

    Բեռլինում կայացել է Ալիևի ու Բերբոքի հանդիպումը

    26 Ապրիլի 2024 - 18:05

    Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները

    26 Ապրիլի 2024 - 17:50

    Ալիև. COP29-ը մեզ թույլ կտա Գլոբալ հարավի երկրներին ներգրավել մեր ընդհանուր օրակարգի իրականացմանը

    26 Ապրիլի 2024 - 17:25

    Ալիև. Մենք պետք է ոչ միայն լավ կազմակերպենք COP29-ը, այլև հասնենք լավ արդյունքների

    26 Ապրիլի 2024 - 16:38

    Աղդամում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

    26 Ապրիլի 2024 - 16:32

    Ահա թե ինչպես են Գերմանիայում ադրբեջանցիները դիմավորում նախագահ Ալիևին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 16:14

    Ալիև. Ավանդական էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն կլիմայի փոփոխության հարցում

    26 Ապրիլի 2024 - 15:55

    Մեկնարկել է Ալիևի և Շոլցի դեմ առ դեմ հանդիպումը

    26 Ապրիլի 2024 - 15:43

    Իլհամ Ալիևը մասնակցել է Պետերսբերգի` «15-րդ կլիմայական երկխոսության բարձր մակարդակի» սեգմենտին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 15:28

    Ազգային գաղափարի առանձնահատկությունները

    «Հին աշխարհի հիստերիկները»

    26 Ապրիլի 2024 - 14:30

    COP29-ի անցկացումը Բաքվում՝ կանաչ էներգիայի ոլորտում մեր գործունեության ճանաչումն է

    Ալիևը՝ Պետերսբերգում

    26 Ապրիլի 2024 - 13:57

    Խոջավենդում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Ապրիլի 2024 - 12:57

    Ալիևը՝ COP29-ի ակտիվ նախապատրաստման գործընթացի մասին

    26 Ապրիլի 2024 - 12:55

    Ավարտվել են «Ալիք-2024» համատեղ մարտավարական զորավարժությունները

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 12:28

    Խանքենդիի զենքից մաքրումը շարունակվում է

    Նոր թվեր

    26 Ապրիլի 2024 - 12:07

    Մենք հայրենիք ենք վերադառնում գլուխներս բարձր, որպես հաղթանակած ժողովուրդ. Մաթանաթ Մամեդովա

    26 Ապրիլի 2024 - 11:42

    Ֆիզուլիի բնակիչ. Հայրենիք եմ վերադառնում որդուս, հարսիս և թոռներիս հետ

    26 Ապրիլի 2024 - 11:01

    Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին COP29-ում

    26 Ապրիլի 2024 - 10:56

    Միլլի Մեջլիսը Եվրախորհրդարանի բանաձևը որակել է կանխակալ և ոչ օբյեկտիվ

    26 Ապրիլի 2024 - 10:27

    Ադրբեջանում ՌԴ դեսպանը Բաշկորտոստանի փոխվարչապետի հետ քննարկել է միջտարածաշրջանային համագործակցությունը

    26 Ապրիլի 2024 - 10:02

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ