«Հայաստանը արդեն սկսել էր դեպի ինքնաոչնչացման ճանապարհը...»
    Ռուսաստանի Դաշնության պետական խորհրդատուն՝ Caliber.Az կայքում

    Հարցազրույց  03 Հունիսի 2022 - 16:25

    Մաթանաթ Նասիբովա
    Caliber.Az

    Քաղաքական գիտությունների դոկտոր, ՌԴ առաջին կագի պետական խորհրդական, «Արևելյան վեկտոր» խորհրդատվական կենտրոնի տնօրեն Տատյանա Պոլոսկովան Caliber.Az-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանում քաղաքական իրավիճակը, որը ներկայումս պայմանավորված է ընդդիմության կողմից, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության համար Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներով։

    —Տատյանա Վիկտորովնա, հաշվի առնելով Երևանում իշխանությունների գործողություններով դժգոհությամբ ծագած զանգվածային ակցիաները՝ Ձեր կարծիքով, արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի միջև ՌԴ-ի ու Եվրոպայի միջնորդությամբ բանակցությունները տեսանելի ապագայում կհանգեն երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացմանը։

    —Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը հայտարարել է, որ լավատեսությամբ է նայում հայ-ադրբեջանական եկրխոսության հեռանկարներին։ Ես այդ լավատեսությունը չեմ կիսում։ Բառացիօրեն այս օրերին Հայաստանի արտաքին գործերի նախարարը Ադրբեջանի ԶԼՄ-ներին մեղադրել է «ռազմատենչ հռետորաբանության» մեջ։ Հայաստանի ղեկավարությունում և այդ երկրի քաղաքական իստեբլիշմենթում բավականին մեծ է նրանց մասնաբաժինը, ովքեր հայտարարում են, որ երբեք չեն ընդունի Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու տարբերակը։

    Ինչ վերաբերվում է հասարակական տրամադրությանը, ապա անմիջապես մեր աչքերի առաջ բողոքային գործողություններ են ծավալվում ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքում, այլ նույնիսկ գյուղական վայրերում։ Եթե Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով կա երկկողմ հարաբերությունների զարգացման մի շարք առանցքային հարցերով փոխըմբռնում, ապա քաղաքացիական հասարակության մակարդակով պահպանվում է կոշտ հռետորաբանություն։ Իսկ այդ գործընթացում առանց ոչ միայն էլիտաների, այլ նաև ժողովրդական լայն զանգվածների ներգրավմամբ անհնար է հասնել իրական նորմալացման։

    Միջնորդային ջանքերի առնչությամբ կարող եմ ասել, որ դա, անշուշտ, կարևոր գործոն է։ Բայց տնտեսական և հումանիտար աղետի ֆոնին, որը ծագել է Ուկրաինայում «հատուկ գործողություններով», որի հետևանքով տեղի ունեցավ աշխարհի պառակտում և Ռուսաստանի նկատմամբ ծանր պատժամիջոցների կիրառումը՝ Հարավային Կովկասի թեման երկրորդ պլան է մղվել։ Այո և հենց «Ռուսաստանը-միջնորդ» բառակապակցությունը աշխարհում շատերի մոտ հեգնական ժպիտ է առաջացնում։ Ինչպես նաև խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղի մարզում։

    —Փողոցային բողոքի ակցիաները և ռևանշիստական տրամադրությունները կարող են արդյո՞ք Հայաստանում հանգեցնել իշխանափոխության։

    —Կարող են, բայց Հայաստանը դեռ դրանցից առաջ էր սկսել դեպի ինքնաոչնչացման ճանապարհը։ Բնակչությունը հեռանում է, ինչպես միգրանտներն են ասում, «սառը Սևանից դեպի Ատլանտյան օվկիանոսի տաք ջրեր»։ Հայկական սփյուռքը հիասթափված է պաշտոնական Երևանից և այլևս չի ցանկանում հսկայական սուբսիդիաներ հատկացնել, որոնք երեխաներին օգնելու փոխարեն ծախսվում են երևանյան էլիտայի շքեղ մեքենաների ու վիլլաների վրա։ Փորձագետների գնահատմամբ, վերջին տարիներին ԱՄՆ-ում ադրբեջանական սփյուռքի ներուժը զգալիորեն ուժեղացել է։ Թուրքականի հետ միության մեջ նա արդեն ըստ ներուժի ոչ մի բանով չի զիջում հայկականին։ Իսկ Ռուսաստանի հայերի մոտ գնալով ավելի են բարձրաձայն հնչում նրանց ձայները, ովքեր Հայաստանը անվանում են «չկայացած նախագիծ»։ Ռևանշիստական տրամադրությունները ոչ միայն արձագանք են պարտված պատերազմին, այլ նաև նրան, որ 30 տարվա ընթացքում չհաջողվեց ստեղծել իսկապես անկախ, տնտեսապես ուժեղ պետություն։ Սա հոգեվարք է: Եվ եթե հայ հասարակությունը շարունակի գնալ այս ճանապարհով, ապա այդ երկիրը կվերանա աշխարհի քարտեզից։

    —Բաքվի հինգ հիմնարար առաջարկներ։ Դրանք արդյո՞ք կիրականացվեն հայկական կողմից։

    —Հայկական լրատվամիջոցները և մի շարք քաղաքական գործիչներ այս հարցին տալիս են ուրիշ մեկնաբանություն։ «Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից հայ ժողովրդի թիկունքում կատարվում է ստոր, ապազգային և հակապետական գործարք»,- այսպես է հայտարարել երկրի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Հայաստանի իշխանությունները ընդդիմության կողմից մեղադրվում են նրանում, որ թաքցնում են Երևանի վեց առաջարկների բովանդակությունը և այլն։ Իսկ երբ այդ առաջարկները հայտնվեցին հանրային տարածքում, ապա պարզ դարձավ, որ պաշտոնական Երևանը շարունակում է խաղաղ պայմանագրի ստորագրումը ձգձգելու ծիծաղելի խաղը։ Նա դիմում է լիակատար քաղաքական անզորություն դրսևորած Մինսկի խմբին և փորձում է ընթացքում փոխել կոշիկները։ Մենք ականատես ենք հայաստանյան վերնախավի զգալի մասի կողմից բանակցային գործընթացի սաբոտաժին։ Իսկ ցանկացած խաղաղ կարգավորման դեպքում կարևոր է ոչ այնքան պայմանագրի ստորագրման փաստը, որքան դրա իրականացման ուղղությամբ քայլերը։

    —Ինչո՞ւ Փաշինյանը չի կանխում հայ զինվորականների կողմից ադրբեջանական բանակի դիրքերի ամենօրյա գնդակոծումները։

    —Փաշինյանը ձգտում է պահպանել ոչ միայն իշխանությունը։ Սա արդեն անցած փուլ է։ Որը անցավ առանց մեծ հաջողությունների: Խոսքը ընդդիմադիր ուժերի իշխանության գալու դեպքում ազատության պահպանման մասին է։ Եվ, հնարավոր է, կյանքի, եթե բողոքի ակցիաները ստանան զանգվածային և տարերային բնույթ։ Նման նախադեպեր պատմության մեջ եղել են։ Հունիսի 1-ին Երևանում 2020 թվականի ղարաբաղյան պատերազմում զոհվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացրել քննչական կոմիտեի շենքի դիմաց՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին։ Մանրու՞ք է։ Բայց ջուրը քար է ծակում։ Իսկ Փաշինյանը բոլորովին էլ «ժողովրդական սիրելի» և առավել ևս «ժողովրդական ամբիոն» չէ։ Որպես վարչապետ Փաշինյանը ակնհայտորեն չի վերահսկում հայկական պետությունում գործընթացները, նույնիսկ առանցքային կետերում։ Նա ուժային կառույցներում չունի աջակցության լուրջ խումբ, էլ չեմ խոսում «վարչապետ Փաշինյանի բարեկամների» միջազգային միավորման առկայության մասին։ Նա յուրովի ողբերգական կերպար է։ Եվ, որքան էլ տարօրինակ է, Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կարող են ամրապնդել Փաշինյանի դիրքերը։ Բայց այս քայլերին էլ նա լիովին չի դիմում։ Չգիտեմ, արդյոք անձնական որակների պատճառով, թե արտաքին ուժերի ճնշման տակ։

    —Այսպիսով այնուամենայնիվ, Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտության պայմանագիր կկնքվի՞։

    —Երբևիցէ այո, կլինի: Բայց ես չեմ կարծում, որ մոտ ժամանակում ...

    —Իսկ ինչպե՞ս եք գնահատում այս պահին Մոսկվայի դիրքորոշումը Բաքվի և Երևանի նկատմամբ։ Ո՞ր գործոններն են նյարդայնացնում Ռուսաստանին։

    —Այո, Ռուսաստանը հիմա Բաքվի ու Երևանի համար ժամանակ չունի: Ուկրաինայում բլից-կրիգը չստացվեց, պատժամիջոցները ցավոտ հարվածում են ռուսական տնտեսությանը և հասարակ ռուսների կյանքին... Հասարակության բարոյական վիճակը, հասկանալի է, ամենախանդունը չէ։ Շարքային ռուսները, իհարկե, հիմա հաստատ Հարավային Կովկասի համար ժամանակ չունեն: Եվ ոչ միայն շարքայինները։ Հնարավոր է, շուտով Կենտրոնական Ասիան նույնպես կբռնկվի՝ իրավիճակն այնտեղ բարդ է։ Բայց այդ դիտարկումներով ես կկիսվեմ մի քանի ամսից, երբ ավարտեմ մոնիտորինգը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ Ինչով ես այժմ զբաղված եմ։ Իսկ Կրեմլին հիմա շատ բան է նյարդայնացնում։ Գնալով ավելի է ընկալվում, որպես հայտնություն։ Այդպես է միշտ լինում, երբ ենթակաները ձգտում են հաճոյանալ իշխանություններին, այլ ոչ թե ցույց տալ տեղի ունեցողի իրական պատկերը։ Հասնում է ճշմարտության պահը։ Ափսոս, որ թանկ գնով:

    —Ինչպիսի՞ն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հավանականությունը։

    —Կարծում եմ, շատ մեծ է։ Հայերը դարեր շարունակ ապրել են Թուրքիայում և մինչև այժմ ապրում են այնտեղ։ Ընդ որում, բավականին ամուր դիրքեր են զբաղեցնում ոչ միայն տնտեսության, այլև քաղաքականության մեջ։ Ցավոք, Ռուսաստանում թուրք հասարակության կյանքի այս կողմի մասին քիչ բան է հայտնի։ Ինչպես նաև Երևանով մայրաքաղաքով Հայաստանի ստեղծման իրական պատմության մասին,այն մասին, թե երկրի տարածքների ձևավորման գործում ինչպիսի դեր են խաղացել քաղաքական խաղերը։ Ո՞ւմ էր ձեռնտու օգտագործելով հայկական գործոնը հրկիզել Օսմանյան կայսրությունը, և ինչ նպատակներով։ Եթե չլինեին նշված քաղաքական խաղերը և դաշնակցական սադրանքները, ապա հայերը այդպես էլ կապրեին Թուրքիայում։ Մյուս ժողովուրդների հետ խաղաղության մեջ։ Այնպես որ, լուրջ խոչընդոտներ չեմ տեսնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ Առավել ևս, չնայած սահմանի փակմանը, Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև շփումները չեն դադարել։ Բայց սա առանձին և մեծ թեմա է։

    Caliber.Az

    Դիտումներ: 180

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Սարմատները, թուրքերը և արդիականությունը Զրույց՝ Դմիտրի Չերնիշևսկու հետ

22 Ապրիլի 2024 - 18:07

ՀԱՊԿ. ներքին պատերազմներ և ռազմական դաշինքի ապագան Սաբիթովն և Մուլլոջանովը՝յ Caliber.Az-կայքում

22 Ապրիլի 2024 - 15:55

«Ռուս խաղաղապահները Ղարաբաղից հեռացան, որովհետև...» Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

19 Ապրիլի 2024 - 11:54

Ինչո՞ւ է Վուչիչը զանգահարել Ալիևին Պարզաբանում է Ստեվան Գայիչը

17 Ապրիլի 2024 - 16:17

«Հայաստանը՝ խաղազինվոր է Արևմուտքի խաղում» Մեժևիչը և Կորնիեչենկոն՝ Caliber.Az-կայքում

18 Ապրիլի 2024 - 10:06

«Խաղաղություն Ադրբեջանի հետ՝ Հայաստանի համար գոյատևման միակ բանաձևն է» փորձագետների կարծիքը՝ Caliber.Az-կայքում

13 Ապրիլի 2024 - 13:00
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Նախագահ. 6 հազար նախկին վերաբնակներ արդեն վերադարձել են իրենց պապենական հողեր

    26 Ապրիլի 2024 - 18:32

    ԱՀ ԱԳՆ. Եվրախորհրդարանի բանաձևը խաթարում է մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում

    26 Ապրիլի 2024 - 18:17

    Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Գերմանիային՝ COP29-ի հետ կապված Ադրբեջանին աջակցելու համար

    26 Ապրիլի 2024 - 18:11

    Բեռլինում կայացել է Ալիևի ու Բերբոքի հանդիպումը

    26 Ապրիլի 2024 - 18:05

    Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները

    26 Ապրիլի 2024 - 17:50

    Ալիև. COP29-ը մեզ թույլ կտա Գլոբալ հարավի երկրներին ներգրավել մեր ընդհանուր օրակարգի իրականացմանը

    26 Ապրիլի 2024 - 17:25

    Ալիև. Մենք պետք է ոչ միայն լավ կազմակերպենք COP29-ը, այլև հասնենք լավ արդյունքների

    26 Ապրիլի 2024 - 16:38

    Աղդամում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

    26 Ապրիլի 2024 - 16:32

    Ահա թե ինչպես են Գերմանիայում ադրբեջանցիները դիմավորում նախագահ Ալիևին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 16:14

    Ալիև. Ավանդական էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն կլիմայի փոփոխության հարցում

    26 Ապրիլի 2024 - 15:55

    Մեկնարկել է Ալիևի և Շոլցի դեմ առ դեմ հանդիպումը

    26 Ապրիլի 2024 - 15:43

    Իլհամ Ալիևը մասնակցել է Պետերսբերգի` «15-րդ կլիմայական երկխոսության բարձր մակարդակի» սեգմենտին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 15:28

    Ազգային գաղափարի առանձնահատկությունները

    «Հին աշխարհի հիստերիկները»

    26 Ապրիլի 2024 - 14:30

    COP29-ի անցկացումը Բաքվում՝ կանաչ էներգիայի ոլորտում մեր գործունեության ճանաչումն է

    Ալիևը՝ Պետերսբերգում

    26 Ապրիլի 2024 - 13:57

    Խոջավենդում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Ապրիլի 2024 - 12:57

    Ալիևը՝ COP29-ի ակտիվ նախապատրաստման գործընթացի մասին

    26 Ապրիլի 2024 - 12:55

    Ավարտվել են «Ալիք-2024» համատեղ մարտավարական զորավարժությունները

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 12:28

    Խանքենդիի զենքից մաքրումը շարունակվում է

    Նոր թվեր

    26 Ապրիլի 2024 - 12:07

    Մենք հայրենիք ենք վերադառնում գլուխներս բարձր, որպես հաղթանակած ժողովուրդ. Մաթանաթ Մամեդովա

    26 Ապրիլի 2024 - 11:42

    Ֆիզուլիի բնակիչ. Հայրենիք եմ վերադառնում որդուս, հարսիս և թոռներիս հետ

    26 Ապրիլի 2024 - 11:01

    Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին COP29-ում

    26 Ապրիլի 2024 - 10:56

    Միլլի Մեջլիսը Եվրախորհրդարանի բանաձևը որակել է կանխակալ և ոչ օբյեկտիվ

    26 Ապրիլի 2024 - 10:27

    Ադրբեջանում ՌԴ դեսպանը Բաշկորտոստանի փոխվարչապետի հետ քննարկել է միջտարածաշրջանային համագործակցությունը

    26 Ապրիլի 2024 - 10:02

    Ֆիզուլիի ևս 140 բնակիչներ վերադառնում են տուն

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Ապրիլի 2024 - 09:46

    Նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա

    26 Ապրիլի 2024 - 09:05

    Ադրբեջանի նախագահի ինքնաթիռն առաջին անգամ չվերթ է իրականացրել Ֆիզուլիի օդանավակայանից Բեռլին

    26 Ապրիլի 2024 - 08:53

    Սիմոնյան. Լեգիտիմ սահմանը խաղաղության երաշխիք է

    25 Ապրիլի 2024 - 23:02

    Ավարտվել է Ժապարովի այցն Ադրբեջան

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 22:49

    Փաշինյանի աշխատակազմը՝ բողոքի ցույցերի մասին. Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է գնում

    25 Ապրիլի 2024 - 22:47

    Մուխթար Բաբաև. Ադրբեջանը հասկանում է, որ պետք է օրինակ ծառայի կլիմայի փոփոխության դեմ պայքարում

    25 Ապրիլի 2024 - 22:34

    Զախարովա. Հայկական ԶԼՄ-ներն անամոթաբար խեղաթյուրում են Ռուսաստանի ղեկավարության խոսքերը

    25 Ապրիլի 2024 - 17:42

    Ալիևը՝ «Մեկ Չինաստանի» քաղաքականության և Միջին միջանցքի ապագայի մասին

    25 Ապրիլի 2024 - 17:23

    Ալիևը Միշելին հրավիրել է COP29

    25 Ապրիլի 2024 - 17:17

    Սիյարտո. Հունգարիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

    25 Ապրիլի 2024 - 17:15

    Ալիև. Պոտենցիալ կերպով Հայաստանը կարող է լինել ադրբեջանական գազի ստացող

    25 Ապրիլի 2024 - 16:35

    Ալեն Սիմոնյան. Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը

    25 Ապրիլի 2024 - 16:11

    Ադրբեջանա-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդունքներով արձանագրություն է ստորագրվել

    25 Ապրիլի 2024 - 15:58

    Խոջալիում նոր գերեզման է հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 15:42

    Արամ Ա-ի հիմարության նոր սահմանները

    Կրքեր առասպելի վերաբերյալ

    25 Ապրիլի 2024 - 15:38

    Հունգարիայի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման մեկնարկի մասին

    25 Ապրիլի 2024 - 15:34

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ