Քաղաքականություն
A+
A-
«Խաղաղ գործընթացը չի կարող ձևաչափի պատանդը լինել». Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար
24 Հունիսի 2022 17:35
Ադրբեջանի համար առաջնահերթությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելը։ Բանակցային գործընթացը չի կարող ձևաչափի պատանդը լինել:
Ինչպես տեղեկացնում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագրի վերաբերյալ լրագրողի հարցին:
Նրա խոսքով, ադրբեջանական կողմը չէր հրաժարվում Մինսկի խմբի հետ շփումներից. «Սակայն, նույնիսկ պատերազմից մեկ տարի անց որևէ գործնական առաջարկ չենք ստացել Մինսկի խմբից»:
Caliber.Az
Դիտումներ: 154