«Ղարաբաղում նոր պատերազմի դեպքում Հայաստանը կկորցնի վերահսկողությունը Զանգեզուրի վրա»
    Փորձագետների կարծիքներ

    Հարցազրույց  27 Հունիսի 2022 - 17:23

    Մաթանաթ Նասիբովա
    Caliber.Az

    Ինչպես արդեն հաղորդվել է՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը «Twitter»-ում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունների վիճակը։ ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել երկկողմ շփումների դրական խթանը՝ կողմերին դեպի տարածաշրջանում խաղաղության և կայունության հետագա առաջխաղացման կոչ անելով։

    Հետկոնֆլիկտային ժամանակահաշրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մեջ ԱՄՆ-ի ակտիվացման, ինչպես նաև բանակցային գործընթացում իրեն սպառած ԵԱՀԿ ՄԽ-ին հրելու Երևանի փորձերի մասին իրենց պատկերացումներով Caliber.Az-ի հետ են կիսվել ադրբեջանցի առաջատար փորձագետները։

    Այսպես, ինչպես համարում է Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը՝ Ամերիկայի Միացիալ Նահանգները աշխարհում միակ գերտերություն է և Հարավային Կովկասի խնդիրների նկատմամբ պետքարտուղարի մակարդակով նրա ուշադրությունը կարելի է միայն ողջունել։

    «Հասկանալի է, որ ԱՄՆ-ը ամենազորը չէ և ի վիճակի չէ լուծել բոլոր համաշխարհային խնդիրները, բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ այնտեղ, որտեղ ԱՄՆ-ը չի մասնակցում, որպես կանոն, կազմավորվում է անհաղթահարել փակուղի։ Անկասկած, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետքարտուղար Բլինկենի զանգերը՝ դրական նշան են։ Չեմ կարծում, որ խոսակցությունների թեման բացառապես եղել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, թեև, անպայման, այն գրավել է նշմարելի տեղ։ Ավելի շուտ քննարկվել են հայ-թուրքական սահմանների ապաշրջափակումը, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, հաղորդակցությունների բացումը և հավանական է իրանական օրակարգը, որը գնալով ավելի է լարվում։ Շատ կարևոր է, թե ինչ դիրքորոշում կգրավեն Ադրբեջանը և Հայաստանը։ Հնարավոր է նրանց նախազգուշացնում են ինչ որ ռիսկերի մասին, որը, իմ կարծիքով, նույնպես միանգամայն կարևոր նրբություն է։

    Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Փաշինյանի հետ զրույցի ժամանակ Բլինկենը, իբր թե ընդգծել է, որ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պատրաստ է օգնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ապա դա կասկածանքի տեղիք է տալիս։ ԱՄՆ-ը այս կամ այն գործընթացներին մասնակցելու համար չունի Մինսկի խմբի մանդատի կարիքը։ ԱՄՆ-ը ի վիճակի է միջազգային այս կամ այն խնդիրների հարցերով իր կարծիքը և խորհուրդները արտահայտել, օգնություն ցուցաբերել առանց սնանկացած Մինսկի խմբի։ Փաշինյանի և Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության համար, որոնք այդ Մինսկի խմբից կառչում են, որպես Ղարաբաղի այսպես կոչված «կարգավիճակի» շուրջ քննարկումների վերակենդանացման միակ հնարավորություն՝ ընդամենը հոգեբուժություն է։ Որովհետև Ադրբեջանը միանշանակ հայտարարում է, որ ի դեմս Մինսկի խմբի՝ նման միջնորդային ձևաչափի մասին խոսք անգամ չի ուզում լսել։ Ֆրանսիան նրանից հետո, երբ բացահայտ գրավեց հայաստանամետ դիրքորոշում, (Սենատը ընդունեց անօրինական բանաձև) հասկանում է, որ ինչ որ միջնորդական առաջարկություններով խցկվելը անիմաստ է և այդ համատեքստում նրա հետ ոչ ոք չի խոսի։ Հետևաբար Ֆրանսիան նախընտրեց միջնորդական առաքելությունը վերահղել Եվրամիության նախագահ Շառլ Միշելին։

    Իսկ Ռուսաստանը առանց այդ էլ, որպես 2020 թվականի Երկրորդ ղարաբաղյան պատերասզմի ավարտի մասին ընդունված Եռակողմ հայտարարության կողմ, մասնակցում է այդ գործընթացին։ Հետևաբար, եթե ԱՄՆ-ը հետաքրքրություն է դրսևորում հայ-ադրբեջանական կարգավորման բանակցությունների առաջխաղաղցման նկատմամբ, խնդրեմ համեցեք։ Սակայն ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահի կարգավիճակում Վաշինգտոնի միջնորդական մասնակցության մասին խոսք անգամ չի կարող լինել։ Կարծում եմ, տեղին կլինի հիշեցնել այն մասին, թե ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտաքին գործերի նախարարին բացահայտ հայտարարեց, որ Մինսկի խումբը չկա և միտք չունի նրա հետ ինչ որ ակնկալումներ կապել։

    Մյուս կողմից, եթե ԱՄՆ-ի նախագահը չի ցանկանում խոսել Ռուսաստանի նախագահի հետ, եթե ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները ոչ մի խնդրի կապակցությամբ չեն կարողանում շփվել, ապա ի՞նչ իմաստ ունի խոսել Մինսկի խմբի համանախագահության մասին՝ դրանով հանդերձ նկատի ունենալով համապատասխան արտգործնախարարությունների երկրորդ և երրորդ կարգի պաշտոնյաներին։ Նրանք առաջ էլ ոչինչ չէին անում, զբաղվում էին ընդամենը դիվանագիտական զբոսաշրջությամբ, ուստի չեմ կարծում, որ ԵԱՀԿ ՄԽ-ի նման բնույթի անգործունյա գոյության խրախուսման անհրաժեշտությունը նույնիսկ հենց ԱՄՆ-ի շահերի օգտին է»,- ասել է Ռասիմ Մուսաբեկովը։

    Նրա կարծիքը գործնականում չի տարբերվում իրադարձությունների վերաբերյալ Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուգարովի տեսակետից։ Նա կասկած չունի, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը գտնվում է Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշման հարթությունում, և դա անհրաժեշտ է շտկել։

    «Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի ակտիվության բարձրացումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը և Իրանը փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը տարածաշրջանում։ Դրանով հանդերձ, Արևմուտքը, կարծես թե մնում է առանց տարածաշրջանային իրավիճակի վրա ազդելու ինչ որ հնարավորության ընդհանրապես, իսկ մասնավորապես, երկարաժամկետ առճակատման վրա։ Այսինքն՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն օգտագործվում է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի դերի բարձրացման, որպես այդ ուղղությամբ Իրանի ու Ռուսաստանի ակտիվացմանը հակազդելու համար։ Այս նույն համատեքստում և պետք է գնահատել նաև ԿՀՎ ղեկավար Բերնսի այցը Հայաստան, քանի որ դա ընդհանուր գիծ է, որը փորձում է իրականացնել ԱՄՆ-ը»,- ասել է դիվանագետը։

    Զուլֆուգարովի գնահատումներով, ակնհայտ է, որ հայկական կողմը ապարդյուն, բայց համառորեն փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը խրել բանակցային գործընթացի մեջ։

    «Սա միակ ձևաչափն է, որով նա դեռ հույս ունի ազդել Ղարաբաղի իրավիճակի վրա։ Այնուամենայնիվ, ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնման ոչ մի հնարավորություն չունի, և դա Երևանում ամենայն հավանականությամբ հասկանում են, թեև չգիտես ինչու դեռ փորձում են իրենց դիրքավորել որպես Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավոր՝ մեծախոսելով այսպես կոչված «կարգավիճակի» մասին,- շարունակել է քաղաքագետը։

    Մինչդեռ նա չի բացառում Ղարաբաղում հակամարտության սրման մեծ հավանականությունը։

    «Դա ինչ-որ չափով պայմանավորված է արևմտամետ կողմնորոշմանը լիովին անցնելու Հայաստանի պատրաստակամության հետ։ Ակնհայտ է, որ Հայաստանի ղեկավարության այս քաղաքականության վրա ազդելու իր կարողության նվազման ֆոնին Ռուսաստանը փորձում է տարածաշրջանում վերահսկողություն պահպանել ոչ թե ողջ երկրի, այլ առնվազն Զանգեզուրի, որպես առանցքային կետի նկատմամբ, որի միջոցով Մոսկվան հաշվարկում է ստանալ՝ նախ և առաջ երկաթուղային կապ իր կարևոր տնտեսական գործընկերների հետ, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը և այնուհետև Պարսից ծոցի երկրների հետ, հնարավոր է նաև Հնդկաստանի հետ։ Ուստի այս դեպքում Զանգեզուրի միջանցքը ռազմավարական նշանակություն է ձեռք բերում Ռուսաստանի համար, և նա մինչև վերջ պայքարելու է դրա նկատմամբ վերահսկողության համար։ Սա հասկանում են նաև ԱՄՆ-ում, և, հետևաբար, որոշ արևմտյան ուժեր, ամենայն հավանականությամբ, կփորձեն խոչընդոտել Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցությանը»,- հավաստիացնում է ադրբեջանցի դիվանագետը՝ ընդգծելով, որ Ղարաբաղում հակամարտության նոր փուլի դեպքում Հայաստանը կարող է լիովին կորցնել վերահսկողությունը Զանգեզուրի վրա։

    Caliber.Az

    Դիտումներ: 161

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Սարմատները, թուրքերը և արդիականությունը Զրույց՝ Դմիտրի Չերնիշևսկու հետ

22 Ապրիլի 2024 - 18:07

ՀԱՊԿ. ներքին պատերազմներ և ռազմական դաշինքի ապագան Սաբիթովն և Մուլլոջանովը՝յ Caliber.Az-կայքում

22 Ապրիլի 2024 - 15:55

«Ռուս խաղաղապահները Ղարաբաղից հեռացան, որովհետև...» Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

19 Ապրիլի 2024 - 11:54

Ինչո՞ւ է Վուչիչը զանգահարել Ալիևին Պարզաբանում է Ստեվան Գայիչը

17 Ապրիլի 2024 - 16:17

«Հայաստանը՝ խաղազինվոր է Արևմուտքի խաղում» Մեժևիչը և Կորնիեչենկոն՝ Caliber.Az-կայքում

18 Ապրիլի 2024 - 10:06

«Խաղաղություն Ադրբեջանի հետ՝ Հայաստանի համար գոյատևման միակ բանաձևն է» փորձագետների կարծիքը՝ Caliber.Az-կայքում

13 Ապրիլի 2024 - 13:00
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Ազգային գաղափարի առանձնահատկությունները

    «Հին աշխարհի հիստերիկները»

    26 Ապրիլի 2024 - 14:30

    COP29-ի անցկացումը Բաքվում՝ կանաչ էներգիայի ոլորտում մեր գործունեության ճանաչումն է

    Ալիևը՝ Պետերսբերգում

    26 Ապրիլի 2024 - 13:57

    Խոջավենդում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Ապրիլի 2024 - 12:57

    Ալիևը՝ COP29-ի ակտիվ նախապատրաստման գործընթացի մասին

    26 Ապրիլի 2024 - 12:55

    Իլհամ Ալիևը մասնակցում է «Պետերսբերգի 15-րդ կլիմայական երկխոսության» բարձր մակարդակի հատվածին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 12:28

    Ավարտվել են «Ալիք-2024» համատեղ մարտավարական զորավարժությունները

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 12:28

    Խանքենդիի զենքից մաքրումը շարունակվում է

    Նոր թվեր

    26 Ապրիլի 2024 - 12:07

    Մենք հայրենիք ենք վերադառնում գլուխներս բարձր, որպես հաղթանակած ժողովուրդ. Մաթանաթ Մամեդովա

    26 Ապրիլի 2024 - 11:42

    Ֆիզուլիի բնակիչ. Հայրենիք եմ վերադառնում որդուս, հարսիս և թոռներիս հետ

    26 Ապրիլի 2024 - 11:01

    Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին COP29-ում

    26 Ապրիլի 2024 - 10:56

    Միլլի Մեջլիսը Եվրախորհրդարանի բանաձևը որակել է կանխակալ և ոչ օբյեկտիվ

    26 Ապրիլի 2024 - 10:27

    Ադրբեջանում ՌԴ դեսպանը Բաշկորտոստանի փոխվարչապետի հետ քննարկել է միջտարածաշրջանային համագործակցությունը

    26 Ապրիլի 2024 - 10:02

    Ֆիզուլիի ևս 140 բնակիչներ վերադառնում են տուն

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Ապրիլի 2024 - 09:46

    Նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա

    26 Ապրիլի 2024 - 09:05

    Ադրբեջանի նախագահի ինքնաթիռն առաջին անգամ չվերթ է իրականացրել Ֆիզուլիի օդանավակայանից Բեռլին

    26 Ապրիլի 2024 - 08:53

    Սիմոնյան. Լեգիտիմ սահմանը խաղաղության երաշխիք է

    25 Ապրիլի 2024 - 23:02

    Ավարտվել է Ժապարովի այցն Ադրբեջան

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 22:49

    Փաշինյանի աշխատակազմը՝ բողոքի ցույցերի մասին. Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է գնում

    25 Ապրիլի 2024 - 22:47

    Մուխթար Բաբաև. Ադրբեջանը հասկանում է, որ պետք է օրինակ ծառայի կլիմայի փոփոխության դեմ պայքարում

    25 Ապրիլի 2024 - 22:34

    Զախարովա. Հայկական ԶԼՄ-ներն անամոթաբար խեղաթյուրում են Ռուսաստանի ղեկավարության խոսքերը

    25 Ապրիլի 2024 - 17:42

    Ալիևը՝ «Մեկ Չինաստանի» քաղաքականության և Միջին միջանցքի ապագայի մասին

    25 Ապրիլի 2024 - 17:23

    Ալիևը Միշելին հրավիրել է COP29

    25 Ապրիլի 2024 - 17:17

    Սիյարտո. Հունգարիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

    25 Ապրիլի 2024 - 17:15

    Ալիև. Պոտենցիալ կերպով Հայաստանը կարող է լինել ադրբեջանական գազի ստացող

    25 Ապրիլի 2024 - 16:35

    Ալեն Սիմոնյան. Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը

    25 Ապրիլի 2024 - 16:11

    Ադրբեջանա-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդունքներով արձանագրություն է ստորագրվել

    25 Ապրիլի 2024 - 15:58

    Խոջալիում նոր գերեզման է հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 15:42

    Արամ Ա-ի հիմարության նոր սահմանները

    Կրքեր առասպելի վերաբերյալ

    25 Ապրիլի 2024 - 15:38

    Հունգարիայի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման մեկնարկի մասին

    25 Ապրիլի 2024 - 15:34

    Ադրբեջանում COP29-ը` խաղաղ ճանապարհին առաջընթացի արդյունք է

    Նախագահ Ալիևի ելույթից

    25 Ապրիլի 2024 - 15:29

    Համայնք. ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցները՝ քաղաքական ճնշման գործիք

    25 Ապրիլի 2024 - 15:01

    Ադրբեջանն ու ԱՄՆ-ը քննարկել են ֆինանսական ոլորտում նորարարական ծառայությունների կարգավորման հարցը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Ապրիլի 2024 - 14:48

    Սիյարտո. Ադրբեջանի հետ համագործակցությունը նպաստում է Հունգարիայի էներգետիկ անվտանգությանը

    25 Ապրիլի 2024 - 14:24

    Միքայիլ Ջաբբարովը շնորհավորել է ձեռներեցներին

    25 Ապրիլի 2024 - 14:22

    Խանքենդիի զենքից մաքրման գործընթացը շարունակվում է

    Նոր ցուցակ

    25 Ապրիլի 2024 - 13:54

    Հիքմեթ Հաջիև. Ֆիզուլին վերածնվում է 30 տարվա օկուպացիայից հետո մնացած ավերակներից

    25 Ապրիլի 2024 - 13:25

    Ալիևն ու Ժապարովը ծանոթացել են Աղդամի Փանահալի խանի պալատում իրականացվող աշխատանքներին

    25 Ապրիլի 2024 - 13:12

    Ադրբեջանական բանակը ոտքի է հանվել «տագնապ» ազդանշանով, նախարարը ժամանել է հրամանատարական կետ

    Զորավարժությունների ԼՈՒՍԱՆԿԱՐ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    25 Ապրիլի 2024 - 12:50

    Քաղաքագետ Քոչինյան. Թուրքիայի հետ լավ հարաբերությունները բխում են Հայաստանի շահերից

    25 Ապրիլի 2024 - 12:36

    ՄԱԿ է ներկայացվել է Ադրբեջանի զեկույցը Խոշտանգումների դեմ կոնվենցիայի վերաբերյալ

    25 Ապրիլի 2024 - 11:33

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ