ADEX-ում Ղազախստանը ներկայացրել է Ադրբեջանի կին օդաչուի անունով կոչված ԱԹՍ ԼՈՒՍԱՆԿԱՐ
«Ղազախստան Ինժեներինգ» ազգային ընկերությունը ADEX-2022 Ադրբեջանի չորրորդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսում և Securex Caspian-2022 «Ներքին անվտանգություն, պահպանություն և փրկարարական տեխնիկա» 13-րդ միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է պաշտպանական նշանակության նորագույն արտադրանքներ:
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, «Լեյլա» անունով ղազախական անօդաչու թռչող սարքը կարող է կիրառվել գյուղատնտեսության և նավթագազային արդյունաբերության, երկրաբանության ոլորտներում ինչպես նաև մոնիտորինգի, որոնողափրկարարական աշխատանքներում։
«Լեյլա» անունը անօդաչու թռչող սարքին տրվել է՝ ի պատիվ Ադրբեջանի և Կովկասի առաջին կին օդաչու Լեյլա Մամեդբեկովայի, ով Հայրենական մեծ պատերազմի տարիներին պատրաստել է ավելի քան չորս հազար դեսանտային և օդաչու։
ԱԹՍ-ի թռիչքի արագությունը կազմում է 160 կիլոմետր/ժամ, առավելագույն բարձրությունը՝ մինչև 3,5 կիլոմետր, թռիչքի տևողությունը՝ մինչև հինգ ժամ, հեռահարությունը՝ 80-100 կիլոմետր: