AFFA-ն՝ Չեմպիոնների լիգայի խաղում հայերի սադրանքի մասին
«AFFA-ն տեղեկացվել է Երևանում Ադրբեջանի դեմ սադրանքի մասին».
Այդ մասին Сaliber.Az-ին ասել է AFFA-ի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆիրուզ Աբդուլլան՝ մեկնաբանելով ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Փյունիկ» (Հայաստան) և «Սվերնա Զվեզդա» (Սերբիա) խաղում հայ երկրպագուների սադրանքը։
Օգոստոսի 9-ին կայացած խաղում հայ ազգայնականները պաստառներ են պահել՝ «Ղարաբաղը Հայաստան է», «Կոսովոն Սերբիա է» անգլերեն գրություններով։ Բացի այդ, երկրպագուներից մեկը խաղադաշտ է վազել՝ պաստառով, որի վրա հայերեն գրված է եղել՝ «Չենք տա Աղավնոն (Լաչինի Զաբուխ գյուղը)»։
Այդ կապակցությամբ AFFA-ն օրվա ընթացքում կդիմի ՈՒԵՖԱ-ին. «Իրավական ընթացակարգերի համաձայն՝ AFFA-ն պատշաճ կարգով բողոք կուղարկի ՈՒԵՖԱ։ Մեկ օրվա ընթացքում նամակ կուղարկվի ՈւԵՖԱ»։
Զաբուխ գյուղը օկուպացվել է 1992 թվականի մայիսին։ Այնտեղ բնակվող հայերին զգուշացվել է հեռանալ գյուղից՝ արդեն իսկ այլընտրանքային ճանապարհ կառուցելու պատճառով։