Արզու և Լեյլա Ալիևաները Բահրեյնում մասնակցել են արվեստի ցուցահանդեսի շնորհանդեսին
Բահրեյնի հայտնի արվեստի կենտրոնում կայացել է MAMA «Մայր բնություն» արվեստի միջազգային ցուցահանդեսի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցել են Հեյդար Ալիևի Հիմնադրամի փոխնախագահ, IDEA հասարակական միավորման հիմնադիր և ղեկավար Լեյլա Ալիևան և Արզու Ալիևան։
Ինչպես տեղեկացնում է Report-ը, ցուցահանդեսը, որը հաջողությամբ է մեկնարկել Բաքվի Հեյդար Ալիևի կենտրոնում՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 29-րդ նստաշրջանի (COP29) շրջանակներում, Բահրեյնում տեղի ունեցած շնորհանդեսով իր ճանապարհորդությունն է սկսում աշխարհին կլիմայի փոփոխության մասին կարևոր ուղերձ հղելով։
Հեյդար Ալիևի Կենտրոնի, IDEA-ի, Բահրեյնի արվեստի հիմնադրամի և Բահրեյնի մշակույթի և հնությունների վարչության կողմից կազմակերպված ցուցահանդեսը շրջակա միջավայրի պաշտպանության կոչ է արվեստի միջոցով: