twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ինքնաբավություն արտաքին օգնության փոխարեն Ադրբեջանի նոր իրողություններ

03 Մարտի 2025 13:10

Յուրաքանչյուր պետություն ունի զարգացման տարբեր ժամանակահատվածներ: Մենք բոլորս հիանալի հիշում ենք Ադրբեջանի անկախության վերականգնումից հետո առաջին տարիները։ Մեր երկիրը բախվեց Հայաստանի կողմից ռազմական ագրեսիայի, ինչի արդյունքում Ադրբեջանի տարածքի 20%-ը հայտնվեց օկուպացիայի տակ։ Դրան գումարած, կային ավելի քան մեկ միլիոն փախստականներ և հարկադիր վերաբնակներ, որոնց պետք էր ինչ-որ տեղ տեղավորել, ինչը պետական բյուջեի չափազանց ցածր եկամուտների պայմաններում հսկայական խնդիր էր:
 
Բայց այս ամենն անցյալում է։ Այժմ Ադրբեջանը հանդիսանում է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնած երկիր։ Մեր պետությունը հանդիսանում է Հարավային Կովկասի ճանաչված քաղաքական, տնտեսական և ռազմական առաջնորդ։ Ինչպես նաև նշենք, որ ժամանակին արտաքին օգնությունից կախված մեր երկիրը վերածվել է մի պետության, որն ինքն է ֆինանսական օգնություն ցուցաբերում։ Բացի այդ, ինչպես վերջերս կայացած Համաշխարհային բանկի 2024 թվականի Համաշխարհային զարգացման զեկույցին (WDR) նվիրված միջոցառմանը հայտարարել է՝ Հարավային Կովկասի հարցերով Համաշխարհային բանկի (ՀԲ) տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսը՝ Ադրբեջանի առջև՝ միջին եկամուտ ունեցող երկրների խմբից բարձր եկամուտ ունեցող երկրների խումբ անցնելու հնարավորություն է բացվում։ Նման փոխակերպումը նկատելի է նաև այլ ոլորտներում։
 
Այս կապակցությամբ օրինաչափ հարց է ծագում՝ հետագա փոխգորակցության մասին այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը (ՄԱԿ ՓՀԳ) և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ): Caliber.Az-ի խմբագրության տրամադրության տակ առկա տեղեկատվության համաձայն՝ այս կառույցների Բաքվի գրասենյակներն արդեն ծանուցվել են համագործակցության ձևաչափի վերանայման անհրաժեշտության մասին, առավել ևս, նրանց ասվել է, որ նրանք պետք է լքեն մեր երկիրը։ Եվ այս որոշումը նրանց հաղորդվել է համապատասխան մակարդակով։
 
Նշենք, որ հայտնի է՝ Լեհաստանում ՄԱԿ-ի գործակալությունների, մասնավորապես ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ ՓՀԳ-ի կողմից կազմակերպված փախստականների աջակցության որոշ կենտրոնները փակելու մասին։ Որպես «կապույտ կետեր» հայտնի այդ կենտրոնները, ստեղծվել էին 2022 թվականի մարտին՝ տարանցիկ գոտիներում, ինչպիսիք են սահմանային անցումները և երկաթուղային կայարանները՝ ուկրաինացի փախստականներին օգնելու համար: Նրանք  մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը դադարեցրեցին իրենց գործունեությունը՝ փախստականների փոփոխվող կարիքների և տեղական կազմակերպությունների և քաղաքապետարանների կողմից ղեկավարվող համայնքային կենտրոնների միջոցով ավելի կայուն աջակցության մեխանիզմներին անցնելու պատճառով:
 
Այնպես որ, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը «հեծանիվ չի հորինում»։ Մենք, անշուշտ, հիշում և գնահատում ենք այն օգնությունը, որը այս կազմակերպությունները ցուցաբերել են մեր երկրին՝  Ադրբեջանի անկախության վերականգնումից հետո առաջին տարիներին։ Այդ ժամանակահատվածում միջազգային մարդասիրական կազմակերպությունները բավականին կարևոր դեր են խաղացել բնակչությանը և ենթակառուցվածքներին աջակցելու գործում։ Սակայն այսօր իրավիճակը արմատապես փոխվել է. Ադրբեջանն ունի ուժեղ տնտեսություն, զարգացած ենթակառուցվածք և բավարար ռեսուրսներ՝ ծագող մարտահրավերները ինքնուրույն լուծելու համար:
 
Անցյալ տարի մեր արժութային պահուստներն աճել են ավելի քան 5 մլրդ դոլարով և այսօր հասել են 72 մլրդ դոլարի։ Այս ամենը մեր պետությանը թույլ է տալիս ինքնուրույն իրականացնել նախկին բռնի տեղահանվածներին Ղարաբաղ վերադարձի ծրագիրը։ Այս տարի Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնմանը հատկացվել է ավելի քան 4 մլրդ մանաթ։ Դրանով հանդերձ, վերջին երեք տարիների ընթացքում հաջողվել է նախկին հարկադիր վերաբնակներին վերադարձնել 10 բնակավայր։ Ընդհանուր առմամբ, այնտեղ արդեն ապրում և աշխատում է մոտ 30 հազար մարդ։
 
Ինչպես տեսնում ենք, մենք մեր ուժերով, առանց UNDP-ի ներկայացուցչության և ՄԱԿ-ի Փախստականների գործակալության օգնության՝ լիովին կատարարում ենք մեր գործերը։ Ընդհանուր առմամբ, մարդասիրական կազմակերպությունների աշխատանքի սովորական մեխանիզմները հնանում են։ Ադրբեջանը մնում է  բաց՝ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության համար, սակայն այդ համագործակցության նկատմաբ մոտեցումը պետք է համապատասխանի նոր իրողություններին։
 
Դրանով հանդերձ, չի կարելի անտեսել այն փաստը, որ որոշ միջազգային կազմակերպությունները անցած տարիների ընթացքում միակողմանի վարքագիծ են դրսևորել մեր երկրի նկատմամբ։ Մասնավորապես, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն բազմիցս քննադատության է ենթարկվել տարածաշրջանում իր գործունեության համար, հատկապես Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ադրբեջանական կողմը լուրջ կասկածներ ուներ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակի դեմ ԿԽՄԿ-ի հետախուզական գործունեության  հետ կապված։ Եղել են դեպքեր, երբ ԿԽՄԿ-ի մեքենաներով զենք ու զինամթերք են տեղափոխել հայ զինյալներին։ Այսպես, 2023 թվականի օգոստոսին Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը տարածել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ԿԽՄԿ-ի շտապօգնության մեքենան զենքով, զինամթերքով և ականներով շարժվում՝ Խանքենդի-Գայբալի-Դուքանլար-Խալֆալի հատվածում զինյալների դիրքերն ամրապնդելու համար։ Ավտոշարասյանն ուղեկցել է ռուս խաղաղապահների մեքենան։ Եվ նման դեպքերը քիչ չէին։ Բացի այդ, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ) բազմիցս արձանագրել է՝ ԿԽՄԿ-ի մեքենաներով այն ժամանակվա «գորշ գոտի»  մաքսայինում չհայտարարագրված բջջային հեռախոսների, դրանց պահեստամասերի, ծխախոտի և բենզինի տեղափոխման դեպքեր։
 
Բայց սա էլ դեռ ամենը չէ: Մենք բազմիցս համոզվել ենք նրանում, որ ԿԽՄԿ-ում տիրում են երկակի ստանդարտներ, հակաթուրքական շովինիզմ, հայկական սադրանքների խրախուսում, կատարյալ անտարբերություն ադրբեջանցիների խնդիրների նկատմամբ և այլն։ Եվ այս համատեքստում ինչպես կարելի է չհիշել մի շարք լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, թե ինչպես է 44-օրյա պատերազմի ընթացքում ԿԽՄԿ-ի աշխատակիցը տեղեկատվություն  փոխանցել ֆրանսիական հետախուզությանը։ Նրան, իհարկե, խայտառակ կերպով վտարեցին Ադրբեջանից։
 
Պետք չէ մոռանալ նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ կապված վերջին դեպքի մասին։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ներքին աուդիտի և հետաքննությունների վարչությունը աուդիտ է անցկացրել՝ Ադրբեջանում կազմակերպության ներկայացուցչությունում։ Աուդիտի արդյունքներով հայտնաբերվել են՝  կոռուպցիայի, կառավարման համակարգային թերությունների և թափանցիկության բացակայության հետ կապված լուրջ խախտումներ։ Մասնավորապես, 2023 թվականին կազմակերպությունը 754 570 ԱՄՆ դոլար է հատկացրել 23 տեղական ոչ կառավարական կազմակերպություններին (ՈԿԿ), որոնք չունեն համապատասխան պետական գրանցում։  Միջազգային ֆինանսավորում ստացող բոլոր ՈԿԿ-ների գրանցում պահանջող Ադրբեջանի ազգային օրենսդրության այս խախտումը մատնանշում է իրավական և էթիկական չափանիշների աղաղակող անտեսման մասին: Առավել ևս,  երկու նախածեռնությունների՝ ԵՄ-ի քաղաքացիական հասարակության ներուժի զարգացման ծրագրի և հակաականային գործողությունների ծրագրի շրջանակներում հատկացվել է 2,6 մլն դոլար (յուրաքանչյուրին 1,3 մլն): Սակայն աուդիտորները չեն բացահայտել դրամաշնորհ ստացողների անունները և չեն ներկայացրել հաշվետվություններ այն մասին, թե ինչպես են այդ միջոցները ծախսվել, այսինքն՝ միջոցների բաշխման գործընթացն իրականացվել է առանց հանրային վերահսկողության կամ թափանցիկության:
 
Ողջ վերը թվարկվածը ևս մեկ փաստարկ է՝ հօգուտ Ադրբեջանի փոխգործակցության աննպատակահարմարությանը այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են  UNDP-ն, ՄԱԿ ՓՀԳ-ն և ԿԽՄԿ-ն: Սա տրամաբանական քայլ է, որը հաստատում է, որ Ադրբեջանն այսօր կողմնակի մարդասիրական աջակցության կարիք չունի և ունակ է ինքնուրույն լուծել ցանկացած մարտահրավեր։ Փոխհարաբերությունների նոր փուլի մասին որոշումը օրինաչափ է և արտացոլում է Ադրբեջանի փոխված դերը միջազգային ասպարեզում։ Եվ կարևոր է, որպեսզի այդ կազմակերպությունները ըմբռնեն նոր իրողությունը։

Caliber.Az
Դիտումներ: 124

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Մեհրիբան Ալիևան գրառում է արել Ռամադան ամսվա մեկնարկի կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

276
01 Մարտի 2025 13:18
2

Հասանրիզի բնակիչ. Մենք աղոթում էինք մեր հայրենի հողերը վերադառնալու համար

188
03 Մարտի 2025 16:19
3

«Եվրադիտորդների» առաքելությունը շարունակում է լրտեսել Ադրբեջանի պայմանական սահմանին ՏԵՍԱՆՅՈՒԹ

181
01 Մարտի 2025 09:16
4

Ադրբեջանցի ծովային հետևակայինները կատարելագործել են սաստիկ սառնամանիքի պայմաններում մարտ վարելու հմտությունները ՏԵՍԱՆՅՈՒԹ

164
01 Մարտի 2025 10:09
5

Էներգետիկայի փոխնախարար. Ղարաբաղում արդեն ներդրվում են զրոյական արտանետումների նորագույն տեխնոլոգիաները

154
03 Մարտի 2025 17:59
6

Կանխվել է ադրբեջանական երգերի հայկական գրագողությունը

140
01 Մարտի 2025 10:45
7

Համայնք. ԱԽՎ-ն աջակցել է արևմտյան ադրբեջանցիների վերադարձին իրենց պատմական հողեր

131
03 Մարտի 2025 10:01
8

Ինքնաբավություն արտաքին օգնության փոխարեն Ադրբեջանի նոր իրողություններ

124
03 Մարտի 2025 13:10
9

«Հայաստանը փորձադաշտի դեր է կատարում Արևմուտքի քաղաքական խաղերի համար» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

103
03 Մարտի 2025 13:51
10

Հաջիևը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել ականային խնդրի վրա

95
03 Մարտի 2025 09:23
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading