Սոցիում
A+
A-
Հրապարակվել է Ադրբեջանում դատավորների թիվը
28 Փետրվարի 2025 12:49
Ներկայումս Ադրբեջանում աշխատում է 628 դատավոր։
Ինչպես տեղեկացնում է Caliber.Az-ը, այս մասին Ադրբեջանի դատավորների առաջին ֆորումում հայտարարել է Գերագույն դատարանի և դատաիրավական խորհրդի նախագահ Ինամ Քերիմովը։
Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս առաջին ատյանի դատարաններում ընտրվել և նշանակվել են շուրջ 140 նոր դատավորներ, ինչը թույլ է տվել դատական կորպուսի ներկայացուցիչների ընդհանուր թիվը հասցնել է ռեկորդային՝ 628 մարդու։
«Բացի այդ, ներկայումս ընտրության տարբեր փուլեր են անցնում ավելի քան 330 թեկնածուներ»,- նշել է Քերիմովը։
Նա նաև ընդգծել է, որ անցած տարի 550 դատավորներ անցել են բազմաթիվ որակավորման դասընթացներ և թրենինգներ։
Caliber.Az
Դիտումներ: 49