Միլլի Մեջլիսի պատգամավոր. Իրանը պետք է մտահոգվի Հայաստանի կողմից Արազ գետի աղտոտման փաստով
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը Իրանին կոչ է արել ուշադրություն դարձնել Հայաստանի կողմից Արազ գետի աղտոտման փաստին:
Ինչպես տեղեկացնում է Report-ը, այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Փարվանա Վելիևան՝ Հայաստանի օգտակար հանածոների պաշարների թվային քարտեզի շնորհանդեսին։
«Արազ գետը հոսում է նաև Իրանի տարածքով, և Հայաստանի հանքարդյունաբերությունը լրջորեն աղտոտում է այն։ Իրանը պետք է մտահոգված լինի այս հարցով»,- ասել է նա։
Վելիևան նշել է, որ Environmental Protection First-ի պատրաստած քարտեզը վկայում է այն մասին, որ Հայաստանը աղտոտում է տարածաշրջանի էկոլոգիան, և միջազգային հանրությունը պետք է ծանոթանա դրան[SS1] [SS2] [SS3] ։
«Մենք պետք է այս քարտեզը ներկայացնենք միջազգային կազմակերպություններին, որոնք զբաղվում են շրջակա միջավայրի պահպանության հարցերով ։ Բացի այդ, Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի ադրբեջանական և արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպությունները բնապահպանական մոնիտորինգ անցկացնեն այդ երկրի արդյունաբերական ձեռնարկություններում»,- ասել է պատգամավորը։