Սահիբ Մամեդով. Կանանց իրավունքների հարգումն ու պաշտպանությունը մեր ընդհանուր պարտքն է
Ադրբեջանում արհմիությունների անդամների կեսից ավելին կամ ստույգ 52,3%-ը կանայք են, և նրանց ընդհանուր թիվը գերազանցում է մեկ միլիոնը։
Ինչպես հայտնում է Report-ը, այս մասին՝ «Սահմանադրության և ինքնիշխանության տարվա» շրջանակներում կազմակերպված համաժողովում ասել է՝ Ադրբեջանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ԱԱԿ) նախագահ Սահիբ Մամեդովը։
«Նրանց սոցիալական բարեկեցության բարձրացմանն ուղղված տարբեր ծրագրեր են իրականացվում։ Կանանց իրավունքները հարգելը և պաշտպանելը մեր ընդհանուր պարտքն է։ Մենք ամեն ինչ կանենք, ՝հադարակական-քաղաքական կյանքում նրանց մասնակցության ավելացման համար»,- ասել է Մամեդովը։
Նա հավելել է, որ Ադրբեջանը դարձել է Արևելքում առաջին երկիրը, որը կանանց ձայնի իրավունք է տվել։
«Մենք այս հարցում առաջ ենք անցել ԱՄՆ-ից և եվրոպական որոշ երկրներից։ Կանանց նկատմամբ պետական քաղաքականությունը կարևոր դեր է խաղում գենդերային հավասարության ապահովման գործում։ Ադրբեջանցի կանայք ակտիվորեն մասնակցում են երկրի հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքին։ «Ժամանակակից Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի գործունեությունը օրինակ է բոլորիս համար»,- ասել է նա։