twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Արևմուտքը՝ ընդդեմ Արևմուտքի Համաշխարհային էլիտաները գլոբալ փոթորիկ են պատրաստում

04 Մարտի 2025 15:13

Իրադարձությունները, որոնք վերջին օրերին տեղի են ունենում  Ուկրաինայի շուրջ՝ դարձել են ժամանակակից աշխարհը սրտակտուր անող հակասությունների վկայություն։ Սպիտակ տան օվալաձև առանձնասենյակում վեճը հանդիսանում է ամեն ինչ, բայց միայն ոչ Ուկրաինայի հետ կապված մասնավոր դեպք՝ այն իր մեջ կենտրոնացրել է մի ճեղքվածքի պատկեր, որը ցնցել է արևմտյան աշխարհը: Կարելի է անվերջ կարեկցել տարածքային ամբողջականության համար պայքարող ուկրաինական ժողովրդին, սակայն, որքան շատ ես վերանայում Վաշինգտոնից իսկապես պատմական տեսանյութը, այնքան ավելի շատ ես հասկանում, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին այս հանդիպման ժամանակ արտահայտել է ոչ այնքան Ուկրաինայի, որքան համաշխարհային լիբերալ ճամբարի շահերը։
 
Այնուամենայնիվ, շատ չենք խորանա այս սկանդալի հանկարծակի փոփոխությունների մեջ։ Մեզ համար հիմա կարևոր է հասկանալ հասարակ մի բան՝ թերևս, 1938 թվականից ի վեր Արևմուտքը երբեք այնքան պառակտված չի եղել, որքան հիմա: Ալեհեր Եվրոպան ունի Ամերիկայի կարիքը, բայց ոչ թե Թրամփի Ամերիկայի, այլ լիբերալ ժողովրդավարության Ամերիկայի։ Հետևաբար Թրամփին պատերազմ է հայտարարվել։ Այնուամենայնիվ, եթե լինել լիովին ստույգ, ապա հենց Թրամփն է պատերազմ հայտարարել համաշխարհային լիբերալ էլիտային։ Ուկրաինան այս պատերազմում հանդես է գալիս որպես մեկնարկային քաշքշուկների հարթակ՝ մի վայր, որտեղից կարելի է սկսել գլոբալ մակարդակի բարեփոխումները:
 
Մարտի 2-ին Լոնդոնում կայացած Ուկրաինայի հարցով արտակարգ եվրոպական գագաթնաժողովը, բացի ընդհանուր խոսքերից ու որոշումներից, այլ բանով աչքի չընկավ։ Այսպես, օրինակ, երկրները պայմանավորվել են աշխատել՝ Ուկրաինայի հետ ռազմական գործողությունները դադարեցնելու ծրագրի շուրջ և մտադիր են այդ ծրագիրը քննարկել ԱՄՆ-ի հետ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Լոնդոնում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովը բնութագրել է որպես «լավ և անկեղծ բանավեճ»։
 
Մի տեսակ ալարկոտ է հնչում, և այս ալարկոտությունը հիանալի կերպով արտացոլում է լիբերալների խնդիրը։ Եթե Թրամփի նպատակը՝ ռուս-ուկրաինական պատերազմի արագ դադարեցնելը և մեծ նախագծերին անցնելն է, ապա լիբերալների նպատակը՝ խաղաղ գործընթացը ձգձգելն է և ԱՄՆ-ին ներքաշելն է իրենց մասնակցությամբ երկարաժամկետ և հիմնականում անպտուղ բանակցությունների մեջ։ Դրանով հանդերձ եվրոպացիները, իհարկե, մի փոքր կլարվեն եւ օգնություն կուղարկեն Ուկրաինա։ Եվ ամենակարեւորը՝ նրանք հույս ունեն, որ եթե Վաշինգտոնի ու Մոսկվայի ուղիղ բանակցությունները ձախողվեն, ապա Սպիտակ տունը, դեմքը չկորցնելու համար, պարզապես ստիպված կլինի շարունակել ռազմական օգնություն ուղարկել Կիև։ Այս համատեղ օգնությունը ճակատում բեկման չի հանգեցնի, բայց այն բավական կլինի նրա համար, որպեսզի վառելափայտ գցեն հակամարտության կրակի մեջ, ստիպեն այն ևս որոշ ժամանակ բոցավառվի և ամերիկյան պահպանողականներին թույլ չտալ հանգիստ շունչ քաշել  ու զբաղվել կառուցվածքային բարեփոխումներով:
 
Թրամփն ու նրա թիմը, իհարկե, դիմադրելու են։ Սակայն, նախքան կողմերից որևէ մեկի հաղթանակը, մեծ վտանգ կա, որ աշխարհը կսուզվի պատերազմի և քաոսի վիճակի մեջ: Եվրո-բյուրոկրատներից մեկը՝ Եվրամիության նախկին գլխավոր դիվանագետը, հենց այսպես է նկարագրել աշխարհը նրա սահմաններից դուրս. «Եվրոպան  այգի է, իսկ մնացած աշխարհը՝ ջունգլիներ», նման բնույթով, թերևս, արտահայտելով ոչ միայն իր արհամարական վերաբերմունքը այլ ժողովուրդների և մշակույթների նկատմամբ, այլ նաև այն ցանկությունը, թե ինչպես պետք է իրադարձությունները տեղի ունենան ապագայում։
 
Հավանական է մի սցենար, որի դեպքում ալեհեր Եվրոպայի վերնախավերը, որպեսզի թույլ չտան Թրամփի կողմից աշխարհի վերակազմավորում (մենք հիմա ձեռնպահ կմնանք նման վերակազմավորման բարոյական գնահատումից), կփորձեն հակամարտություններ ստեղծել մոլորակի տարբեր մասերում: Սա, նրանց մտահաղացմամբ՝ ամերիկյան առաջնորդին կշեղի ակտիվ, դրական օրակարգից և նրան կստիպի գործել ռեակտիվ, արձագանքել բռնության տարբեր բռնկումներին և վատնել թանկարժեք ժամանակը՝ իսկ նրա ժամանակը չէ որ ընդամենը չորս տարի է:
 
Չի բացառվում, որ Հարավային Կովկասը այն կետերից մեկն է, որտեղ համաշխարհային լիբերալ ակումբը կցանկանա վառել պատերազմի կրակը։ Սա նշանակում է, որ  Ադրբեջանն էլ միշտ պետք է պատրաստ լինի դիմակայել նման փորձերին, մանավանդ որ Փարիզը, որը հանդիսանում է լիբերալ ակումբի աշտարակներից մեկը, հսկայական ազդեցություն ունի Հայաստանի վրա՝ նրան զինելով և նախապատրաստելով ռեւանշի փորձի։
 
Այս պայմաններում մեր երկրի համար շատ կարևոր է շարունակել ապավինել սեփական ուժերին, որոնք հիմնված են՝ հզոր բանակի, հզոր տնտեսության և անկախ արտաքին քաղաքականության վրա։ Միայն այս բաղադրիչների ամբողջությունը կարող է նպաստել հզոր պետության պահպանմանը։ Իլհամ Ալիևի հաջող քաղաքականությունը մեր երկրին թույլ տվեց լուծել մեր հիմնական էկզիստենցիալ խնդիրը՝ տարածքային ամբողջականության վերականգնումը՝ ամենաբարդ աշխարհաքաղաքական պայմաններում։ Այս հաղթանակը ծառայեց պետության և ժողովրդի համերաշխության ամրապնդմանը։ Համաշխարհային փոթորկի այս դժվարին ժամանակաշրջանում նման համերաշխությունը ստեղծում է՝ ամենադաժան ճոճմանը դիմացկուն ամուր տախտակամած։

Caliber.Az
Դիտումներ: 536

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ադրբեջան. Արդարության հաղթանակ Ուրբիցիդից մինչև վերածնունդ

140
26 Դեկտեմբերի 2025 16:22
2

Հարավային Կովկասը բացում է ճանապարհներ, մինչդեռ 907-րդ ուղղումը արգելապատնեշներ է դնում Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

121
27 Դեկտեմբերի 2025 11:32
3

ՄՀՎԿ. Հայաստանում ընտրությունները հետաքրքրում են Ադրբեջանին

95
26 Դեկտեմբերի 2025 15:53
4

Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առաջընթացի և Ի.Ալիևի Վաշինգտոն այցի մասին

77
26 Դեկտեմբերի 2025 22:17
5

Ի.Ալիև. Սպորտի զարգացումը Ադրբեջանում պետական ​​քաղաքականություն է

76
26 Դեկտեմբերի 2025 16:39
6

AZAL-ի ինքնաթիռը խոցվել է. Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի և ICAO-ի համատեղ եզրակացությունը

64
26 Դեկտեմբերի 2025 13:14
7

Ադրբեջանի դեսպանատունը Պերուում բարեգործական միջոցառում է կազմակերպել

57
26 Դեկտեմբերի 2025 11:57
8

Ալիևը հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության ներքին զորքերի մասին» օրենքը

57
26 Դեկտեմբերի 2025 10:45
9

Ադեմ Մուհամմեդ Մահմուդ. Եթովպիան հետաքրքրված է ադրբեջանական ապրանքների ներմուծմամբ

57
26 Դեկտեմբերի 2025 10:13
10

Բակո Սահակյանը իր հակափաստարկներն է ներկայացրել մեղադրող կողմի հայտարարությունների առնչությամբ

54
26 Դեկտեմբերի 2025 09:34
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading