twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..

Նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ում. Ուղիղ հեռարձակում

Հարցազրույց
A+
A-

«Հայաստանը փորձադաշտի դեր է կատարում Արևմուտքի քաղաքական խաղերի համար» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

03 Մարտի 2025 13:51

Օրերս Հայաստանում ԵՄ-ի դիտորդական առաքելության երկրորդ տարեդարձի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ՝ եվրոպացի լրտեսների ղեկավար Մարկուս Ռիտերը հայտարարել է, որ «Բրյուսելում գիտեն, որ ադրբեջանական կողմը դժգոհ է նրանից, որ մենք այստեղ ենք, մենք հետևում ենք սահմանին իրավիճակին, չենք լրտեսում Ադրբեջանի դեմ, ոչ մեկին վնաս չենք պատճառում»։ Դրանով հանդերձ նա չի զարգացրել միտքն այն մասին, թե ընդհանրապես ինչու է «ադրբեջանական կողմը դժգոհ»։

Այս առաքելության նպատակների և նրա կողմից բանակցային գործընթացի խաթարման մասին՝ Caliber.Az-ի թղթակիցը զրուցել է ռուս քաղաքագետների հետ։
 
Այսպ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Ասլան Ռուբաևի կարծիքով, Եվրամիությունում հայկական լոբբին կարող է լինել այն ուժերից մեկը, որը փորձում է առաջ մղել տարածաշրջանում եվրոպական ուժերի ներկայության անհրաժեշտության մասին գաղափարը։
 
«Իհարկե, այն, թե ինչպես է առաքելության ներկայությունը ընկալվում երկու կողմերի կողմից, կարող է կախված լինել նրանց սեփական շահերից և նպատակներից։ Սակայն Ադրբեջանը իրավունք ունի առաքելության առկայությունը դիտարկել որպես միջամտություն իր ներքին գործերին կամ որպես աջակցություն հակամարտության մյուս կողմին, ինչը, ընդհանուր առմամբ, իրականում այդպես էլ կա, չէ որ Եվրամիությունը երբեմն բացահայտորեն գրավում է հայկական կողմը։ Ըստ էության, ԵՄ-ի առաքելության ղեկավարը նման հայտարարություններով հաստատում է, որ Բրյուսելին չի հետաքրքրում Բաքվի տեսակետը, իսկ «դիտորդների» առկայությունը թելադրված է նրանց ուղարկած երկրների շահերով, որոնք այլևս խաղաղապահ չեն հանդիսանում, եթե նրանք չեն փորձում հավասարակշռություն պահպանել և իրենք են դրանում խոստովանում»,- նշել է քաղաքագետը։
 
Միևնույն ժամանակ, մեկ այլ քաղաքագետ և հրապարակախոս Կիրիլ Սիտնիկովի կարծիքով, Մոսկվան արդեն  բազմիցս հայտարարել է այն մասին, որ Բրյուսելին բացարձակապես չի հետաքրքրում Հարավային Կովկասում խաղաղության և հանգստության հաստատման գործընթացը, իրականում ԵՄ-ն հետապնդում է շատ հստակ ցինիկ նպատակներ, որպեսզի խարխլել Ռուսաստանի թիկունքը, թուլացնի նրա դիրքերը Հարավային Կովկասում, ընդ որում այդ խաղը կրում է հատկապես սադրիչ բնույթ։
 
«ԵՄ-ի առաքելությունը վերջապես խոստովանել է, թե ինչ է իրեն հարկավոր Հարավային Կովկասում։ Պարզ է, որ ԵՄ-ն փորձում է իր կողմը գրավել Երևանը, բայց Հայաստանը, պարզապես իր աշխարհաքաղաքական դիրքի պատճառով չի կարող լինել ԵՄ-ի և նրա քաղաքականության ներկայացուցիչը Հարավային Կովկասում։ Առաջին հերթին այն պատճառով, որ տարածաշրջանի դերակատարների հիմնական մասը դեմ է նման դասավորությանը և նրանք ամեն կերպ կխոչընդոտեն իրադարձությունների նման զարգացմանը։ Դա չեն ցանկանում ինչպես Ադրբեջանը և Թուրքիան, այնպես  էլ Իրանը։ Նույնիսկ Վրաստանը, ըստ ամենայնի, չի ցանկանում լինել այս ծրագրի լոբբիստը, քանի որ դրանում վտանգ է տեսնում իր համար։ Ռուսաստանը նույնպես թույլ չի տա նման ներխուժում իր շահերի ոլորտ, որքան էլ որ հիմա խոցելի լինի։ Եթե միայն ժամանակավորապես, բայց մտքում պահելով պատասխան քայլը, հենց որ հնարավորություն ընձեռվի: ԵՄ-ում դա հիանալի հասկանում են, բայց դրանով հանդերձ շարունակում են սրել իրավիճակը, այդ թվում նաև Ադրբեջանին  նյարդայնացնելով սահմանին իրենց «հեռադիտակով պարերով», որպեսզի Երևանում ստեղծեն ինչ-որ ակտիվության տեսիլք։
 
Այս իմաստով ուզում ես միայն կարեկցել Հայաստանին, որը հիմա կատարում է զոհի դեր, ինչ որ փորձադաշտ Արեւմուտքի քաղաքական խաղերի համար, որտեղ հնարավոր է իրադարձությունների ամենատարբեր ելք։ Բայց նրա, այսպես ասած, գործընկերոջ «ձուլելու» գործընթացն արդեն սկսվել է։ Միանգամայն ակնհայտ է, որ այս գործընթացը կարագացվի Դոնալդ Թրամփի գալով, ով շուտով կսկսի վերանայել բայդենական քաղաքական նարատիվները Հարավային Կովկասում,  նա առայժմ չի հասել դրան։ Հասկանալի է, որ Թրամփը դեմ է Մոսկվայի վրա ավելորդ ճնշումներին և շահագրգռված է բարեկամական հարաբերություններ հաստատել այն երկրների հետ, որոնք գտնվում են Ռուսաստանի հետ սահմանի պարագծի երկայնքով։ Ադրբեջանը շատ լավ է համապատասխանում այս սահմանումներին և ԱՄՆ-ի համար հետաքրքիր է որպես գործընկեր։ Իսկ Հայաստանը կմնա գործերից դուրս, Վաշինգտոնի ազդեցության տակ գտնվող ԵՄ-ի առաքելությունը, ամենայն հավանականությամբ, կփակվի, իսկ Երևանը ստիպված կլինի ակտիվ երկխոսության մեջ մտնել Մոսկվայի և Բաքվի հետ, պարզապես այն պատճառով, որ այլ ելք չի ունենա»,- ամփոփել է Կ. Սիտնիկովը։

Caliber.Az
Դիտումներ: 456

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական սուտը

236
05 Օգոստոսի 2025 08:44
2

Eagle Partner 2025. հայկական զորավարժարանի մարտահրավերը Կրեմլին Փաշինյանը հեռացնում է Հայաստանը Ռուսաստանից

174
05 Օգոստոսի 2025 14:14
3

Քելբաջարում բեռնատար է պայթել հայկական ականի վրա. վիրավորվել են ադրբեջանցի զինծառայողներ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը

170
06 Օգոստոսի 2025 11:53
4

Ականի վրա ադրբեջանցի զինծառայող է պայթել

149
06 Օգոստոսի 2025 08:23
5

SOS. հայերը հիմա էլ հիքսոսներ են «Հին աշխարհի հիստերիկները»

144
05 Օգոստոսի 2025 15:43
6

Պետական գործակալությունը՝ Ղարաբաղում լեռնային և լեռնադահուկային տուրիզմի մասին

135
06 Օգոստոսի 2025 14:46
7

ԱՄՆ – Ադրբեջան. ներդրումներից մինչև անվտանգություն և տարածաշրջանային գործընկերություն Կոնստանտին Պախալյուկը՝ Caliber Az-ի եթերում

98
08 Օգոստոսի 2025 17:30
8

Բաքու - Վաշինգտոն. փոփոխությունների թևերի վրա Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ այցի մասին

92
07 Օգոստոսի 2025 12:07
9

Հանդիպում Վաշինգտոնում. Caliber.Az-ը բարձրացնում է վարագույրը

89
08 Օգոստոսի 2025 10:15
10

Վելայաթին՝ ընդդեմ Զանգեզուրի միջանցքի Երկու իրանական տեսակետ Հարավային Կովկասի վերաբերյալ

88
06 Օգոստոսի 2025 17:58
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading