twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Մշակույթ
A+
A-

Բաքվում «Հեյզեր» է բացվել

19 Հունվարի 2026 16:06

«Նավթային բումը ժպտում է բոլորին» փառատոնի շրջանակներում, որը կազմակերպվել է Մագսուդ Իբրահիմբեկովի անվան ստեղծագործական կենտրոնի կողմից՝ Հեյդար Ալիևի հիմնադրամի աջակցությամբ և bp ընկերության  հովանավորությամբ, հունվարի 17-ին՝ ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունեցել Ժամանակակից արվեստի «Հեյզեր» ցուցահանդեսի բացումը։
 
Report-ի փոոխանցմաբ, բացմանը մասնակցել  են՝ Հեյդար Ալիևի Կենտրոնի տնօրեն Անար Ալեքբարովը, պաշտոնական հյուրեր, արվեստի հայտնի գործիչներ և այլոք։
 
2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի փետրվարը անցկացվող՝ «Նավթային բումը ժպտում է բոլորին» փառատոնը նվիրված է՝ ականավոր ադրբեջանցի գրող Մագսուդ Իբրահիմբեկովի ստեղծագործական ժառանգությանը և կառուցված է նավթային բումի դարաշրջանի մշակութային և պատմական համատեքստի շուրջ։ Միավորելով արվեստի տարբեր ձևեր՝ փառատոնը անդրադառնում է հեղինակի գրական տեքստերում առկա փոխակերպման, սպասումի և ներքին լարվածության թեմաներին։
 
«Հեյզեր» ժամանակակից արվեստի ցուցահանդեսը փառատոնի հիմնական նախագծերից մեկն է։ «Նավթային բումը ժպտում է բոլորին« պիեսը որպես հայեցակարգային հղում օգտագործելով՝ այն  ներկայացնում է անձնական փորձի և կոլեկտիվ պատմության միաձուլման հայեցակարգի խորը  տեսակետ։
 
Ելույթ ունենալով ցուցահանդեսի բացմանը՝ Մագսուդ Իբրագիմբեկովի անվան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Աննա Իբրագիմբեկովան նշել է, որ այս օրը հատուկ նշանակություն ունի փառատոնի համար. «Այսօր իսկապես հիշարժան իրադարձություն է, քանի որ մասնակցում են երիտասարդ և տաղանդավոր արվեստագետներ: Ես հատկապես ուրախ եմ, որ շատ մասնակիցներ ոչ միայն ելույթ են ունենում, այլև խորապես մտորում են իրենց գաղափարների շուրջ և  դիմում են Մագսուդ Իբրագիմբեկովի գրքերին:

Caliber.Az
Դիտումներ: 75

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
Մշակույթ
Ադրբեջանի ամենակարևոր մշակութային լուրերը
loading