Քաղաքականություն
A+
A-
Բայրամովը Անկարայում հանդիպել է Ֆիդանի հետ
27 Օգոստոսի 2024 17:28
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է՝ իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ Թուրքիայի ԱԳՆ-ին հղումով։ Ադրբեջանական դիվանագիտության ղեկավար Ջեյհուն Բայրամովը մեկօրյա աշխատանքային այցով գտնվում է Անկարայում։ Նախօրեին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բայրամովը Թուրքիա մեկօրյա այցի ընթացքում՝ Հաքան Ֆիդանի հետ կքննարկի Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։
Նախարարները կքննարկեն նաև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր, Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը։
Caliber.Az
Դիտումներ: 29