Սոցիում
A+
A-
Ադրբեջանի դեսպանը և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարը քննարկել են COP29-ը
30 0Հոկտեմբերի 2024 11:28
Ճապոնիայում Ադրբեջանի դեսպան Գյուրսել Իսմայիլզադեն՝ այս երկրի շրջակա միջավայրի նախարար Կեյչտրո Ասաոյի հետ քննարկել է COP29-ը։
Report-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ճապոնիայի գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 29-ին Ճապոնիայում Ադրբեջանի դեսպան Գյուրսել Իսմայիլզադեն քաղաքավարական այց է կատարել նախարար Ասաոյին։ Նրանք մտքեր են փոխանակել COP29-ի շուրջ, որը տեղի կունենա նոյեմբերի 11-ին»,- ասված է հաղորդագրությունում։
Caliber.Az
Դիտումներ: 11