Ադրբեջանում հանքային ջրերի կադաստր է պատրաստում
Ադրբեջանում հանքային ջրերի կադաստր է պատրաստվում՝ նպատակ ունենալով զարգացնել առողջապահական զբոսաշրջությունը։
Այս մասին Report-ին հայտարարության մեջ ասել է էկոլոգիայի և բնական պաշարների փոխնախարար Վուգար Քերիմովը։
Փոխնախարարը նշել է, որ կադաստրում կարտացոլվի նաև ջրերի բուժիչ բաղադրությունը։
«Ադրբեջանի տարածքում հանքային ջրի բազմաթիվ աղբյուրներ կան։ Մեր երկրում կան մոտ 930 աղբյուրներ, որոնցից 113-ը կարող են ծառայել առողջապահական զբոսաշրջության զարգացմանը։ Սա հսկայական ներուժ է: Դրանց մեծ մասը գտնվում է Քելբեջարում, Լաչինում, Արևելյան Զանգեզուրում, Շուշայում և Նախչըվանում։ Կադաստրի ստեղծման գործընթացում մենք արժեքավոր տեղեկատվություն կստանանք ջրային ռեսուրսների կազմի, ծագման, քանակի և այլ բնութագրերի մասին։ Սա իր հերթին կնպաստի ներդրողների, տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների ներգրավմանը այս ոլորտում»: