Նախագահ Իլհամ Ալիևը Նյու Յորքում. ՈՒՂԻՂ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Նյու Յորք քաղաքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին մասնակցելու համար։
24-09-2025
Այցի երրորդ օրը
Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Ալիևան Instagram-ում կիսվել է՝ Նյու Յորքից լուսանկարով։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով գտնվում է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին մասնակցելու համար։ Սեպտեմբերի 25-ին ակնկալվում է նրա ելույթը Գլխավոր ասամբլեայում։
Սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Նյու Յորքում հանդիպել է՝ «Global Infrastructure Partners» գլոբալ ընկերության հիմնադիր, նախագահ և ենթակառուցվածքային ներդրումների կառավարման գործադիր տնօրեն Ադեբայո Օգյունլեսիի հետ։
Հանդիպմանը քննարկվել են՝ ենթակառուցվածքների ոլորտում միջազգային գործընկերության հնարավորությունները և այս ոլորտում համատեղ ներդրումների դերը տարածաշրջանային տնտեսական կապերի ընդլայնման գործում։
Նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է՝ Ադրբեջանի Հանրապետության Պետական նավթային հիմնադրամի և ընկերության միջև 2024 թվականից ի վեր հաստատված հաջող գործընկերությունը, մասնավորապես ընդգծելով՝ Իտալիայի առաջատար արագընթաց երկաթուղային օպերատոր Italo-ում համատեղ ներդրումները, որոնք նա որակել է որպես արդյունավետ համագործակցության օրինակ: Պետության ղեկավարը նշել է նաև, որ ընկերության փորձը օդանավակայանների կառավարման, էներգետիկ անցման և արհեստական բանականության ենթակառուցվածքների նման ոլորտներում լայն հեռանկարներ է բացում ապագա համագործակցության համար։
Ադեբայո Օգյունլեսին, իր հերթին, ընդգծել է, որ Ադրբեջանի ռազմավարական աշխարհագրական դիրքը և կայուն զարգացման առաջնահերթությունները զգալի հնարավորություններ են ստեղծում՝ երկարաժամկետ ենթակառուցվածքային ներդրումների համար: Նա հայտարարել է իր գլխավորած ընկերության հետաքրքրությունը՝ Ադրբեջանի հետ էներգետիկ անցման, տրանսպորտի և թվային ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությունը խորացնելու հարցում:
19:06
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և առաջին տիկին Մելանյա Թրամփի անունից պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի կապակցությամբ։
AZERTAC-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։
Ելույթ ունենալով պաշտոնական ընդունելության ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է. Հայաստան և Ադրբեջան։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, իմ բարեկամ։ Դուք ասացիք, որ այնտեղ հակամարտությունը շարունակվել է 22 տարի, այնպես չէ՞։ Լրիվ 22 տարի։ Եվ այդ տարիների ընթացքում դուք պատերազմի մեջ էիք»։
Նախագահ Իլհամ Ալիև. Նույնիսկ ավելի շատ։
Նախագահ Դոնալդ Թրամփ. Ավելի շատ։
Նախագահ Իլհամ Ալիև. Ավելի քան 30 տարի։ Դուք հրաշք եք գործել, պարոն նախագահ։ Շնորհակալություն։
Նախագահ Դոնալդ Թրամփ. Եվ ես նոր ընկերներ եմ ձեռք բերել։ Շնորհակալություն, դա հիանալի էր։ Այսօր մենք հրաշալի հանդիպում ունեցանք Մերձավոր Արևելքի առաջնորդների հետ։ Դրանք հրաշալի մարդիկ են, և նրանք իմ ընկերներն են։ Մենք պետք է նրանց միավորենք և շուտով ավարտենք այս պատերազմը։ Մենք ուզում ենք արագ անել դա։ Կարծում եմ՝ մենք բավականին լավ պլան ենք մշակել, և կարծում եմ՝ այն կարելի է արագ իրականացնել։
Չգիտեմ՝ կարո՞ղ ենք դա անել այնքան արագ, ինչպես Ձեր դեպքում։ Այս բոլոր տարիների ընթացքում քաջություն էր պետք։ Եվ դա իրականում Ձեր և Ձեր նոր ընկերոջ շնորհիվ
Այլևս փոխհրաձգություններ, հակամարտություններ չկան:՞
Նախագահ Իլհամ Ալիև. Ոչ, ոչ։ Ամեն ինչ ամբողջությամբ ավարտվեց։ Այն ավարտվեց օգոստոսի 8-ին։
Նախագահ Դոնալդ Թրամփ. Ես շատ եմ հպարտանում Ձեզնով։ Դուք հրաշալի մարդ եք։
Ձեզանից մի քանիսի հետ մենք հանդիպել ենք գրասենյակում։ Ես ձեզանից շատերին ճանաչում եմ։ Դուք զարմանալի մարդիկ եք։ Դուք բարձրագույն մակարդակի առաջնորդներ եք։ Այն, ինչ դուք անում եք, հրաշալի է։ Մտածեք այդ մասին, դուք ղեկավարում եք երկրներ, որտեղ ապրում են միլիոնավոր մարդիկ։ Եվ դուք հանդիսանում եք համաշխարհային մասշտաբի առաջնորդներ։ Ահա թե ինչու եք դուք այստեղ։ Ուզում եմ, որ դուք իմանաք, որ ինձ համար մեծ պատիվ է լինել Ձեզ հետ։ Անհամբեր սպասում եմ սեղմել Ձեր ձեռքը։ Մենք միասին հաճույք կստանանք այս աշխատանքից։ Մենք կապրենք խաղաղ աշխարհում։
Առաջին տիկին Մելանյա Թրամփ. Այսօր կեսօրին ես ընդունեցի մի հրաշալի նախաձեռնություն՝ «Միասին կառուցենք ապագան» անվամբ։ Հուսով եմ, որ բոլոր առաջին տիկնայք և նրանց ամուսինները կմիանան ինձ Սպիտակ տանը՝ հաջորդ տարվա առաջին եռամսյակում, և մենք կհասնենք հաջողության՝ ի շահ համայն աշխարհի երեխաների։ Շնորհակալություն։
16:05
Ֆինլանդիայի նախագահը շնորհավորել է պետության ղեկավարին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Վաշինգտոնում ձեռք բերված պատմական հաջողությունների կապակցությամբ։ Ալեքսանդր Ստուբն ասել է, որ Ֆինլանդիան միշտ աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը։
Նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար։ Պետության ղեկավարը հայտարարել է, որ հենց Ֆինլանդիայի ԵԱՀԿ նախագահության ժամանակշրջանում է կայացվել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու որոշումը։ Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մտել են խաղաղության շրջան։
Զրույցի ընթացքում ընդգծվել է՝ խաղաղության օրակարգի առաջխաղացման համատեղ ջանքերի կարևորությունը։
Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է Քենիայի Հանրապետության նախագահ Ուիլյամ Սամոեյ Ռուտոյի հետ։
Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել՝ Ադրբեջանի և Քենիայի միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ։ Նշվել է, որ Քենիայում Ադրբեջանի դեսպանատան բացումը ազդակ է հաղորդել կապերի զարգացմանը։ Նրանք ընդգծել են տարբեր մակարդակներում փոխադարձ այցելությունների կարևորությունը և քննարկել են հարաբերությունների հետագա զարգացման համար պետական պաշտոնյաների պատվիրակությունների այցելությունների կազմակերպման հարցը։ Այս համատեքստում նրանք նշել են՝ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ ոլորտներում համագործակցության լայն հնարավորությունների առկայությունը։
Հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում մեր երկրների միջև համագործակցության շուրջ։
Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է պետության ղեկավարին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հաջողությունների կապակցությամ։
Նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար։
Զրույցի ընթացքում քննարկվել են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցումը, Վաշինգտոնի գագաթնաժողովում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախաստորագրումը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ ստորագրված Վաշինգտոնի հռչակագրի նշանակությունը։ Նշվել է այս ամենի կարևորությունը տարածաշրջանում ամուր խաղաղություն ապահովելու տեսանկյունից։

















