twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Սոցիում
A+
A-

AZAL-ի ինքնաթիռի վթարը Ակտաուի մոտ. իրավիճակի վերլուծություն րոպե առ րոպե Աղետի վերականգնում

06 Փետրվարի 2025 10:38

4K-AZ65 գրանցման համարով AZAL-ի  Embraer-190 օդանավի CVR (Cockpit Voice Recorder- խցիկային խոսակցությունների ինքնագիր) աուդիո ֆայլերի վերլուծության հիման վրա մենք կցացանկանաինք ուշադրություն հրավիրել՝ արտակարգ իրավիճակից հետո նշանակման վայր ընտրելու ժամանակ անձնակազմի մի քանի որոշումների վրա (իսկ դրանք եղել են բացարձակապես ճիշտ և ընդունվել են ելնելով իրավիճակի զարգացումից):
 
Հատկապես այս ասպեկտն են հիմա օգտագործում ռուսաստանցի  պաշտոնյաներն ու լրատվամիջոցները՝ ձգտելով շեղել ուշադրությունը ողբերգության պատճառներից։ Իսկ դրանք, հիշեցնենք, ակնհայտ են. ադրբեջանական օդանավին հարված է հասցվել ռուսական «Պանցիր-Ս» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, ռադիոէլեկտրոնային պաայքարի (ՌԷՊ) միջոցների աշխատանքը լիովին շարքից հանել է GPS համակարգերը։ Առավել ևս, անձնակազմը ռուսական դիսպետչերներից որևէ տեղեկություն չի ստացել՝ հատուկ գործողությունների անցկացման, կամ թռիչքների հնարավոր սահմանափակումների մասին։ Նույնիսկ նրանից հետո, երբ Գրոզնիում դիսպետչերը, թեկուզ ուշացումով, տեղեկություն է ստացել «Կովյոր» ծրագրի մասին, նա, այնուամենայնիվ, այպես էլ այդ տեղեկությունը չի փոխանցել մեր անձնակազմին:
 
Հիմա անցնենք անձնակազմի որոշումների վերլուծությանը։
 
Իրադարձությունների ժամանակագրական հաջորդականությունը UTC (համաշխարհային համակարգված ժամանակ) ժամանակով.
 
05:11:42 – Անձնակազմը հայտնում է Բաքու թռիչքի մասին:
05:13:31 – CVR-ի տվյալների համաձայն, գրանցվել է հարվածի ձայնը, որից անմիջապես հետո գրանցվում են՝ ավտոպիլոտի (AUTO PILOT) և շարժիչի ավտոմատ կառավարման համակարգի (Throttle) ձայնային նախազգուշացումներ:
05:13:39 – Ըստ FDR (Flight Data Recorder- թռիչքի տվյալների ռեգիստրատոր) տվյալների՝ ֆիքսվել է խցիկի ապահերմետիկացում:
05:13:56 – CVR տվյալների համաձայն՝ գրանցվել է երկրորդ հարվածը։
05:16:54 – Հրամանատարը զեկուցում է ուժեղ հարվածի մասին և, հիմնվելով բորտուղեկցորդուհու խոսքերի վրա՝ դիսպետչերին է հայտնում հետևի շարքերում նստատեղերի ոչնչացման մասին։ Նա որոշում է գնալ Միներալնիե Վոդի օդանավակայան և հարցնում է նրա մասին օդերևութաբանական տեղեկություններ։
05:18:42 – Գրոզնիի օդային երթևեկության կառավարման դիսպետչերը անձնակազմին փոխանցում է օդերևութաբանական տեղեկատվություն Միներալնիե Վոդի օդանավակայանի մասին:
05:20:48 – Անձնակազմը ծանոթանում է Միներալնիե Վոդիի օդանավակայանի օդերևութաբանական տեղեկություններին:
Բացատրություն. Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները և անվտանգ թռիչք կտարելը դժվարացնող տեղանքի բարդ ռելևֆը՝ անձնակազմը դիտարկում է արտակարգ վայրէջքի հնարավորությունը մոտակա այլ օդանավակայաններում:
05:23:11 – Անձնակազմը հաղորդում է, որ չի կարող կատարել դիսպետչերի հանձնարարականները, և պահանջում է կոնկրետ ուղղություն Մախաչկալայի օդանավակայան գնալու համար:
05:23:34 – Գրոզնիի աշտարակի դիսպետչերը անձնակազմին է փոխանցում Մախաչկալայի օդանավակայանի օդերևութաբանական տեղեկատվությունը:
Եվ նորից ընդգծենք. հաշվի առնելով օդանավի կառավարման հետ կապված խնդիրները, տեղանքի բարդ ռելևֆը և փոփոխական եղանակային պայմանները՝ անձնակազմը շարունակում է դիտարկել այլ տարբերակներ։
05:28:01 – Կապիտանը որոշում է թռչել Բաքու:
05:28:01 – Կապիտանը հաստատում է Բաքու թռիչքի շարունակությունը ընթացիկ բարձրության վրա և խնդրում է երթուղային նավիգացիա:
05:34:04 – «Rostov Control» դիսպետչերը անձնակազմին առաջարկում է դիտարկել Մախաչկալայի օդանավակայանը որպես ամենամոտ և տեխնիկապես ավելի հարմար այլընտրանքային օդանավակայան:
05:34:16 – Կապիտանը խնդրում է օդերևութաբանական տվյալներ Բաքվի օդանավակայանի մասին:
05:34:57 – Բաքվի օդերևութաբանական տվյալներ ստանալուց հետո, կապիտանը կրկին տեղեկություն է խնդրում Մախաչկալայի օդանավակայանի մասին:
05:36:01 – Լսելով Մախաչկալայի օդանավակայանի եղանակային պայմանների թարմացված տվյալները՝ կապիտանը հրաժարվում է այս տարբերակից և հաստատում Բաքու մեկնելու իր մտադրությունը։
05:39:53 – Կապիտանը հարցնում է  Ակտաուի օդանավակայանի օդերևութաբանական տեղեկատվության մասին:
05:41:30 – Կապիտանը ստանում է օդերևութաբանական տեղեկատվություն Ակտաուի օդանավակայանի մասին և, հաշվի առնելով եղանակային բարենպաստ պայմանները և օդանավակայանի հարաբերական մոտ լինելը, որոշում է մեկնել այնտեղ։
05:42:40 – Կապիտանը Ռոստովի օդային երթևեկության կառավարման կենտրոնի դիսպետչերին տեղեկացնում է Ակտաու թռչելու որոշման մասին։
 
Դրանից հետո անձնակազմը կապվում է Ակտաուի դիսպետչերի հետ և հայտնում արտակարգ իրավիճակի մասին։ Պահանջվում է վեկտորավորում (նավիգացիոն աջակցություն օդանավը կառավարելու հարցում), որը դիսպետչերը տրամադրում է:
 
Այսպիսով, անձնակազմը գործել է հնարավորինս գրագետ՝ օպերատիվ գնահատելով իրավիճակը և որոշումներ կայացնելով դրա զարգացմանը համապատասխան։ Օդանավի հրամանատարը և երկրորդ օդաչուն հետևողականորեն փնտրել են կրիտիկական իրավիճակից դուրս գալու օպտիմալ ուղիներ՝ և հենց դա է հնարավորություն տվել փրկել 29 մարդու կյանքը՝ չնայած հարվածի հետևանքով օդանավի վերահսկողության գրեթե ամբողջական կորստին:

Caliber.Az
Դիտումներ: 367

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Ուղիղ երթուղիներ և օտար վախեր Հարավային Կովկասում Վլադիմիր Ցխվեդիանիի հոդվածը

113
27 Հունվարի 2026 11:51
2

ՀԱՊԿ-ի ապագան հայկական դեմարշից հետո Երեք փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az- կայքում

98
26 Հունվարի 2026 15:19
3

«Մեծ վերադարձ». Մամեդբեյլին դիմավորում է նոր բնակիչներին

64
27 Հունվարի 2026 12:20
4

Ադրբեջան այցելող իսրայելցի զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է. Բայրամով

64
26 Հունվարի 2026 16:59
5

Բայրամովը Սաարին տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

58
26 Հունվարի 2026 16:15
6

COP17. Հայաստանը սպասում է Ադրբեջանի պատվիրակությանը

57
27 Հունվարի 2026 11:00
7

Իսրայելի ԱԳՆ ղեկավարը այցելել է Բաքվի Հաղթանակի զբոսայգի և Նահատակների ծառուղի

56
26 Հունվարի 2026 16:16
8

Ադրբեջանը Բահրեյնին է փոխանցել Ասիական խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը

53
26 Հունվարի 2026 17:31
9

Թրամփի հին ու նոր տարին Ռաշադ Ռզակուլիևը՝ Caliber.Az կայքում

53
26 Հունվարի 2026 09:53
10

Ադրբեջանից արտահանում Հայաստան ԹՎԵՐ

44
26 Հունվարի 2026 12:34
Սոցիում
Ադրբեջանի ամենակարևոր և օպերատիվ սոցիալական լուրերը
loading