twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տարեգրություն
A+
A-

Ի.Ալիև. COP29-ը ևս մեկ անգամ աշխարհին ցուցադրեց Ադրբեջանի ներուժն ու առաջնորդության որակները

04 Դեկտեմբերի 2024 12:38

Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ Թուրքիայի նախկին արտգործնախարար, Ազգային մեծ ժողովի պատգամավոր և ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուին։

Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
 
Հանդիպմանը Մևլութ Չավուշօղլուն Իլհամ Ալիևին է փոխանցել՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ողջույնները։
 
Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ողջույնի համար ե և պատասխան ողջույն է փոխանցել Ռեջեփ Թայիբ Էրդողանին։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Մևլութ Չավուշօղլուին՝ Բաքվում կայանալիք Արևմտյան Ադրբեջանի համայնքի միջազգային համաժողովին մասնակցելու համար և ընդգծել այս միջոցառման կարևորությունը։
 
Մևլութ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել համաժողովի հրավերի համար և նշել դրա կարևորությունը։ Մևլութ Չավուշօղլուն իր շնորհավորանքներն է փոխանցել՝ այս տարվա խորհրդարանական ընտրություններում «Ենի Ազերբայջան» կուսակցության հաղթանակի, ինչպես նաև COP29-ի հաջող անցկացման կապակցությամբ։ Նա COP29-ը որակել է, որպես պատմական գագաթնաժողով՝ ընդգծելով այստեղ ընդունված որոշումների մեծ նշանակությունը։
 
Իլհամ Ալիևն ասել է, որ COP29-ին մասնակցել են մեծ թվով հյուրեր, պետությունների և կառավարությունների ղեկավարներ, նշել է, որ համաժողովը շատ հաջող է անցել և ընդգծել, որ COP29-ը ևս մեկ անգամ ամբողջ աշխարհին ցուցադրել է Ադրբեջանի ներուժն ու առաջնորդության որակները։ Նախագահը հավելել է, որ սա ողջ թուրքական աշխարհի հերթական հաջողությունն է:
 
Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ միջխորհրդարանական, կապերի հետագա ամրապնդման վստահություն է  հայտնվել։

 

Caliber.Az
Դիտումներ: 350

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
Տարեգրություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նվիրված լուրեր
loading