Մի գյուղի պատմություն Հայկական «վիշտը» գերմանական ընթերցմամբ
Արևմտյան մամուլում ձևավորվել է հատուկ ժանր. կարեկցանքի գրական ուրվագիծ «բազմաչարչար» Հայաստանի և նրա «փոքր մարդու» հանդեպ։ Նման արձակագրության տիպիկ օրինակը մոտավորապես այսպիսի տեսք ունի. «Շուշանիկը նստել է Երևանի ծայրամասում քանդված պատի մոտ և նայում է միայնակ թթենուն։ Նրա աչքերը լի են արցունքներով։ Այդպիսի թթենի էր աճում Շուշանիկի «Շուշիի» բակում։ Այդ նույն «Շուշին», որը չար մարդիկ խլել են Շուշանիկից։ Ադրբեջանցիները»։
Ահա և վերջերս նմանատիպ ինտոնացիայով և ամպագոռգոռ՝ «Ինչպես է Ադրբեջանը ազդում Հայաստանի վրա» վերնագրով հոդված է տպագրվել ոչ միայն Գերմանիայում, այլև աշխարհում ամենաընթերցվող գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung»- օրաթերթում։
Առաջին իսկ պարբերությունը ընթերցողին բառացիորեն սուզում է «անխուսափելի ցավի» օվկիանոսը։ «Հայաստանն ու Ադրբեջանը վարում են խաղաղ բանակցություններ։ Սահմանները նույնպես վերագծվում են։ Սա արդեն լուրջ հետևանքներ է ունեցել հայկական լեռնային Կիրանց (Գյունեյ-Խմբ.) գյուղի համար: Վերջերս Կիրանցի դպրոցի դիմաց պատ են կանգնեցրել։ Այն ունի երեք մետր բարձրություն, բաղկացած է մոխրագույն բետոնե սալերից և նախատեսված է երեխաներին պաշտպանելու համար։ Այնուամենայնիվ, հայկական լեռնային գյուղում ծնողները վախենում են։ Նրանք մտավախություն ունեն, որ մի օր ադրբեջանցի սահմանապահները կկրակեն իրենց երեխաների վրա, երբ նրանք խաղում են դպրոցի բակում։ Ապրիլից այն գտնվում է՝ անցյալ տարվա աշնանը Հայաստանի վրա հարձակված երկրի հետ սահմանին»,- գրում է հոդվածի հեղինակ Օտմարա Գլասը։
Այստեղ անմիջապես անհրաժեշտ է վերապահում անել՝ հոդվածը պարունակում է աներևակայելի քանակությամբ հիմարություններ, որոնցով չափից ավել խցկված է առաջին պարբերությունը: Նրանցից յուրաքանչյուրին արձագանքելը՝ նշանակում է ինքդ քեզ չհարգել: Սակայն կցանկանայի կենտրոնանալ այս հիմարություններից մեկի վրա, քանի որ այն ցույց է տալիս հոդվածի հեղինակի ոչ միայն հուզական անհասունությունը, այլ նաև մասնագիտական սնանկությունը։ «Ապրիլից այն (գյուղը) գտնվում է անցած աշնանը Հայաստանի վրա հարձակված երկրի սահմանին»։
Ինչպես գիտեք, «անցյալ տարվա աշնանը» Ադրբեջանը չի հարձակվել ոչ մի Հայաստանի վրա, այլ ընդամենը վերջնականապես վերականգնել է՝ ամբողջ աշխարհի, ներառյալ Գերմանիայի կողմից Ադրբեջանի մաս ճանաչված Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ ինքնիշխանությունը։ Այսինքն՝ հեղինակը ոչ միայն հուզականորեն կարեկցում է հայերին, այլ նաև փաստերը միտումնավոր խեղաթյուրում է իրեն ձեռնտու լույսի ներքո։ Սակայն, հնարավոր է, որ լրագրողը իսկապես հայ-ադրբեջանական հակամարտության մասին կարևոր տեղեկություն չունի և պարզապես հավատում և հեռարձակում է այն, ինչ իրեն ասում են հայերը։ Համենայնդեպս, սա նույնպես մասնագիտական ոչ պիտանիության նշան է։
Թեև, ինչպես պնդում է Վիքիպեդիան, «հետազոտողների մեծամասնության կարծիքով, թերթի բնորոշ առանձնահատկություն է հանդիսանում ազգային և միջազգային իրադարձությունների քաղաքական և տնտեսական որակյալ վերլուծությունը»։ Այստեղից հետևում է, որ կա՛մ հետազոտողների մեծամասնությունը պարզապես չեն հասկանում հետազոտության օբյեկտը, կա՛մ թերթը՝ իր իմիջը վնասելու ուղղություն է վերցրել։ Սակայն մենք արդեն սովոր ենք նրան, որ այն ամենը, ինչ կատարվում է Եվրոպայի սահմաններից դուրս՝ եվրոպաական բնակչի համար, նույնիսկ եթե նա հետազոտող է՝ երկրորդական հարց է, և հեռավորության պատճառով այն ամենը, ինչ գրում են թղթակիցներն ու վերլուծաբանները՝ ընկալվում են հավատալով, գլխավորն այն է, որ այն լինի գեղեցիկ ու սահուն: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է մահմեդականների և քրիստոնյաների միջև հակամարտություններին:
Գլասի հոդվածի լեյտմոտիվը այսպիսին է. Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը և սահմանագծումը մի տեսակ խտրական գործընթաց է, որի ընթացքում «ագրեսիվ Ադրբեջանը» հողեր է քամում փոքր, թույլ Հայաստանից։
Ի դեպ, այս դիրքորոշման տեսակետից հոդվածի հեղինակն ինքն իրեն հակասում է։ Ադրբեջանն ու Հայաստանը ունեն դեռ չզահմանազատված հսկայական սահման: Ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները կրակ բացեն կոնկրետ այս գյուղի (Կիրանց) վրա։ Չէ որ նրանք «հասել են իրենց ուզածին», ոչ մի տրամաբանություն: Չէ որ տառապող հայերի և նրանց կարեկցող գերմանացի լրագրողների տրամաբանությամբ այս վայրերը պետք է լինեն ամենահանգիստը ողջ սահմանի վրա։
Սակայն, մենք խոստացել ենք չմտնել մանրամասնությունների մեջ...
Հարցը, սակայն, ավելի խորն է՝ ո՞ւմ պատվերն է կատարում «անկախ» թերթը։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Գերմանիան, որը պատերազմից հետո երեք տարի փորձում էր չեզոքություն պահպանել, այժմ շարժվում է ամերիկա-ֆրանսիական շահերի նավարկուղիով: Հարցն, անշուշտ, հեշտ չէ։ Սակայն Հայաստանում գերմանական արտադրության զենքի հայտնվելու համատեքստում կազմավորվում է շատ տագնապալի պատկեր, որը մեզ ստիպում է տալ այս հարցերը։ Գերմանիան, որը վերջերս բանակցությունների համար հարթակ էր տրամադրել Մյունխենում և Բեռլինում, հնարավոր է, որ աստիճանաբար հեռանում է իր չեզոք դիրքորոշումից։
Չեմ բացառում, որ սա արտացոլում է ավելի խորը միտումներ, երբ պատմական բարդույթներն ու արտաքին ճնշումները ազդում են որոշումների կայացման վրա։
Որպեսզի մեր նյութը տխուր նոտայով չավարտենք, մեջբերենք հոդվածից ևս մի քանի հատված և մեզ թույլ տանք մի փոքր զվարճախոսել նրանց վրա։
«Այս իրավիճակը նրա վրա (պատմվածքի հերոսուհու - Խմբ.) ցուցաբերում է հոգեբանական մեծ լարվածություն, նա վատ է քնում և չի կարողանում կենտրոնանալ։ Նա արդեն մի քանի ամիս գիրքը մինչև վերջ չի կարդացել»: Եվ իսկապես, սարսափելի է պատկերացնել, թե ի՞նչ կլինի աշխարհի հետ, եթե հայ աղջիկը մինչև վերջ չկարդա գիրքը:
«Սրա հետ համաձայն է 65-ամյա Սամվելը, ով նույնպես նստած է ծառի տակ գտնվող նստարանին։ «Ինչպե՞ս կարող ես քեզ ապահով զգալ այդպիսի հարևանների հետ»,- հարցնում է նա: «Եթե Գերմանիան կամ Ֆրանսիան սահմանակից լինեին Հայաստանին, իրավիճակն այլ կլիներ։ Իսկ Ադրբեջանն ու Թուրքիա՞ն։— նա կամաց թափահարում է գլուխը»։ Դե, Սամվելի հետ ամեն ինչ պարզ է, բայց ահա ռեպորտաժի հեղինակը, եթե մի քիչ ավելի կիրթ լիներ, հավանաբար, անհարմար կկծկվեր՝ հիշելով Վերդենի մսաղացը, Էլզասն ու Լոթարինգիան, և ընդհանրապես այն ամենը, ինչ կապված է ֆրանսիական սահմանի հետ։
Եվ վերջում նշենք, որ տեքստի ողջ պարագծով ադրբեջանցիները պատկերված են որպես գայլերի և ավազակների միջև եղած մի բան։
Դե, Աստված նրանց հետ: Թող վախենան։