Ռզաև. Բաքվի օդանավակայան ժամանողները COP29-ի առաջին օրերին կտեղափոխվեն միայն ավտոբուսներով
Հյուրերը, ովքեր Բաքու կժամանեն COP29-ի առաջին երեք օրերի ընթացքում, հատկապես տեղի քաղաքացիները, պետք է օգտվեն ավտոբուսներից, որոնք կգործեն օդանավակայանում:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ճեպազրույցում ասել է՝ Ցամաքային տրանսպորտի գործակալության (AYNA) նախագահ Անար Ռզաևը։
Նա նշել է, որ COP29-ի առաջին օրերին օդանավակայան ժամանած հյուրերը և քաղաքացիները չեն կարողանա տրանսպորտային միջոցներով հասնել քաղաքի կենտրոն. «Առաջին 3 օրվա ընթացքում մեքենաները կկարողանան մուտք գործել օդանավակայան և քաղաքացիներին տեղափոխել «Տերմինալ 2»: Բայց այնտեղից որևէ մեկին հնարավոր չի լինի տանել։ Այս տարածքներում կգործեն H1 և H2 ավտոբուսները, որոնք քաղաքացիներին կհասցնեն նշանակետ։ H1 ավտոբուսները կշարժվեն Օդանավակայան - «Մայիսի 28» տարածք, H2 ավտոբուսները՝ Օդանավակայան - մետրոյի «Ահմեդլի» կայարան երթուղով: