twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Մշակույթ
A+
A-

Շուշայում կայացել է՝ «ԻՀԿ երիտասարդական մայրաքաղաք 2024» միջազգային ծրագրի փակման արարողությունը

05 Դեկտեմբերի 2024 10:45

Շուշա քաղաքում անցկացվել է Երիտասարդության և սպորտի նախարարության, ԻՀԿ Երիտասարդական ֆորումի և Մշակույթի նախարարության կողմից համատեղ կազմակերպված՝ «Շուշան՝ Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական մայրաքաղաք 2024» միջազգային ծրագրի փակման արարողությունը։
 
Ըստ Report-ի՝ միջոցառմանը ելույթ են ունեցել՝ Շուշայի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովը, երիտասարդության և սպորտի նախարար Ֆարիդ Գայիբովը, ԻՀԿ երիտասարդական ֆորումի նախագահ Թահա Այխանը և այլոք։
 
Ելույթ ունեցողները շնորհակալություն են հայտնել  մահմեդական երկրներից երիտասարդներին՝ ակտիվ մասնակցության համար և ընդգծել են իրենց հպարտությունը Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշայում նման միջոցառումների անցկացման համար։ Ընդգծվել է նաև «ԻՀԿ ներիտասարդական մայրաքաղաք» ծրագրի կարևորությունը, որը 2015 թվականից ամրապնդում է երիտասարդ առաջնորդների դերը մահմեդական աշխարհում։
 
Վերջում «Երիտասարդական մայրաքաղաքի» խորհրդանշական բանալին հանձնվեԼ Է Մարոկկոյի ներկայացուցիչներին, որտեղ կանցկացվի երիտասարդական հաջորդ ֆորումը։

Caliber.Az
Դիտումներ: 464

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
Մշակույթ
Ադրբեջանի ամենակարևոր մշակութային լուրերը
loading