Տարեգրություն
A+
A-
Ադրբեջանի նախագահ. Մենք պլանավորում ենք ընդլայնել TANAP-ի թողունակությունը
14 Մարտի 2023 09:33
Որոշ երկրներ արդեն երկու տարուց ավելի է, ինչ սկսում են Ադրբեջանից էլեկտրաէներգիա և, իհարկե, բնական գազ ստանալ։ Բայց Եվրոպայում նոր աղբյուրներից բնական գազի նկատմամբ աճող պահանջարկի պատճառով՝ մենք այժմ պլանավորում ենք ընդլայնել մեր խողովակաշարի թողունակությունը:
AZERTAC-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՀ նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ մարտի 13-ին Բեռլինում գերմանական առաջատար ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ նախատեսվում է ընդլայնել TANAP-ի հզորությունը 16 միլիարդից մինչև 32 միլիարդ խորանարդ մետր, իսկ TAP-ի հզորությունը՝ 10 միլիարդից մինչև 20 միլիարդ խորանարդ մետր: «Եվ դա հիմնականում պայմանավորված է Եվրոպայում աճող պահանջարկով»,- հավելել է նախագահը։
Caliber.Az
Դիտումներ: 64