Տարեգրություն
A+
A-
Ադրբեջանի նախագահն ու առաջին տիկինը այցելել են Շուշա
07 Նոյեմբերի 2023 16:02
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան նոյեմբերի 7-ին մեկնել են Շուշա։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Երկրի ղեկավարը և առաջին տիկինը ծանոթացել են Շուշա քաղաքի 23 շենքերից բաղկացած բնակելի համալիրի շինարարական աշխատանքներին և «Աղջիկների գիմնազիա» պատմական շենքում իրականացվելիք աշխատանքներին։
Այնուհետ Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան զննել են բերդի պարիսպը և շրջակա տարածքը, ծանոթացել Փանահալի Խանի փողոցի մի շարք շենքերի վերականգնման և վերակառուցման նախագծերին, որոնք իրականացվելու են Հեյդար Ալիևի Հիմնադրամի կողմից, մասնակցել են «Յասամեն» հյուրանոցի բացմանը։
Caliber.Az
Դիտումներ: 415







